Հիմնական բովանդակության սկիզբ

Սոցիալական մեդիայի օգտագործման պայմաններ

Ստորև ներկայացված է HSBC Բանկ Հայաստանի սոցիալական մեդիայի օգտագործման ընդհանուր կանոնները և գաղտնիության քաղաքականությունը։

Բովանդակություն

Սոցիալական մեդիայի օգտագործման ընդհանուր կանոններ (ի լրումն Մետայի օգտագործման կանոնների)

Ընդհանուր տեղեկատվություն


«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ HSBC Հայաստան) սոցիալական մեդիայի հարթակներում կառավարում է էջ և հաշիվ այդ տիրույթում գործող լսարանի հետ (օրինակ՝ ներկա և պոտենցիալ հաճախորդներ) հաղորդակցվելու, տեղեկատվություն փոխանակելու և նոր լսարան ներգրավելու նպատակով: HSBC Հայաստանի սոցիալական մեդիա հարթակներում գործող էջերը (այսուհետ՝ Ինտերակտիվ տիրույթ), ինչպիսին օրինակ Ֆեյսբուքն է, կառավարվում են HSBC Հայաստանի կողմից:

Սոցիալական մեդիայի հաշիվը նախատեսված է Հայաստանի Հարապետության տարածքում օգտագործման համար: Սոցիալական մեդիայի Էջում ներկայացված պրոդուկտները և ծառայությունները նախատեսված են Հայաստանի Հանրապետությունում գտնվող հաճախորդների համար։ Եթե Դուք գտնվում եք ՀՀ-ից դուրս, ապա հնարավոր է, որ մենք իրավասու չլինենք առաջարկելու կամ տրամադրելու Ձեզ սոցիալական մեդիայի հարթակներում  ներկայացված պրոդուկտները և ծառայություններն այն երկրում, որտեղ Դուք այժմ գտնվում կամ բնակվում եք։ Սոցիալական մեդիայի էջը նախատեսված չէ տարածման կամ կիրառման համար այն երկրներում կամ իրավական ռեժիմներում, որտեղ էջում առկա տեղեկատվության կիրառությունն ու տարածումն արգելված է և չի թույլատրվում օրենքով կամ իրավական կարգավորումներով:

Ինտերակտիվ տիրույթից օգտվելու հիմնական պայմանները կարգավորվում են սույն կանոններին համապատասխան: Օգտագործելով Ինտերակտիվ տիրույթը՝ Դուք համաձայնվում եք, որ Ձեր ծավալած գործողությունները տվյալ տիրույթում չեն հակասի սոցիալական մեդիայի օգտագործման կանոններին, գործող օրենսդրությանը և կանոնակարգին, ինչպես նաև HSBC Հայաստանի հետ կնքված որևէ պայմանագրի կետերին։

Դուք նաև համաձայնվում եք առ այն, որ.

  • չեք պատճենի, ներբեռնի կամ օգտագործի սոցիալական մեդիա հարթակում առկա ցանկացած ինֆորմացիա առանց մեր նախնական համաձայնության կամ
  • մուտք չեք գործի հարթակի ադմինիստրատիվ կամ այլ տեխնիկական տիրույթ առանց նույնականացման

Ձեր հասանելիությունն էջին կարող է կասեցվել կամ դադարեցվել, եթե դուք խախտեք վերոնշյալ կանոններից որևէ մեկը, ներառյալ հրապարակեք անպարկեշտ գրառումներ, մեկնաբանություններ կամ հաղորդագրություններ Ինտերակտիվ տիրույթում:

Աշխատանքային ժամեր


Մենք թարմացնում և վերահսկում ենք Ինտերակտիվ տիրույթը հետևյալ կերպ․

Ֆեյսբուքյան էջ.

  • երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 09:30 – 17:30, բացառությամբ ոչ աշխատանքային, տոների և հիշատակի օրերի
  • աշխատանքային ժամերից դուրս ստացված բոլոր հարցումների (ներառյալ՝ գրառումների, հաղորդագրությունների, մեկնաբանությունների) պատասխանը կտրվի հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում
  • այն բոլոր հարցումները, որոնք կստացվեն ժամը 17:00-ից ոչ ուշ, (ներառյալ՝ գրառումները, հաղորդագրությունները, մեկնաբանությունները) կդիտարկվեն որպես վերջին, իսկ ժամը 17:01-ից հետո ստացված հարցումները կստանան իրենց պատասխանները հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում

Գաղտնի տեղեկատվության վերաբերյալ հարցումներ


HSBC Հայաստանը պատասխանատվություն չի կրում այն տեղեկատվության համար, որը չի տեղադրվել HSBC Հայաստանի կողմից Ինտերակտիվ տիրույթում, ինչպես նաև չի կարող երաշխավորել այդ տեղեկատվության ճշգրտությունը:

HSBC Հայաստանը խորհուրդ է տալիս չհրապարակել որևէ գաղտնի տեղեկատվություն, ինչպես օրինակ` HSBC Հայաստանի հետ ձեր հարաբերությունների մասին տեղեկատվությունը, (ներառյալ՝ հաշվի տվյալները, հաշվեհամարը, վճարային/վարկային քարտի համարը և այլն) մեր Ֆեյսբուքյան էջում կամ սոցիալական մեդիայի այլ հարթակներում:

HSBC Հայաստանը չի կարող պատասխանել սոցիալական մեդիա հարթակներում օգտատերերի` հաղորդագրության, գրառման կամ մեկնաբանության միջոցով ստացված այն հարցումներին, որոնք կպարունակեն տեղեկատվություն անձնական հաշվի մանրամասների կամ Բանկի հետ Ձեր ունեցած հարաբերությունների մասին։ Նմանատիպ տեղեկատվության տարածման ռիսկը կրում եք Դուք։

HSBC Հայաստանը սոցիալական մեդիայի հարթակներում գաղտնի տեղեկատվության հարցում երբեք չի իրականացնի, և նմանատիպ տեղեկատվության հարցման դեպքում Ձեզ կուղղորդի կապ հաստատել մեզ հետ հետևյալ եղանակներից որևիցե մեկով․

Սոցիալական մեդիայի միջոցով ստացված բողոքների քննության գործընթացը սկսելու համար HSBC Հայաստանը կխնդրի Ձեզ տրամադրել նույնականացնող տվյալներ, օրինակ՝ անուն/ազգանուն, էլ․փոստ և հեռախոսահամար։ Բողոքի քննության գործընթացը չի կարող իրականացվել Ձեր կողմից նույնականացման տվյալներ չտրամադրելու պարագայում։

Տեղեկատվության հրապարակումը և հեռացումը


HSBC Հայաստանը պարբերաբար թարմացնում և վերահսկում է իր Ինտերակտիվ տիրույթը և ողջունում վերջինիս միջոցով ստացված ցանկացած կարծիք և գաղափար, որը մեզ կօգնի բարելավելու մեր բանկային ծառայությունները:

Անձնական հաղորդագրությունների միջոցով ստացված տեղեկատվությունը հասանելի է HSBC Հայաստանին, HSBC Խմբի անդամներին և վերջինիս հետ համագործակցող ընկերություններին։

Անհրաժեշտության դեպքում ստացված հաղորդագրությունները կամ օգտակար առաջարկները փոխանցվում են HSBC Հայաստանի համապատասխան աշխատակցին։

Դուք կարող եք տարածել և մեկնաբանել այն տեղեկատվությունը, որը մենք հրապարակում ենք Ինտերակտիվ տիրույթում` պայմանով, որ Դուք այն չեք փոփոխելու և նշելու եք մեզ` որպես տեղեկատվության տարածման հիմնական աղբյուր։ Սոցիալական մեդիայի հարթակում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է HSBC Հայաստանին, և HSBC ապրանքային նշանը, լոգոն կամ դիզայն կոնցեպտները հանդիսանում են HSBC-ի մտավոր սեփականություն։

HSBC Հայաստանը ողջունում է իր էջի հետևորդների կողմից ստացված ցանկացած կարծիք և գաղափար և ձգտում է պատասխանել բոլոր հաղորդագրություններին, այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք կարող երաշխավորել, որ կարձագանքենք Ինտերակտիվ տիրույթի միջոցով ստացված բոլոր գրառումներին, մեկնաբանություններին և հաղորդագրություններին, և եթե Ձեր գրառումը, մեկնաբանությունը կամ հաղորդագրությունը չի ստացել պատասխան, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ վերոնշյալ եղանակներից որևէ մեկով։

