Հիմնական բանկային ծառայություններ՝ արտոնյալ սակագներով
Օգտվեք HSBC Բանկ Հայաստանի կողմից տրամադրվող մի շարք բանկային ծառայությունների արտոնյալ սակագներից և առավելություւներից:
Միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ
Մեր Միջազգային VISA PLUS բանկոմատային քարտով Ձեր հաշիվներին առկա մնացորդը կդառնա հասանելի բոլոր այն բանկոմատներից, որոնց վրա կտեսնեք PLUS պատկերանշանը և կկարողանաք կատարել կանխիկացումներ Ձեր խնայողական կամ ընթացիկ հաշիվներից
- Քարտն ընդունվում է աշխարհի ավելի քան 1 միլիոն բանկոմատների կողմից
- Տարբեր երկրներում գորխող HSBC Խմբի բանկոմատներից գումար կանխիկացնելու դեպքում կանխիկացման վճար չի գանձվում
Մաստերքարտ World Black Edition քարտ
Մաստերքարտ World Black Edition քարտը ստեղծվել է պրեմիում դասի հաճախորդների նախասիրությունները բավարարելու նպատակով: Որպես քարտապան Ձեզ է առաջարկվում անվճար Միջազգային Կոնսիերժ ծառայություն, հրատապ ծառայություններ արտերկրում, անվճար Priority Pass, անվճար ճանապարհորդության ապահովագրություն, ինչպես նաև հատուկ առաջարկներ և զեղչես ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
- Թողարկման և սպասարկման վճար չի գանձվում
- Անվճար միջազգային կոնսիերժ ծառայություն
- Կանխիկի և քարտի հրատապ տրամադրում արտերկրում
Վարկեր
Օգտվեք արտոնյալ պայմաններից հիփոթեքային և անհատական սպառողական վարկեր ձևակերպելիս՝
- Հիփոթեքային վարկ՝ վարկի տրամադրման վճար չի գանձվում (50,000 - 200,000 ՀՀ դրամ՝ վարկի տեսակից և գումարից կախված)
- Անհատական սպառողական վարկ` 1% ստանդարտից ավելի ցածր անվանական տոկոսադրույք
Անվճար միջազգային կոնսիերժ ծառայություն
Պատվիրեք տարբեր ծառայություններ, կատարեք հարցումներ, պատվիրեք ավիատոմսեր և կատարեք ամրագրումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մաստերքարտ World Black Edition քարտապաններին միջազգային կոնսիերժ ծառայությունը տրամադրվում է անվճար: Կոնսիերժ ծառայությունն ակտիվացման կարիք չունի: Եթե Դուք Մաստերքարտ World Black Edition-ի քարտապան եք, ապա ծառայությունն արդեն ակտիվացված է:
Կանխիկի և քարտի հրատապ տրամադրում արտերկրում
Նույնիսկ եթե Դուք կորցրել եք Ձեր քարտը կամ Ձեզ շտապ անհրաժեշտ է կանխիկ գումար, անհանգստանալու կարիք չկա: Ձեր քարտը կվերաթողարկվի 48 ժամվա ընթացքում, և կտրամադրվի մինչև 1,000 ԱՄՆ դոլարի չափով կանխիկ գումար 24 ժամվա ընթացքում :
Պարզապես զանգահարեք Մաստերքարտի աջակցության կենտրոն+ 636 722 711 1 հեռախոսահամարով և ստացեք անհրաժեշտ օգնություն:
Անվճար Priority Pass
- Ստացեք աշխարհի ավելի քան 600 օդանավակայանների VIP սրահների ծառայություններից օգտվելու հնարավորություն
- Ստացեք VIP սրահից տարեկան մեկ անգամ անվճար օգտվելու հնարավորություն
- VIP սրահների ամբողջական ցանկը տեսնելու և մանրամասն տեղեկություններ ստանալու համար ուսումնասիրեք Priority Pass Airport Lounge ցանկը կամ այցելեք Priority Pass կայքը
