HSBC խնայողական հաշիվ

Բացեք առանց ամսական սպասարկման վճարի խնայողական հաշիվ1 և օգտագործեք այն ամենօրյա գործարքներ իրականացնելիս, ստացեք և կատարեք փոխանցումներ, ստացեք Ձեր աշխատավարձը և կատարեք անվճար կանխիկացումներ2:
Կարևոր նշում: ՀՀ դրամից (ՀՀԴ) բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվը ենթադրում է լրացուցիչ ռիսկ՝ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես` փոխարժեքի տատանումների դեպքում Ձեր արտարժույթով ավանդի ՀՀ դրամով համարժեքը կարող է փոփոխվել:

Առավելություններ

HSBC -ի խնայողական հաշվի շնորհիվ Դուք ստանում եք՝

  • Հաշիվն անվճար օգտագործելու հնարավորություն, եթե խնայողական հաշվի միջին ամսական մնացորդը տվյալ ամսվա համար կազմում է 100 000 ՀՀ դրամ կամ ավելի

     

Հարկավոր է իմանալ

Դրույթներ և սակագներ

  • Հաշվի բացման վճար՝ 3 000 ՀՀ դրամ
  • Հավելյալ հաշվի բացման վճար՝ 3,000 ՀՀ դրամ3

Անկախ այն փաստից, թե արդյոք հաճախորդը խնայողական հաշիվն օգտագործում է, թե` ոչ, յուրաքանչյուր ամսվա համար գանձվում է հաշվի սպասարկման վճար 2,000 ՀՀ դրամի չափով,4 եթե հաճախորդի խնայողական հաշվի միջին ամսական մնացորդը տվյալ ամսվա համար փոքր է 100 000 ՀՀ դրամից կամ համարժեք այլ արժույթից:

Հաշվի սպասարկման վճարի գանձում չի կիրառվում, եթե խնայողական հաշիվն օգտագործվում է ժամկետային ավանդի մարման կամ ժամկետային ավանդի տոկոսների վճարման համար:

Խնայողական հաշիվ կարող են բացել միայն ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները:

Visa Plus բանկոմատային քարտ

Հաշվի հետ Ձեզ անվճար կտրամադրվի միջազգային PLUS բանկոմատային քարտ: Դուք կարող եք, ըստ Ձեր ընտրության, երկու հաշիվ կցել մեկ բանկոմատային քարտին, և մինչև երկու լրացուցիչ բանկոմատային քարտ կցել Ձեր խնայողական հաշվին:

Հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթեր5

ՀՀ քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար՝

  • Հաշվի բացման դիմում` ստորագրված ֆիզիկական անձի կողմից
  • Անձնագիր/անձը հաստատող այլ փաստաթուղթ6, 7
  • Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից մեկը. նույնականացման քարտ, հանրային ծառայության համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված տեղեկանք, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված տեղեկանք

 

Օտարերկյա քաղաքացիների համար՝

  • Հաշվի բացման դիմում` ստորագրված ֆիզիկական անձի կողմից
  • Անձնագիր/անձը հաստատող այլ փաստաթուղթ6, 7

Քաղվածքներ

Գործարքների մանրամասները արտացոլվում են հաշվի քաղվածքներում, որոնք կարող եք ստանալ փոստով, էլեկտրոնային փոստով կամ վերցնել ցանկացած մասնաճյուղից: Գործարքներ կարող եք իրականացնել ցանկացած մասնաճյուղում` անկախ նրանից, թե որ մասնաճյուղում եք բացել հաշիվը:

1Յուրաքանչյուր ամսվա համար գանձվում է հաշվի սպասարկման վճար 2 000 ՀՀ դրամի չափով, եթե հաճախորդի խնայողական հաշվի միջին ամսական մնացորդը տվյալ ամսվա համար փոքր է 100 000 ՀՀ դրամից կամ համարժեք այլ արժույթից:

2Միայն Visa Plus բանկոմատային քարտերով HSBC Հայաստանի բանկոմատներից:

3Ինտերնետային բանկային ծառայության միջոցով լրացուցիչ հաշիվների բացումն անվճար է:

4Արտարժույթի փոխանակման ցանկացած գործարք իրականացվում է Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:

5Հաշվի բացման ընթացքում Բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:

6Փաստաթղթի բնօրինակը վերադարձվում է Հաճախորդին, իսկ պատճենը պահվում է Բանկում:

7Անձը հաստատող այլ փաստաթղթեր` համաձայն 22/12/2009 թ.-ի թիվ 767 ՀՀ կառավարության որոշման, բացառությամբ վերադարձի վկայականի՝ միայն ՀՀ վերադառնալու համար և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի:

Դիմել առցանց

HSBC-ի հաճախորդները կարող են դիմել՝ ստորև կոճակը սեղմելու միջոցով:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև`

 

Ստացեք Ձեր աշխատավարձը, կատարեք և ընդունեք տեղական և միջազգային փոխանցումներ միայն մեկ բանկային հաշվի միջոցով։

 

Եթե Ձեր երեխայի համար գումար կուտակելու նպատակով հատուկ հաշիվ եք փնտրում, ապա մեր` մինչև 18 տարեկան երեխայի անվճար հաշիվը Ձեր լավագույն ընտրությունն է:

 

Մեր էսքրոու հաշվի միջոցով կարգավորեք անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների ընթացքում ծագող հնարավոր խնդիրները:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 2/7/2019 10:11:38 AM