Մենք իրավունք ենք վերապահում մեր հայեցողությամբ խմբագրել, հեռացնել կամ փոփոխել ցանկացած հրապարակում, որը չի համապատասխանում սոցիալական մեդիայի օգտագործման ընդհանուր կանոններով ամրագրված դրույթներին:

Խնդրում ենք հարգանքով վերաբերվել այլ օգտատերերին։ Ձեր կողմից կատարված մեկնաբանությունները կամ հրապարակումները չպետք է լինեն`

  • որպես փաստ ներկայացված ոչ ճշգրիտ/ապակողմնորոշիչ հայտարարություններ
  • գովազդ/սպամ կամ ոչ ցանկալի էլ. հաղորդագրություն, ներառյալ ցանկացած հղում դեպի այլ կայքեր
  • հայհոյանք/վիրավորանք
  • անձնական տվյալներ/մարդուն անհատականացնող տվյալներ
  • բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն
  • բռնություն և խտրականություն
  • հեղինակային իրավունքի խախտում
  • զրպարտություն
  • տվյալների արտահոսք
  • սպառնալիք պարունակող արտահայտություններ
  • մեզ հետ համագործակցության վերաբերյալ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ
  • բովանդակություն, որը խթանում է ցանկացած անօրինական, հանցավոր, անպատշաճ կամ ռիսկային գործողություն կամ վարքագիծ, ինչպես օրինակ ալկոհոլի, ծխելու և անօրինական թմրամիջոցների օգտագործումն է
  • և/կամ որևէ այլ բովանդակություն, որը կարող է դիտարկվել որպես անպարկեշտ, ոչ պիտանի կամ վիրավորական

Գաղտնիության քաղաքականություն


Եթե Դուք հաղորդակցվում եք HSBC Հայաստանի հետ Ինտերակտիվ տիրույթի միջոցով, ապա Ձեր անձնական տվյալները կարող են պահպանվել սոցիալական մեդիա հարթակների սերվերներում, որոնք գտնվում ենք HSBC Հայաստանի վերահսկողությունից դուրս և կարող են լինել ԱՄՆ-ում կամ ցանկացած այլ վայրում Հայաստանից դուրս։ Ձեր տվյալների օգտագործման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք ծանոթանալ մեր Գաղտնիության քաղաքականությանը:

HSBC Հայաստանը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Գաղտնիության քաղաքականություն

Սոցիալական մեդիա


«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ -ն /ստորև HSBC Հայաստան/ օգտագործում է սոցիալական մեդիան հետևյալ նպատակներով․           

  • Ձեզ ավելի հասանելի լինելու համար,
  • մեր պրոդուկտների և ծառայությունների մասին տեղեկություններ տարածելու համար:

Վերոնշյալը երբեմն կարող է իրականացվել Ձեր տվյալների օգտագործմամբ։

Սոցիալական մեդիայի հարթակները հնարավորություն են տալիս Ձեզ ընտրելու, թե ինչպիսի  գովազդներ եք Դուք նախընտրում ստանալ։ Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է կապ հաստատել վերջիններիս հետ։

Ֆեյսբուք


Վերջերս Ֆեյսբուք Իռլանդիա Լիմիթդը վերանվանվել է Մեթա Պլատֆորմս Իռլանդիա Լիմիթդ:

HSBC Հայաստանի ֆեյսբուքյան էջն օգտագործելիս Ֆեյսբուք Իռլանդիան և HSBC-ն հավաքագրում են տեղեկություններ Ձեր մասին, որոնք ներառում են․