Priority pass ծառայությունը հիմնական կամ հավելյալ (առկայության դեպքում) քարտապանների համար նախատեսում է 1 անվճար մուտքի հնարավորություն աշխարհի տարբեր օդանավակայանների «Priority Pass Airport Lounge» սպասասրահների համար մեկ օրացուցային տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ): Օրացույցային տարվա ընթացքում չօգտագործված անվճար մուտքի հնարավորությունը չի փոխանցվում հաջորդ տարի: Հիմնական կամ հավելյալ քարտապանի կողմից 1 անվճար մուտքի հնարավորությունը օգտագործելուց հետո բոլոր հետագա մուտքերը լինում են վճարովի: Օդանավակայանների սպասասրահներ այցելելուց առաջ, խնդրում ենք ծանոթանալ տվյալ սրահ այցելության պայմաններին և այլ մանրամասներին՝ «Priority Pass Airport Lounge» ուղեցույցում, որը հասանելի է մեր մասնաճյուղերում կամ http://www.prioritypass.com ինտերնետային կայքում:
Տարեկան ճանապարհորդության ապահովագրություն
Ստացեք տարեկան անվճար ճանապարհորդության ապահովագրություն՝ մինչև 30 000 եվրո ապահովագրական գումարով:
Ճանաչում և անհատական մոտեցում
Ձեր ամենօրյա բանկային սպասարկումը հասցրեք նոր, ավելի անհատականացված մակարդակի:
Անհատական խորհրդատու
STATUS հաճախորդ դառնալուն պես Ձեզ կտրամադրվի փորձառու անհատական խորհրդատու, ով կօժանդակի և խորհուրդներ կտա Ձեզ բանկային ծառայությունների հետ կապված ցանկացած հարցում:
Ձեր անհատական խորհրդատուն կօգնի գտնել լավագույն լուծումներ Ձեր անհատական ֆինանսական կարիքների և նախասիրությունների համար:
Հատուկ STATUS մասնաճյուղ
Վայելեք անհատական մոտեցումը և զգացեք միջազգային ստանդարտների հիման վրա հատուկ նախագծված, յուրահատուկ ոճով ձևավորված STATUS մասնաճյուղում սպասարկվելու հաճույքը:
Մասնաճյուղը տեղակայված է Երևանի կենտրոնում`Բաղրամյան պողոտա, 4/1 հասցեով:
Դիմեք HSBC STATUS ծառայության համար այսօր՝
Անհրաժեշտ պայմաններ
Դուք կարող եք անվճար օգտվել STATUS ծառայություններից, եթե Ձեր տվյալները բավարարում են հետևյալ պայմաններից որևէ մեկին`
- HSBC Բանկ Հայաստանում ունեցած Ձեր հաշիվների վերջին երեք ամիսների ընդհանուր միջին մնացորդը կազմում է նվազագույնը 20 միլիոն ՀՀ դրամ
- Դուք հանդիսանում եք HSBC Խմբի Պրեմիեր (Premier) հաճախորդ
- Դուք հանդիսանում եք HSBC Խմբի Private Banking հաճախորդ
- Դուք STATUS հաճախորդի ընտանիքի անմիջական անդամ եք (ամուսին, կին, հայր, մայր, որդի, դուստր)1
Եթե հետագայում դադարեք բավարարել վերը նշված չափանիշներին, ապա Բանկի հայեցողությամբ կկարողանաք ժամանակավորապես օգտվել STATUS ծառայություններից` վճարելով ամսական 20,000 դրամ2 :
1Ընտանիքի անդամը կարող է օգտվել STATUS ծառայությունից այն դեպքում, երբ STATUS հաճախորդի Բանկում ունեցած հաշիվների միջին մնացորդը վերջին վեց ամիսների ընթացքում կազմել է առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ:
2STATUS հաճախորդ դառնալուց հետո առաջին 6 ամիսների ընթացքում վճարներ չեն գանձվի:
Դիմել հեռախոսով
Զանգահարեք մեզ +374 (60) 655 151 հեռախոսահամարով:
կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:
Դիմել մասնաճյուղում
Գտեք Ձեզ ամենամոտը գտնվող մասնաճյուղը ծառայությանը դիմելու համար:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 2/3/2019 09:05:01 PM