Առավելություններ

HSBC Անհատական սպառողական վարկ`

  • Առանց գրավի պահանջի
    Ստացեք անհատական վարկ` արագ և առանց գրավի պահանջի:
  • Մատչելի
    Տարեկան սպասարկման վճար չի կիրառվում: Վճարում եք միայն մեկ անգամ վարկը ստանալիս:
  • Ճկուն
    Ընտրեք մարման եղանակը և ժամկետն Ձեր կարիքներին համապատասխան:

Մանրամասներ

Վարկի չափ

Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում
  • Բանկի հաճախորդների և այլ բանկերի հաշվետերերի համար ամսական զուտ աշխատավարձի առավելագույնը քառապատիկի չափով1 
  • Գործում է միայն Բանկի աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար.  Եթե ամսական զուտ եկամուտը կազմում է 400,000 ՀՀ դրամ կամ ավելի և հաճախորդի վարկերի գծով ամսական մարումներ-եկամուտ հարաբերակցությունը փոքր է 50%-ից, ապա տրամադրվող վարկի առավելագույն չափը կարոող է կազմել ամսական զուտ աշխատավարձի վեցապատիկը: Եթե անհատական սպառողական վարկի առավելագույն գումարը գերազանցում է ամսական զուտ աշխատավարձի քառապատիկը, ապա հաճախորդը չի կարող դիմել վարկային քարտի կամ օվերդրաֆտի HSBC Բանկ Հայաստանում։
Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում
  • Բանկի հաշվետերեր՝ հաշվի/հաշիվների վերջին 6 ամսների միջին ամսական մնացորդի և վերջին ամսվա միջին մնացորդի մեծություններից նվազագույնի մինչև քառապատիկի չափով:
  • Այլ բանկերի հաշվետերեր՝ հաշվի վերջին 6 ամսների միջին ամսական մնացորդի և վերջին ամսվա միջին մնացորդի մեծություններից նվազագույնի մինչև կրկնապատիկի չափով:

Նշումներ

  • Վարկի նվազագույն և առավելագույն գումարը կարող է կազմել 150,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ (վարկի առավելագույն գումարը HSBC Plus և HSBC Status հաճախորդների համար կազմում է 3,000,000 ՀՀ դրամ):
  • Վարկի գումարը նվազեցվում է վարկառուի առկա գրավով չապահովված այլ պարտավորությունների չափով:
  • Վարկառուի բոլոր վարկերի ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելի:

Վարկի ժամկետ2

12-24/363 ամիս:

Վարկի արժույթ

Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով:

Վարկի տոկոսադրույք (հաստատուն)

  • Տարեկան անվանական տոկոսադրույք 16% (15%  HSBC Plus և HSBC Status հաճախորդների համար):
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք` սկսած 18,03%-ից (սկսած 16.07%-ից՝  HSBC Plus և HSBC Status հաճախորդների համար):

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, հիմք ընդունելով 365 օրը կամ 366 օրը նահանջ տարվա պարագայում:

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկը արժենալու վարկառուի համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Վարկային հաշվի սպասարկման վճար

Հաճախորդի հաշվից կգանձվի հաշվի սպասարկման հետևյալ միանվագ վճարը՝

  • Վարկի գումարի 2%, առավելագույնը՝ 20,000 ՀՀ դրամ (չի գանձվում HSBC PLUS  և HSBC STATUS  հաճախորդներից, երբ վարկի գումարը գերազանցում է 1,000,000 ՀՀ դրամը): Վարկային հաշվի սպասարկման վճարը գանձվում է վարկի տրամադրման օրը:

Նշում

Նախքան վարկային պայմանագիր կնքումը տրամադրվում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված  «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի:

Վարկի գումարը ենթակա է հաստատման` ելնելով HSBC Բանկ Հայաստանի կողմից վարկարժանության գնահատման չափանիշներից: 
Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին: 
25-36 ամիս ժամկետով վարկերը կարող են տրամադրվել միայն HSBC Բանկ Հայաստանի աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդներին։ 

Վարկունակություն

Դուք կարող եք դիմել անհատական սպառողական վարկի, եթե Հայաստանի քաղաքացի կամ ռեզիդենտ եք1 և համապատասխանում եք նվազագույն չափանիշներին աշխատավարձային և ոչ աշխատավարձային հաշվետերերի համար:

Աշխատավարձային հաշվետերերի չափանիշներ

Դուք պետք է ունենաք՝

  • հաշիվ մեր բանկում
  • առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ ներկայիս գործատուի մոտ
  • առնվազն 50 000 ՀՀ դրամ զուտ ամսական աշխատավարձ2:


Ձեր աշխատավարձը պետք է փոխանցվի ձեր հաշվին վարկի տրամադրումից հետո (եթե աշխատավարձի փոխանցումը չի պահանջվում մեր կողմից մինչև վարկի տրամադրումը)3.

Եթե մեր բանկում սպասարկվող հաշիվ չունեք, ապա պետք է ունենաք՝

  • հաշիվ ցանկացած այլ բանկում
  • առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ
  • 6 ամսվա ընթացքում ձեր հաշվին փոխանցվող աշխատավարձ
  • առնվազն 150 000 ՀՀ դրամ զուտ ամսական աշխատավարձ

Ոչ աշխատավարձային հաշվետերերի չափանիշներ

Դուք պետք է ունենաք բավարար բանկային պատմություն մեր կամ տեղական այլ բանկերի հետ` 6 ամիս կամ ավելի տևողությամբ, և վերջին 6 ամսվա Ձեր միջին ամսական մնացորդը և վերջին ամսվա միջին մնացորդը պետք է լինի առնվազն 

  • 100,000 ՀՀ դրամ (կամ համարժեքն այլ արժույթով), եթե ունեք մեր բանկում սպասարկվող հաշիվ
  • 250,000 ՀՀ դրամ (կամ համարժեքն այլ արժույթով)՝ եթե ունեք մեկ այլ բանկում սպասարկվող հաշիվ

1ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:
2Հաճախորդի ընդհանուր ամսական եկամուտը պետք է լինի 100,000 ՀՀ դրամից ոչ պակաս։
3Բանկում ունեցած Ձեր բանկային հաշվին աշխատավարձի փոխանցման վերաբերյալ պահանջների մասին Ձեզ կտեղեկացնեն վարկի հաստատման գործընթացի ժամանակ:

Դիմել առցանց

Լրացրեք այս առցանց դիմումի ձևը, և մեր հաճախորդների սպասարկման բաժնի ներկայացուցիչը 48 ժամվա ընթացքում կապ կհաստատի Ձեզ հետ։

Դիմել հեռախոսով

Զանգահարեք մեր Հեռախոսային բանկային գործառնությունների կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:

Դիմել մասնաճյուղում

Կարող եք նաև այցելել մեր մասնաճյուղերից որևէ մեկը, որտեղ մեր աշխատակիցներն ուրախությամբ կտրամադրեն լրացուցիչ տեղեկություններ և ընթացք կտան Ձեր դիմումին։

Ձեզ կարող են հետաքրքրել նաև

 

Մեր անշարժ գույքի գրավով ապահոված անհատական վարկը նախատեսված է համապատասխանելու Ձեր պահանջներին:

 

Իրականություն դարձրեք մեքենա վարելու Ձեր մտադրությունները:

 

Ձեր ֆինանսական կարիքները հոգալու արագ և հարմար տարբերակ:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 16/01/2019 12:00