Հիմնական բովանդակության սկիզբ

Էներգաարդյունավետ հիփոթեքային վարկ ԱՄՆ դոլարով*

Ձեր առաջին քայլը դեպի էներգաարդյունավետ տան ձեռքբերում

Ցանկանու՞մ եք ձեռք բերել ժամանակակից անշարժ գույք ԱՄՆ դոլարով։

Մեր էներգաարդյունավետ հիփոթեքի միջոցով կարող եք օգտվել վարկավորման արտոնյալ պայմաններից B կամ ավելի բարձր Էներգաարդյունավետության ցուցանիշ ունեցող գույք գնելու դեպքում:

Առավելություններ

  • Կատարեք ներդրում՝ ձեռք բերելով էներգաարդյունավետ տուն
    Էներգաարդյունավետության B կամ ավելի բարձր ցուցանիշը նշանակում է, որ Ձեր տան էներգիայի ծախսերը կլինեն ավելի նվազեցված, ինչի շնորհիվ կխնայեք գումար
  • Ստացեք նորարական լուծումներ
    Բացահայտեք կլիմայական խնդիրների հաջորդ սերնդի լուծմները՝ խնայելով էներգիա և նվազեցնելով Ձեր ամսական վճարումները
  • Արտոնյալ պայմաններ
    Օգտվեք նվազեցված տոկոսդրույքներից ի համեմատ մեր ստանդարտ հիփոթեքային վարկի առաջարկի
  • 20% կանխավճար
    Նախապես վճարեք Ձեր անշարժ գույքի առնվազն 20%-ը, իսկ մնացած մասը կֆինանսավորի Բանկը
  • Ստացեք վարկն առանց տրամադրման վճարի
    Էներգաարդյունավետ վարկերի դեպքում վարկի տրամադրման վճար չի գործում
  • Ստացեք cashback Ձեր վարկի մարումներից
    Ձեր վարկի առաջին երեք օրացուցային տարիների ընթացքում մենք ձեր բանկային հաշվին կվերադարձնենք վարկի վճարված տոկոսների 5%-ը (վերադարձի առավելագույն գումարը կազմում է 100,000 ՀՀ դրամ1)

Տոկոսադրույքներ

Հաճախորդների խումբ Տարեկան անվանական տոկոսադրույք Տարեկան փաստացի տոկոսադրույք
Ստանդարտ 8% 8.56% - 10.91%
Plus և Status 8% 8.53% - 10.86%

Տոկոսադրույքներ

Հաճախորդների խումբ Ստանդարտ
Տարեկան անվանական տոկոսադրույք 8%
Տարեկան փաստացի տոկոսադրույք 8.56% - 10.91%
Հաճախորդների խումբ Plus և Status
Տարեկան անվանական տոկոսադրույք 8%
Տարեկան փաստացի տոկոսադրույք 8.53% - 10.86%

ՈՒշադրություն. վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության դեպքում(ՄՀՏ):

Կարևոր է իմանալ․ վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկն արժենալու վարկառուի համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Ուշադրություն․ լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել վարկի գործողության ընթացքում ոչ ավել քան տարին երկու անգամ: Նախատեսված առավելագույն և նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ, որը չի կարող գերազանցվել վարկի գործողության ամբողջ ընթացքում: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում:

ԱՄՆ դոլարով վարկի դիմելուց առաջ անհրաժեշտ է հնարավորինս մանրամասն կշռադատել Ձեր որոշումը, քանզի արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են էական ազդեցություն ունենալ փաստացի մարվող գումարների և Ձեր վարկային պարտավորությունների մեծության վրա:

ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում վարկի հաշվեգրված տոկոսագումարները,կարող են վճարվել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով, համաձայն Ձեր կողմից տրված գրավոր հանձնարարականի: ՀՀ դրամով վճարելու պարագայում փոխարկումն իրականացվում է մարման պահի դրությամբ Բանկի կողմից սահմանված արտարժույթի վաճառքի փոխարժեքով:

ԱՄՆ դոլարով տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման համար կիրառվում է Կենտրոնական Բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված արտարժույթի փոխարժեքը տվյալ կայքէջի հրապարակման օրվան դրությամբ, ընդ որում՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված վերոնշյալ փոխարժեքի մեծության փոփոխությունից:

ԱՄՆ դոլարով վարկերի համար հաշվարկվում է Բանկի ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա և տվյալ պահին կազմում է.

 

2.7% + 5.3% = 8%
 

որտեղ՝

2.7% - Բանկի ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք

5.3% - Հաստատուն մարժա ԱՄՆ դոլարով ձեռքբերման վարկերի համար

 

Տոկոսագումարը հաշվարկվում է օրական`օգտագործելով հետևյալ բանաձևը.

 

I = R*L/365, որտեղ

I = մեկ օրվա տոկոսագումար

R = ընթացիկ տոկոսադրույք

L = վարկի մնացորդ

Մանրամասներ

Պայմաններ և սակագներ

Մարման կարգը

Լրացուցիչ տեղեկատվություն

*Սույն վարկատեսակը հասանելի է միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող  ՀՀ ոչ ռեզիդենտների համար (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի):

1 Cashback-ից օգտվելու համար իրավասու են բոլոր այն հաճախորդները, ովքեր գումարի վերադարձի օրը չունեն ժամկետանց պարտավորություներ։ Վճարված տոկոսների 5%-ի վերադարձը կկատարվի յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարին:

2 ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են Հայաստանում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

3 Աշխատավարձը Բանկում սպասարկվող հաշվին փոխանցելու հետ կապված մանրամասներին կծանոթանաք վարկի հաստատման գործընթացի ժամանակ:

4 Ցուցիչ սակագին

Կարևոր է իմանալ

Ֆինանսական Տեղեկատու

«Ձեր Ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև

 

Սկսեք կայուն ապրելակերպի Ձեր ճանապարհը

 

Գնեք կայուն կենսակերպին համապատասխանող Ձեր մեքենան

 

Խնայեք գումար` ապրելով էներգաարդյունավետ տանը

Թարմացվել է` 26.03.24, 06:49

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։