Հիմնական բովանդակության սկիզբ

Հիմնական պայմաններ

Հաճախորդների բանկային հաշիվների սպասարկման, բանկային ավանդների տրամադրման, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման համար (ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի համար)

Բովանդակություն

1. Ընդհանուր դրույթներ

  1. Ստորև սահմանված պայմանները (այսուհետև` Հիմնական պայմաններ) կարգավորում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ- ի (այսուհետև` Բանկ, ներառյալ բոլոր իրավահաջորդների և լիազորված անձանց) և բանկային հաշվի բացման ձևը/դիմումը կամ Բանկի կողմից որոշակի ծառայության մատուցման համար սահմանված տիպային ձևի փաստաթուղթը ստորագրող ֆիզիկական անձի կամ անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետև` Հաճախորդ («Դուք», «Ձեր» դերանունները վերաբերում են Հաճախորդին)) միջև իրականացվող բանկային գործառնությունները: Ընդ որում սույն Հիմնական պայմաններով սահմանված ծառայությունները Բանկի կողմից մատուցվում են միայն այն անհատ ձեռնարկատերերին, որոնց տարեկան շրջանառությունը` ըստ նախորդ ֆինանսական տարվա հարկային հաշվետվությունների և/կամ Բանկի կարծիքով այլ հավաստի տվյալների կբավարարի Բանկի կողմից Ծառայությունների սակագներում սահմանված չափանիշներին[1].
  2. Հաճախորդի կողմից բանկային հաշվի բացման ձևի/դիմումի կամ Բանկի կողմից որոշակի ծառայության մատուցման համար սահմանված տիպային փաստաթղթի ստորագրումը հաստատում է ստորև բերված Հիմնական պայմանների և Բանկի կողմից տվյալ ծառայության համար սահմանված առանձին պայմանների և կանոնների ընդունումը, որոնք կարող են հետագայում փոփոխվել Բանկի կողմից` Հաճախորդին օրենքով նախատեսված կարգով կամ Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված կարգով ծանուցելով:
  3. Բանկային հաշվի բացման դիմումի, բանկային հաշվով գործառնությունների իրականացման և նմանատիպ այլ փաստաթղթերի տիպային ձևերը Բանկի կողմից կարող են պարբերաբար փոփոխվել: Սույն Հիմնական պայմանները գերակա են, և Բանկի կողմից հաստատված (հաստատվելիք) բանկային հաշվով գործառնությունների իրականացման, այլ ծառայությունների մատուցման փաստաթղթերի տիպային ձևերը և այլ պարտադիր կանոնները և/կամ առանձին պայմանները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն Հիմնական պայմաններին, եթե այդպիսի տիպային ձևերով, պարտադիր կանոններով կամ առանձին պայմաններով այլ բան նախատեսված չէ:
  4. Բանկին իրավունք է վերապահվում մերժել ծառայություն ստանալու և/կամ որևէ ծառայության ներքո որևէ գործառնություն իրականացնելու հետ կապված Հաճախորդի կողմից ներկայացվող ցանկացած այլ ձևի փաստաթուղթ, եթե Բանկի կողմից սահմանվել է նման փաստաթղթի տիպային ձև (նաև բովանդակության առումով):
  5. Բանկը մատուցած ծառայությունների դիմաց Հաճախորդից գանձում է վճար (միջնորդավճար)` համաձայն Բանկի «Ծառայությունների Սակագների»: «Ծառայությունների Սակագները» Հաճախորդներին հասանելի են Բանկի տարածքում և Բանկի ինտերնետային կայքում՝ www.hsbc.am: «Ծառայությունների Սակագները» կարող են փոփոխվել Բանկի կողմից միակողմանիորեն` այդ մասին Հաճախորդներին ծանուցելով օրենքով նախատեսված ժամկետներում և կարգով կամ Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված եղանակով: Սակագներով նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամով: Սակագներով նախատեսված վճարները Բանկի կողմից որպես կանոն գանձվում են այն բանկային հաշվից, որով կատարվում է համապատասխան գործառնությունը, ընդ որում` արտարժութային բանկային հաշվի դեպքում Բանկն իրավունք ունի գանձվելիք գումարի  համարժեք արտարժույթը` ՀՀ ԿԲ-ի կողմից տվյալ արտարժույթի համար հրապարակված միջին փոխարժեքով կամ Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով փոխանակել ՀՀ դրամի և գանձել:
  6. Բանկը կարող է Հաճախորդից գանձել ծառայությունների մատուցման հետ կապված առաքումների ծախսերը:
  7. Բանկի կողմից կատարվում են Հաճախորդի կողմից կամ անունից պատշաճ կերպով ներկայացված գործարքների և գործառնությունների իրականացման վերաբերյալ վավեր հանձնարարականները: Հանձնարարականների կատարման հետևանքների ռիսկը, հնարավոր վնասները, կորուստները և ծախսերը կրում է Հաճախորդը, և այդպիսիք հատուցման ենթակա չեն ոչ Բանկի, ոչ Բանկի աշխատակցի և ոչ էլ Բանկի գործակալների կողմից: Բանկը պատասխանատու չէ Հաճախորդի կողմից համապատասխան հանձնարարականի հիման վրա փոխանցվող գումարի կապակցությամբ` շահառուի կամ միջնորդ Բանկի կողմից լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու կամ փոխանցումը կասեցնելու կամ դրա հետևանքով առաջացած Հաճախորդի վնասների և ծախսերի համար:
  8. Բանկում (Բանկի տիրապետության ներքո) առկա Հաճախորդի բոլոր բանկային հաշիվների մնացորդները և սպասվելիք դրամական մուտքերը, ավանդների գումարները, հաշվեգրված և հաշվեգրվելիք տոկոսագումարները, ցանկացած արժույթով արտահայտված թղթադրամները, արժեթղթերը, մուրհակները, ոսկին կամ այլ արժեքները համարվում են Հաճախորդի` Բանկի նկատմամբ բանկային հաշվի սպասարկման կապակցությամբ կամ որևէ այլ հիմքով առաջացած պարտավորությունների (այդ թվում` տոկոսների, միջնորդավճարների և այլ վճարների գծով) ապահովում, և Բանկն ունի դրանց նկատմամբ գրավի իրավունք: Հաճախորդը սույնով տալիս է իր համաձայնությունը, որ Բանկն անակցեպտ կարգով և առանց լրացուցիչ երկկողմանի փաստաթուղթ կազմելու իրականացնի նշված միջոցների և իր նկատմամբ առաջացած/առկա պարտավորությունների հաշվանց, կամ այդ նպատակով արգելանք սահմանի Հաճախորդի հաշվի/հաշիվների վրա:
  9. Հաճախորդն իրավունք չունի առանց Բանկի գրավոր համաձայնության այլ անձանց զիջել ծառայություններ ստանալու հետ կապված Բանկի նկատմամբ առկա կամ ապագայում ծագող որևէ իրավունք:
  10. Հաճախորդն իրավունք չունի առանց Բանկի գրավոր համաձայնության գրավ դնել Բանկում առկա և/կամ ստացվելիք իր դրամական միջոցները և այլ արժեքները:
  11. Բանկը պատասխանատու չէ պետական մարմինների գործողությունների կամ անհաղթահարելի ուժի, այդ թվում` սարքավորումների անսարքության, կապի խափանման կամ էլեկտրաէներգիայի մատակարարման չնախատեսված ընդհատումների կամ խափանման հետևանքով առաջացած Հաճախորդի վնասների, կորուստների կամ ուշացման դեպքերի համար:
  12. Բանկի կողմից Հաճախորդների հետ հարաբերություններում իր իրավունքների պաշտպանությանը չդիմելը կամ դիմելու հետաձգումը չի կարող մեկնաբանվել որպես դրանցից հրաժարում: Սույն Հիմնական պայմաններով նախատեսված իրավունքները լրացնում են և չեն բացառում օրենքով նախատեսված այլ իրավունքները:
  13. Սույն Հիմնական պայմանները կազմված են և մեկնաբանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Սույն Հիմնական պայմաններով չկարգավորված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, իսկ ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չլինելու դեպքում` գործարար շրջանառության սովորույթներով: Բանկի և Հաճախորդի միջև ծագած վեճերը ենթակա են ՀՀ դատարանների իրավասությանը: Հաճախորդն իրավունք ունի սույն Հիմնական Պայմաններով նախատեսված ծառայությունների հետ կապված Բանկի նկատմամբ պահանջները օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնել նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին: Բանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե Հաճախորդի կողմից Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, որը նշանակում է, որ Բանկը չի կարող դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Բանկի դեմ կայացված որոշումները այն պահանջների գծով, որոնց գումարը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:  Բանկի և Հաճախորդների միջև ծագած վեճերի լուծման վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող ձևաթուղթը կցվում է սույն Հիմնական Պայմաններին և կազմում է սույն Հիմնական Պայմանների անբաժանելի մասը: Սույն Հիմնական պայմանների հայերեն և անգլերեն տարբերակների միջև հակասությունների դեպքում  գերակայում է Հիմնական պայմանների հայերեն տարբերակը:
  14. Բանկն իրավունք ունի առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ բանկերին և վարկային կազմակերպու թյուններին, վարկային բյուրոներին, ինչպես նաև ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին` վերջիններիս պահանջով կամ իր նախաձեռնությամբ տրամադրել Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ:
  15. Հաճախորդը պարտավորվում է Բանկի կողմից պահանջվող տեղեկությունները տրամադրել Բանկի կողմից պահանջվող ձևով, անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատմամբ/վավերացմամբ և տրամադրված տեղեկություններում փոփոխություններ կատարվելու դեպքում անհապաղ տեղյակ պահել Բանկին` այդ կապակցությամբ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը: Հաճախորդը լիազորում է Բանկին, Բանկի կողմից ծառայությունների մատուցման նպատակով, օգտագործել և մշակել Հաճախորդի անձնական տվյալները, այդ թվում՝ նաև անձնագրային տվյալները: Բանկն իրավունք ունի օգտագործել Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և այլ հաղորդակցման տվյալները` Հաճախորդին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական և գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու նպատակով: Սույնով Հաճախորդը համաձայնվում է նաև, որ Հաճախորդի տվյալների մշակման նպատակով Բանկը կարող է օգտվել Էյչ-Էս-Բի-Սի խմբի մեջ մտնող կամ այլ ընկերությունների ծառայություններից և այդ նպատակով վերջիններիս փոխանցել Հաճախորդի տվյալները: Անկախ այն հանգամանքից, թե Հաճախորդի տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, դրանք պաշտպանված կլինեն Էյչ-Էս-Բի-Սի խմբում գործող գաղտնիության և անվտանգության պահպանման կանոնակարգերի պահանջներին համապատասխան և կարող են օգտագործվել միայն Բանկի ցուցումների համաձայն: Նշված ընկերությունների անզգուշության, անփութության, տվյալների պահպանման անվտանգության և գաղտնիության պահանջների խախտման հետևանքով Հաճախորդների կրած վնասների և կորուստների համար պատասխանատվությունը կրում է Բանկը: Հաճախորդը համաձայնվում է նաև, որ Բանկը կարող է Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել Էյչ-Էս-Բի-Սի խմբի մեջ մտնող ընկերություններին, վերջիններիս հետ համագործակցող ընկերություններին  և օտարերկրյա իրավասու մարմիններին՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու նպատակով: Նշված տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են սույն Հիմնական Պայմաններին որպես Հավելված 1 կցվող և սույն Հիմնական Պայմանների անբաժանելի մասը կազմող «Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման  և օգտագործման պայմաններ» փաստաթղթով:
  16. Հաճախորդը համաձայն է, որ Բանկի հետ գործարար հարաբերությունների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում Բանկը հարցումներ կատարի  «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ և ՀՀ տարածքում գործող լիցենզավորված  այլ վարկային բյուրոներ և ստանա Հաճախորդի ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների, դրանց կազմի, տեսակի և այդ պարտավորությունների սպասարկման վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև այլ տվյալներ:
    Սույն համաձայնությունը գործում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, ՀՀ տարածքում գործող լիցենզավորված  այլ վարկային բյուրոներին Բանկի կողմից հարցում կատարելու վերաբերյալ գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային) Հաճախորդի համաձայնությունը Բանկին տրամադրելու դեպքում: Հաճախորդը տեղյակ է  և համաձայն, որ  սույն կետում նշված տվյալները Բանկի կողմից հաշվի են առնվելու Հաճախորդի վարկային, ֆինանսական և այլ պարտավորություններ առաջացնող ծառայություններ առաջարկելու մասին որոշումներ կայացնելիս և օգտագործվելու են բացառապես Բանկի կողմից մատուցվող վարկային ծառայությունների, այդ թվում սպառողական, հիփոթեքային, վարկային քարտերի և վարկային գծերի վերաբերյալ անհատականացված կամ հատուկ առաջարկ ներկայացնելու և հետագայում առաջարկվող վարկային ծառայության տրամադրման որոշում կայացնելու նպատակով:
    Հաճախորդը գիտակցում է, որ տրամադրված տեղեկությունները, կախված դրանց բովանդակությունից,  կարող են ազդել Բանկի կողմից կայացված համապատասխան որոշման վրա:
    Հաճախորդն իրավունք ունի ցանկացած պահի և առանց որևէ պատճառաբանության չեղարկել Բանկին սույն կետում նշված Համաձայնությունը:
  17. Հաճախորդը լիազորում է Բանկին` Հաճախորդներին ծառայություններ առաջարկելու կամ Հաճախորդներին մատուցվող ծառայությունները բարելավելու նպատակով իր հայեցողությամբ և առանց Հաճախորդին նախապես տեղեկացնելու Բանկի հետ համագործակցող ընկերություններին տրամադրել Հաճախորդի տվյալները:
  18. Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված/տնօրինվող/ստացված միջոցների շրջանառությունը արգելված է: Հիմք ընդունելով վերոնշյալ օրենքի` փողերի լվացման վերաբերյալ միջազգային իրավական նորմերի, Բանկի փողերի լվացման դեմ պայքարի և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերի պահանջները` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարել ցանկացած գումարների/արժեքների ծագման մասին, որոնք մուտքագրված են կամ մուտքագրվում են Հաճախորդի կողմից կամ Հաճախորդի անվամբ, ինչպես նաև ելքագրվում են Հաճախորդի հաշվից կամ Հաճախորդի անունից: Բանկն իրավունք ունի պահանջել իրեն ներկայացնել բավարար ապացույցներ` այդ միջոցների ծագման օրինականության վերաբերյալ: Բանկն իրավունք ունի արգելել և կասեցնել կասկածելի գումարների տնօրինումը և/կամ օգտագործումը և/կամ տիրապետումը Հաճախորդի կողմից` մինչև դրանց ծագման օրինականության վերաբերյալ բավարար ապացույցներ ներկայացնելը/ստանալը: Հաճախորդը պարտավորվում է հատուցել Բանկին վերը նշվածի կապակցությամբ պատճառված բոլոր տեսակի վնասները և ծախսերը` համաձայն ՀՀ օրենսդրության: Հաճախորդը գիտակցում և համաձայնվում է, որ Բանկը պարտավոր է կատարել օրենքների և այլ իրավական ակտերի, ինչպես նաև իրավապահ մարմինների պահանջները, որոնք վերաբերում են փողերի լվացման դեմ պայքարին և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանը: Ո՛չ Բանկը և ո՛չ Բանկի կոնտրագենտ որևէ այլ կազմակերպություն պատասխանատվություն չեն կրում որևէ անձի կողմից կրած ուղղակի կամ անուղղակի ծախսերի և վնասների համար (ներառյալ սպասվելիք եկամտի կամ տոկոսների կորուստը), եթե այդպիսիք ամբողջությամբ կամ մասամբ առաջացել են Բանկի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված իր ներքին իրավական ակտերի պահանջները կատարելու հետևանքով:
  19. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով (ներառյալ, բայց չսահմանափակվելով Բանկի հաճախորդների պատշաճ ուսումնասիրության, գործարար հարաբերությունների հաստատման, զեղծարարության, փողերի լվացման դեմ պայքարի և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման վերաբերյալ, միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերով) նախատեսված դեպքերում Բանկն իրավասու է մերժել Հաճախորդի կողմից գործարքի կատարումը կամ Հաճախորդի հետ գործարար հարաբերությունների հաստատումը կամ դադարեցնել առկա հարաբերությունները:
  20. Բանկը իր ներքին ընթացակարգերով սահմանված կարգով իրականացնում է Հաճախորդների տվյալների թարմացում: Հաճախորդը պարտավոր է Բանկի պահանջով Բանկին ներկայացնել տվյալների վերոնշյալ թարմացման համար Բանկի կողմից պահանջվող տեղեկատվությունը:
  21. Հաճախորդների կողմից գործառնություններ/գործարքներ կատարելու և/կամ Բանկի կողմից մատուցվող այլ ծառայություններ ստանալու նպատակով Բանկին ներկայացվող ցանկացած փաստաթղթի, ինչպես նաև երրորդ անձանց օգտին տրված լիազորագրերի (այդ թվում` նոտարական կարգով վավերացված) իսկության կապակցությամբ կասկածներ առաջանալու դեպքում՝ Բանկն իրավունք ունի նշված փաստաթղթերի/լիազորագրերի  իսկությունը պարզելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, և  Հաճախորդը սույնով համաձայնվում է, որ այս կապակցությամբ առաջացած ուշացումների հետևանքով կրած վնասների համար Բանկին որևէ պահանջ չի ներկայացնի:
  22. Բանկի և Հաճախորդի միջև ինտերնետի, հեռախոսային կապի միջոցով հաղորդակցության և գործարքների կատարման կարգը սահմանվում է Բանկի և Հաճախորդի միջև համաձայնեցված առանձին փաստաթղթերով/կանոններով, որոնք գործում են ի լրումն սույն Հիմնական Պայմանների:

 

1Սույն կետում նշված չափանիշները կիրառվում են 01.12.2015թ.-ից հետո Բանկի հետ գործարար հարաբերություններ հաստատող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ:

2. Բանկային հաշիվ

  1. Սույն պայմանները կիրառվում են Բանկում Հաճախորդի բոլոր բանկային հաշիվների նկատմամբ` անկախ արժույթից և տեսակից (այդ թվում` խնայողական և ընթացիկ): Բանկային հաշվի բացման համար Հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Բանկի կողմից և կարող է պարբերաբար փոփոխվել: Բանկային հաշիվներով գործառնությունների իրականացման ժամկետները որոշվում են Բանկի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ սույն Հիմնական պայմաններով, Բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթերով կամ իրավական ակտերով:
  2. Առանձին տեսակի բանկային հաշիվների համար Բանկը, իր հայեցողությամբ, կարող է Հաճախորդին տրամադրել Չեկային գրքույկ: Հաճախորդը չեկ դուրս գրելիս պետք է ցուցաբերի պատշաճ շրջահայացություն և հետևի Բանկի կողմից սահմանված կանոններին, որոնք կարող են փոփոխվել:
  3. Առանձին տեսակի բանկային հաշիվների համար Բանկը կարող է տրամադրել խնայողական գրքույկ և այդ բանկային հաշիվների վրա տարածվում են նաև գրքույկում տպված «Խնայողական գրքույկով բանկային հաշիվների վարման կանոնները»: Այդ կանոնները գործում են ի լրումն սույն Հիմնական պայմանների: Հաճախորդին առաջարկվում է Խնայողական գրքույկը պարբերաբար ներկայացնել Բանկ` տվյալները թարմացնելու համար: Խնայողական գրքույկում արտացոլված տվյալները համարվում են բանկային հաշվով կատարված գործարքների պատշաճ ծանուցում: Հաճախորդը պետք է ստուգի Խնայողական գրքույկում տպված տվյալների ճշտությունը և հնարավոր սխալների մասին ծանուցի Բանկին` վերջին թարմացման ամսաթվից 30 օրվա ընթացքում: Բանկը պատասխանատվություն չի կրում Խնայողական գրքույկը տվյալների թարմացման համար Բանկ չներկայացնելու հետևանքով կատարված գործարքների վերաբերյալ Հաճախորդի տեղեկացված չլինելու պատճառով Հաճախորդի կրած վնասների համար:
  4. Հաճախորդի բանկային հաշիվների համար Բանկը տրամադրում է ամսական քաղվածք` օրենքով սահմանված կամ Հաճախորդի հետ համաձայնեցված եղանակով: Բանկը պարտավոր չէ Հաճախորդին տրամադրել ամսական քաղվածք, եթե տվյալ ամսվա ընթացքում Բանկը տվյալ բանկային հաշիվը չի դեբետագրել կամ կրեդիտագրել: Քաղվածքում արտացոլված տվյալները համարվում են բանկային հաշվով կատարված գործարքների մասին պատշաճ ծանուցում: Հաճախորդը պետք է ստուգի քաղվածքի ճշտությունը և հնարավոր սխալների մասին ծանուցի Բանկին` քաղվածքի ամսաթվից 30 օրվա ընթացքում: Բանկը պատասխանատու չէ քաղվածքների առաքման հետ կապված փոստային ծառայությունների սխալի, թերացման, քաղվածքների կորստյան կամ հափշտակության հետևանքով Հաճախորդի կրած վնասների կամ տեղեկատվության հրապարակման համար:
  5. Բանկը, առանց Հաճախորդի հետագա համաձայնության կամ նախնական ծանուցման, իրավունք ունի Հաճախորդի բանկային հաշիվներից դուրս գրել բոլոր հարկերը, եթե նման պահանջ սահմանված է ՀՀ օրենսդրությամբ:
  6. Զրոյական մնացորդով բանկային հաշիվները կարող են փակվել Բանկի կողմից` վեց ամիս հետո: Ի լրումն սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված դեպքերի անհատ ձեռնարկատերերի՝ Բանկում սպասարկվող հաշիվ(ներ)ը, որի/որոնց միջին եռամսյակային մնացորդների հանրագումարը ցանկացած պահի դրությամբ երեք ամիս անընդմեջ փոքր է Բանկի Ծառայությունների Սակագներով սահմանված միջին եռամսյակային մնացորդի գումարից, կարող է/են փակվել Բանկի միակողմանի որոշմամբ՝ որոշումն ընդունելու պահին այդ բանկային հաշիվ(ներ)ի զրոյական մնացորդի դեպքում:
  7. Հաճախորդի կողմից բանկային հաշվով քսանչորս ամիս անընդմեջ որևէ գործարք չկատարելու դեպքում Հաճախորդի բանկային հաշվի սպասարկման անվտանգությունն ապահովելու նպատակով Բանկն իրավունք ունի արգելափակել Հաճախորդի բանկային հաշիվը և կասեցնել այդ հաշվով գործարքների կատարումը`մինչև Բանկի կողմից պահանջվող տեղեկությունները Հաճախորդի կողմից Բանկին ներկայացնելը: Ընդ որում Հաճախորդը համաձայն է, որ պահանջվող տեղեկությունները Բանկին պետք է ներկայացվեն իր կողմից անձամբ (առանց որևէ լիազորված անձի մասնակցության), հակառակ դեպքում Բանկը կմերժի վերոհիշյալ տեղեկությունների ընդունումը: Բանկում դրամական միջոցների մուտքագրումները և ելքագրումները կարող են իրականացվել անձի ինքնությունը հաստատող բավարար փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, կամ Բանկոմատային Քարտի միջոցով` այդ թվում օգտագործելով Բանկի տարածքում կամ դրանից դուրս գտնվող Բանկի Բանկոմատները:
  8. Արժույթի փոխանակումը մեկ այլ արժույթի կատարվում է Բանկի կողմից պարբերաբար սահմանվող համապատասխան փոխարժեքով: Հաճախորդը` մեկ արժույթով բանկային հաշվից այլ արժույթով բանկային հաշվին փոխանցում կատարելու հանձնարարական տալով (այդ թվում` բանկոմատի միջոցով) հաստատում և հավաստում է, որ համաձայն է արժույթի փոխանակումն իրականացնել Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:
  9. Հաճախորդը համաձայնվում է, որ Հաճախորդի օգտին փոխանցված/մուտքագրված մեկ արժույթով գումարները Հաճախորդի այլ արժույթով բանկային հաշվին մուտքագրելու նպատակով Բանկն իրավունք ունի իր կողմից սահմանված փոխարժեքով կատարել արժույթի փոխանակման գործարք:
  10. Բանկը Հաճախորդի բանկային հաշվից ելքագրում է վերջինիս անունից պատշաճ կերպով ստորագրված` ըստ ստորագրության քարտի (հրահանգի) կամ Բանկի կողմից սահմանված այլ տիպային փաստաթղթի վրա նշված ստորագրման լիազորությունների բոլոր չեկերի, վճարման հանձնարարականների գումարները:
  11. Հաճախորդը պարտավորվում է փոխհատուցել Բանկի կատարած ծախսերը և կրած վնասները` կապված Բանկի կողմից Հաճախորդի հանձնարարականների կատարման հետ, և Բանկն իրավունք ունի գանձել այդ գումարները Հաճախորդի բանկային հաշիվներից:
  12. Բանկն ընդունում է վճարման հանձնարարականները իր կողմից սահմանված օրերին և ժամերին: Նշված օրերից և ժամերից դուրս ներկայացված վճարման հանձնարարականները համարվում են ստացված` ներկայացման օրվան հաջորդող աշխատանքային օրը: Հանձնարարականների կատարման ընթացքում Բանկն անհրաժեշտության դեպքում իրավունք ունի Հաճախորդից պահանջել ներկայացված հանձնարարականի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կամ լրացուցիչ հաստատում և կատարել Հաճախորդի հանձնարարականը` միայն նման լրացուցիչ տեղեկությունները/ հաստատումը ստանալուց հետո: Հաճախորդից լրացուցիչ տեղեկությունները/ հաստատումը ստանալու անհնարինության դեպքում Բանկն իրավունք ունի մերժել Հաճախորդի հանձնարարականի կատարումը: Ներկայացված վճարման հանձնարարականի մերժման մասին Հաճախորդը տեղեկացվում է բանավոր և /կամ գրավոր: Բանկը պարտավոր չէ Հաճախորդին տեղեկացնել Հաճախորդին գումար վճարելու վճարման հանձնարարական ստանալու մասին:
  13. Գործելով միայն որպես Հաճախորդի ինկասավորող գործակալ` Բանկը կարող է ընդունել Հաճախորդի անունով դուրս գրված կամ փոխանցագրված չեկեր, մուրհակներ և նման այլ վճարային գործիքներ` բանկային հաշվին մուտքագրելու նպատակով` առանց ստանձնելու դրանց վճարման հետ կապված որևէ պարտավորություն: Այս նպատակով, Բանկի գրասենյակները, թղթակից բանկերը կամ Բանկի կողմից նշանակված այլ գործակալները դիտվում են որպես Հաճախորդի գործակալներ: 