  • ինչ եք սեղմում  Messenger-ով հաղորդակցվելիս
  • ինչ եք Դուք նայում, երբ դիտարկում եք հղումը կամ Ձեր էկրաններին հայտնվում է միջոցառման էջը
  • ինչ եք Դուք ասում` Ձեր մեկնաբանությունները կամ արձագանքները
  • Ձեր գործողությունները, ինչ գրառումով եք կիսվել կամ առաջարկել
  • Ձեր վիրտուալ  գործունեությունը, որը ներառում է էջերում անցկացրած ժամանակը, Ձեր կատարած գործողությունների ամսաթիվը և ժամը, ինչպես նաև մինչև որոշակի գործողություն կատարելը Ձեր այցելած ​​կայքերը
  • Ձեր գտնվելու վայրը` երկիր կամ տարածաշրջան: Ձեր գտնվելու վայրի մասին տեղեկատվությունն ամբողջությամբ ճշտգրիտ չէ, եթե Դուք այն չեք նշել  Ձեր օգտահաշվում մուտք գործելիս
  • սարքը, որով Դուք մուտք եք գործում և ինտերնետային կապը, որն օգտագործում եք տվյալ պահին
  • Ձեր ֆեյսբուքյան օգտահաշվի տվյալները և օգտագործողի ID-ն

HSBC-ն և Ֆեյսբուքն օգտագործում են այս տեղեկատվությունը հաշվետվության, շուկայի տենդենցների մասին պատկերացումներ կազմելու, ինչպես նաև պրոդուկտների առաջխաղացման նպատակներով։

Այս ամենն օգնում է մեզ բարելավելու մեր առաջարկները Ֆեյսբուքում և կատարելու ավելի ճիշտ թիրախավորված մարքեթինգ: HSBC-ն կարող է նաև տեսնել այս տեղեկատվությունը, եթե Դուք որևէ կերպ հաղորդակցվել եք մեզ հետ Ֆեյսբուքում։  Գործողության նպատակն է ավելի լավ ճանաչել այն անհատին, ով մեզ հետ հաղորդակցվում է:   

Եթե Դուք թույլատրել եք մեզ օգտագործել նշոցիկներ, որոնք նպաստում  են մեր մարքեթինգային գործունեության բարելավմանը, ապա HSBC-ն և Ֆեյսբուքը կարող են նաև հավաքագրել Ձեր մասին նշված տեղեկատվությունը, երբ Դուք այցելում եք HSBC-ի պաշտոնական կայքը։ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել  Իրավական - HSBC AM և կարդալ «Նշոցիկներ» բաժինը։ Ընտրելով «Կառավարել նշոցիկները»՝ Դուք հնարավորություն կունենաք վերահսկելու, թե ինչ նշոցիկներ եք թույլատրել մեզ օգտագործել։

Ֆեյսբուք Իռլանդիան մեզ հետ համատեղ վերահսկում է,  թե որտեղ է հավաքագրվում Ձեր մասին տեղեկատվությունը, որը ստանում ենք․

  • մեր ֆեյսբուքյան էջում ձեր գործողություններից
  • մեր կայքի Ֆեյսբուք պիքսելի միջոցով

HSBC-ն և Ֆեյսբուքը ձեռք են բերել պայմանավորվածություն, ըստ որի, կիսում են Ձեր անձնական տվյալները պաշտպանելու որոշ պարտավորություններ։ Ընկերությունները պարտավոր են․

  • համոզվել, որ կա իրավական հիմք տեղեկատվության համատեղ հավաքագրման և օգտագործման համար
  • հարգել Ձեր տվյալների հետ կապված Ձեր օրինական իրավունքները
  • համատեղ ապահովել տվյալների օգտագործման անվտանգությունը

Ձեր օրինական իրավունքն է կապ հաստատել HSBC-ի և Ֆեյսբուքի հետ՝ իմանալու համար, թե ինչպես են համակարգվում այս գործընթացները յուրաքանչյուր ընկերության ներսում։ Ինչպես նաև տեղեկանալ այն մասին, թե ինչպես է Ֆեյսբուքը հավաքագրում և պահպանում Ձեր տվյալները:

Ինչպե՞ս և ի՞նչ իրավական հիմքերով է Ֆեյսբուքը հավաքագրում և օգտագործում Ձեր անձնական տվյալները․ այս հարցերի պատասխաններն ու Ֆեյսբուքի կոնտակտային տվյալները կարող եք գտնել հետևյալ հղումով՝ facebook.com/about/privacy:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 08.09.22, 06:08

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։