  14. Բանկը կամ նրա գործակալները պատասխանատու չեն ոչ Բանկի/գործակալի մեղքով  չեկի, վճարման հանձնարարականի, բանկային մուրհակի կամ այլ գործիքի կորստի, վնասման կամ մերժման, չմուտքագրման, ուշ վճարման կամ ներկայացման, չեկի կամ այլ գործիքի բանկային հաշվին ուշ մուտքագրման, չվճարման կամ վերադարձման համար: Բանկը կամ նրա գործակալները պատասխանատու չեն Հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականի հիման վրա կատարված դրամական միջոցների փոխանցումները այլ երկրների օրենսդրությանը համապատասխան կասեցվելու և/կամ փոխանցվող գումարները սառեցվելու հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար: Բանկը կամ նրա գործակալները պարտավորվում են Հաճախորդի գործարքները կատարել հնարավորին չափ արդյունավետ եղանակով` գործող օրենսդրությանը համապատասխան:
  15. Չեկերի կամ այլ գործիքների գումարները Հաճախորդին հասանելի են դառնում չեկերի կամ այլ գործիքների գումարները Բանկի կողմից ստանալու պահից մեկ աշխատանքային օր հետո:  
  16. Բանկի կողմից առաջարկվող` համապատասխան տեսակի բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսների դրույքները հրապարակվում են Բանկի մասնաճյուղերում, Բանկի ինտերնետային կայքում և/կամ այլ եղանակով (ժամկետային ավանդային հաշիվները կարգավորվում են համաձայն Բանկի և Հաճախորդի միջև կնքված համապատասխան պայմանագրերի):
  17. Անչափահասների անունով բացված բանկային հաշիվները վարվում են անչափահասի ծնողների կամ օրենքով նախատեսված կարգով նշանակված խնամակալի կողմից` մինչև անչափահասի 18 տարին լրանալը: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն օրենքով նախատեսված կարգով կարող են առանց ծնողների կամ խնամակալի համաձայնության Բանկում բացել բանկային հաշիվներ և տնօրինել դրանցում առկա միջոցները: 
  18. Բանկն իրավունք ունի ցանկացած ժամանակ Հաճախորդի բանկային հաշիվներին (անկախ արժույթից) առկա դրամական միջոցներն օգտագործել Բանկի նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների (անկախ պարտավորության արժույթից և ծագման հիմքից) մարման նպատակով, ինչպես նաև Բանկի նկատմամբ պարտավորության գումարը գանձել/գրանցել Հաճախորդի համապատասխան բանկային հաշվից/հաշվին:  Բանկն իրավունք ունի այդպիսի գանձման նպատակով անհրաժեշտության դեպքում կատարել Հաճախորդի տարբեր բանկային հաշիվներում առկա տարբեր արժույթների փոխանակում` գանձվելիք արժույթի համար իր կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով և գանձել: Հաճախորդը համաձայնվում է, որ Բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների մարման նպատակով (անկախ պարտավորության արժույթից և ծագման հիմքից) Բանկն իրավունք ունի դիմել ՀՀ տարածքում գործող այլ բանկերին` այդ բանկերում Հաճախորդի անվամբ բացված բանկային հաշիվներից Բանկի նկատմամբ Հաճախորդի պարտավորության գումարին համարժեք գումար դեբետագրելու և Բանկին փոխանցելու պահանջով: 
  19. Հաճախորդի մահվան, անգործունակության, անվճարունակության կամ սնանկացման, ինչպես նաև նման այլ դեպքերում, Բանկը պատասխանատվություն չի կրում բանկային հաշվով կատարված գործառնությունների համար` քանի դեռ չի ստացել այդպիսի փաստերի մասին գրավոր ծանուցում` Բանկի կողմից սահմանված բավարար փաստաթղթային այլ ապացույցների հետ մեկտեղ: Պատշաճ ծանուցում ստանալու դեպքերում Բանկը կասեցնում է բանկային հաշվով բոլոր գործառնությունները` մինչև իրավահաջորդի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից բանկային հաշվով գործառնություններ կատարելու համար պատշաճ լիազորությունների ձեռքբերումը և ձևակերպումը: 
  20. Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ փակել իր բանկային հաշիվը` այդ մասին Բանկին նախապես գրավոր ծանուցելով և մարելով Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններն ամբողջությամբ: Բանկն իրավունք ունի ՀՀ իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով ՀՀ իրավասու մարմինների որոշումների հիման վրա կասեցնել կամ դադարեցնել բանկային հաշվով գործառնությունները` առանց այդ մասին Հաճախորդին նախապես ծանուցելու կամ հիմնավորելու: Բանկն իրավունք ունի իր նախաձեռնությամբ փակել Հաճախորդի բանկային հաշիվը, եթե վերջինս թույլ է տվել սույն Հիմնական պայմանների կամ իրավական ակտերի խախտում (խախտումներ)` այդ մասին հետագայում ծանուցելով Հաճախորդին:
  21. Բանկի ցանկացած պահանջ կամ հաղորդագրություն ուղարկվում է Հաճախորդին` վերջինիս հետ համաձայնեցված եղանակով և տվյալներով: Փոստային, էլեկտրոնային կապի կամ փաստաթղթերի առաքման ծառայության միջոցով ծանուցելու դեպքում` Հաճախորդի նշված հասցեով ծանուցումը առաքելը համարվում է Հաճախորդին պատշաճ ծանուցում: Հաճախորդի կողմից Բանկի ծանուցումը չստանալը չի կարող որակվել որպես Բանկի կողմից իր ծանուցման պարտավորության չկատարում կամ ոչ պատշաճ կատարում: Հաճախորդը համաձայն է և հանձնարարում է Բանկին` իր կողմից նշված փոստային հասցեով ուղարկվող տեղեկատվությունը իր բացակայության դեպքում տրամադրել այդ հասցեում գտնվող երրորդ անձանց և պարտավորվում է այդ կապակցությամբ Բանկին որևէ պահանջ չներկայացնել:
  22. Հաճախորդը պարտավորվում է անհապաղ տեղեկացնել Բանկին իր հասցեի, ռեզիդենտության կարգավիճակի, ինչպես նաև Բանկին ներկայացված տեղեկություններում և փաստաթղթերում ցանկացած այլ փոփոխությունների մասին: Հաճախորդի կողմից նման փոփոխությունների վերաբերյալ Բանկին տեղեկություններ չտրամադրելու դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում Բանկում առկա տեղեկությունների/փաստաթղթերի հիման վրա բանկային հաշվով կատարված գործառնությունների հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:
    Բանկը իրավունք ունի փակել Հաճախորդի հաշիվը/հաշիվները, եթե Բանկի ներքին կանոնակարգերով սահմանված չափանիշների համաձայն, Հաճախորդի հաշիվները հիմնականում օգտագործվում կրիպտոարժույթներով գործառնությունները կատարելու համար:

3. Բանկային ավանդ

  1. Ստորև սահմանված պայմանները կարգավորում են Բանկի և բանկային ավանդի բացման վերաբերյալ փաստաթղթի Բանկի կողմից հաստատված տիպային ձևը ստորագրող անձի (այսուհետև` Հաճախորդ) միջև հարաբերությունները` ի լրումն բանկային հաշվին վերաբերող դրույթների:
  2. Բանկային ավանդների` Բանկի կողմից առաջարկվող տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի մասնաճյուղերում, Բանկի ինտերնետային կայքում և/կամ այլ եղանակով: Հրապարակված տոկոսադրույքները կիրառելի են մինչև 250 միլիոն ՀՀ դրամի, իսկ արտարժութի դեպքում` համապատասխան արժույթի մինչև 500,000 միավոր ավանդների, այդ թվում ժամկետային և կուտակային ժամկետային ավանդների նկատմամբ:
  3. Բանկային ավանդների, ներդրման կամ երկարաձգման փուլում ավանդի գումարի 250 միլիոն ՀՀ դրամի, իսկ արտարժութի դեպքում` համապատասխան արժույթի 500,000 միավորի գերազանցման դեպքում, ավանդի դիմաց կիրառվող տոկոսադրույքը սահմանվում է պայմանագրային կարգով, և կարող է տարբերվել Բանկի կողմից այդ պահին առաջարկվող, հրապարակային տոկոսադրույքից:
  4. Բանկային ավանդները, այդ թվում կուտակային ժամկետային ավանդները համալրելիս, ավանդի գումարի 250 միլիոն ՀՀ դրամի, իսկ արտարժույթի դեպքում` համապատասխան արժույթի 500,000 միավորի գերազանցման դեպքում, համալրվող գումարի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը սահմանվում է պայմանագրային կարգով և կարող է տարբերվել այդ պահին տվյալ ավանդի վրա կիրառվող տոկոսադրույքից, ինչպես նաև Բանկի կողմից այդ պահին առաջարկվող, հրապարակային տոկոսադրույքից:
  5. Բանկն իրավունք ունի մերժել Հաճախորդի ավանդի ընդունումը, վերաձևակերպումը կամ համալրումը, եթե` 1. տվյալ Հաճախորդի  Բանկում ներդրված բոլոր ավանդների հանրագումարը գերազանցում է 2.5 միլիարդ ՀՀ դրամը, կամ 2. ավանդի ընդունումը, վերաձևակերպումը կամ համալրումը կհանգեցնի նշված սահմանաչափի գերազանցմանը, և եթե նշված ավանդի ընդունումը կամ համալրումը կհանգեցնի Բանկի կողմից ՀՀ ԿԲ իրավական ակտերի, այդ թվում դրանցով սահմանված տնտեսական նորմատիվների խախտմանը, ինչպես նաև լրացուցիչ ծախսեր կառաջացնի Բանկի համար:.
  6. Բանկի կողմից հաստատված տոկոսադրույքը մնում է անփոփոխ ավանդային պայմանագրի ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ ավանդային պայմանագրով կամ նախատեսված չէ ավանդի առանձին տեսակների համար: Ավանդների տոկոսները վճարվում են ավանդի ժամկետը լրանալիս կամ այլ կերպ` կողմերի համաձայնությամբ: Ավանդատուի հանձնարարությամբ ավանդների տոկոսները կարող են վճարվել ՀՀ դրամով կամ այն արտարժույթով, որով ներգրավվել է տվյալ ավանդը:
  7. Հաճախորդների ժամկետային ավանդները ենթակա են վերադարձման Հաճախորդի առաջին իսկ պահանջով:
  8. Հաճախորդի պահանջով կամ Բանկի կամքից անկախ պատճառներով ժամկետային ավանդի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում վճարվելիք տոկոսները հաշվարկվում են Բանկի և Հաճախորդի միջև նախապես համաձայնեցված չափով:

4. էլեկտրոնային բանկային ծառայություններ

  1. Ստորև շարադրված պայմանները կարգավորում են Բանկի կողմից Հաճախորդին տրամադրվող Բանկոմատային հաշվարկային քարտով (այսուհետև` Քարտ) կատարվող գործառնությունները:
  2. Քարտը տրամադրվում է Հաճախորդի (այսուհետև նաև Քարտապան) կողմից սույն պայմաններն ընդունելու և Բանկոմատային քարտի պատվիրման դիմումը ներկայացնելու  դեպքում: Քարտապանը Բանկի կողմից տրամադրված Քարտի միջոցով տնօրինում է սույն պայմանների համաձայն Բանկի կողմից Քարտապանի անունով բացված բանկային հաշվին/հաշիվների առկա միջոցները և առկայության դեպքում Բանկի կողմից տրամադրված օվերդրաֆտի միջոցները:
  3. Քարտի միջոցով կատարվող գործարքները իրականացվում են բացառապես անձնական ծածկագրի (ԱԾ)  օգտագործմամբ, որը Քարտով կատարված գործարքների համար համարվում է պատշաճ հավաստագրում:
  4. Քարտի միջոցով կատարված գործարքներն արտացոլվում են Բանկի կողմից Քարտապանին տրամադրվող բանկային հաշվի քաղվածքում, որը Քարտապանին տրամադրվում է Քարտապանի/Հաճախորդի կողմից  Հաճախորդի և Բանկի միջև հաղորդակցման կարգի վերաբերյալ դիմում-հանձնարարականի համաձայն: Քարտի միջոցով բանկային հաշվով գործարքները կատարվում են համաձայն սույն Հիմնական պայմանների Բանկային հաշիվ բաժնով սահմանված կարգով: Քարտը հանդիսանում է Բանկի սեփականությունը, և Հաճախորդը պարտավոր է առաջին իսկ պահանջով այն անմիջապես հանձնել Բանկին: Բանկը ցանկացած պահի կարող է կասեցնել Հաճախորդի՝ Քարտի նկատմամբ ունեցած բոլոր իրավունքները և արտոնությունները: Քարտի միջոցով կատարված գործարքների վերաբերյալ Բանկի գրանցումները համարվում են տվյալ գործարքների կատարումը հավաստող փաստաթղթեր:
  5. Քարտապանը իր Քարտի միջոցով կարող է կատարել հետևյալ գործարքները/գործողությունները՝ կանխիկացում, կանխիկի մուտքագրում, փոխանցումներ Բանկում սպասարկվող հաշիվներին, ինչպես նաև հետևյալ գործողությունները՝ հաշվի մնացորդի ստուգում, ԱԾ-ի փոփոխում,  հաշվի և կենսաթոշակային քաղվածքի տպում՝ վերջին մի քանի գործարքների արտացոլմամբ, ընտրված լեզվի փոփոխություն:
  6. Բանկը Հաճախորդի/Քարտապանի բանկային հաշվից դուրս է գրում Քարտի միջոցով կանխիկացված կամ փոխանցված դրամական միջոցները: Արտարժույթով կատարվող գործառնությունները կատարվում են գործառնության օրվա դրությամբ գործարքի մեջ ներգրաված Բանկերի (ներառյալ միջնորդ Բանկերի)  կողմից սահմանված համապատասխան փոխարժեքներով:
  7. Բանկը Հաճախորդի/Քարտապանի բանկային հաշվից գանձում է Քարտի, ինչպես նաև հավելյալ քարտի թողարկման, սպասարկման, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դրանց փոխարինման հետ կապված վճարները:
  8. Քարտով բանկոմատներից օգտվելիս` կանխիկի դուրսբերման համար Բանկը կարող է գանձել միջնորդավճար, որի չափը սահմանվում է Բանկի «Ծառայությունների Սակագներով»:
  9. Քարտը հանդիսանում է Բանկի սեփականությունը և ենթակա է հանձնման Բանկին՝ վերջինիս պահանջով: Հաճախորդը համաձայն է, որ Բանկը ցանկացած պահի կարող է չեղարկել Քարտը` հետագայում այդ մասին տեղեկացնելով Քարտապանին: Այս դեպքում Քարտապանը պարտավոր է վերադարձնել Քարտը Բանկին՝ ոչնչացնելու նպատակով կամ հետևել Բանկի հրահանգներին և ոչնչացնել Քարտը:
  10. Քարտի և ԱԾ-ի  հետ կապված ամբողջ ռիսկը կրում է Հաճախորդը, և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Քարտի կամ ԱԾ-ի օգտագործման հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար, եթե վնասը չի պատճառվել Բանկի մեղքով:
  11. Հաճախորդը պատասխանատու է Քարտի միջոցով կատարված ցանկացած գործարքի համար և պարտավորվում է փոխհատուցել Քարտի կամ ԱԾ-ի չլիազորված օգտագործման հետևանքով Բանկին պատճառված վնասները:
  12. Հաճախորդն/Քարտապանն իրավունք ունի իր Քարտին կից բանկային հաշվում/հաշիվներում առկա միջոցները տնօրինելու նպատակով պատվիրել Հավելյալ Քարտ՝ Բանկի կողմից համապատասխան դիմումի ձևը լրացնելու միջոցով: Այս կապակցությամբ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց և Բանկի կողմից հաստատվելուց հետո` Հաճախորդի/Քարտապանի լիազորված անձը (Լիազորված քարտապան) ևս պարտավորվում է առաջնորդվել սույն պայմաններով: Հաճախորդը պարտավորվում է պատշաճ ձևով տեղեկացնել Բանկին Լիազորված քարտապանի/քարտապանների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ և վերադարձնել Հավելյալ Քարտերը, կամ տեղեկացնել Լիազորված քարտապանի/Քարտապանների կողմից Քարտի/Հավելյալ Քարտի միջոցով գործարքների կատարումը սահմանափակող ցանկացած այլ հանգամանքի վերաբերյալ: Նման տեղեկությունները Բանկին չտրամադրելու դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտի կամ Հավելյալ Քարտի օգտագործման հետևանքով  Հաճախորդի/Քարտապանի կրած վնասների համար:
  13. Քարտապանին Քարտը տրամադրվում է անորոշ ժամկետով, իսկ Լիազորված քարտապանին՝ 3 (երեք) տարի ժամկետով: Քարտը վերաթողարկվում է «Ծառայությունների Սակագներով» նախատեսված վճարումները կատարելու դեպքում:
  14. Հաճախորդը պետք է ցուցաբերի պատշաճ շրջահայացություն Քարտը կամ ԱԾ-ի տվյալները չկորցնելու և դրանց հափշտակումը կանխելու նպատակով և պարտավորվում է անմիջապես տեղեկացնել Բանկին Քարտի կամ ԱԾ-ի կորստի կամ գողության/հափշտակման մասին: Մինչև կորստի կամ գողության/հափշտակման մասին Բանկին տեղեկացնելը` Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում կորցրած կամ հափշտակված Քարտի կամ ԱԾ-ի օգտագործման համար: Քարտի կամ ԱԾ-ի օգտագործման անվտանգության կանոնները հասանելի են Բանկի ինտերնետային կայքում՝ https://www.hsbc.am/credit-cards/security-rules/ և Բանկի մասնաճյուղերում:
  15. Քարտով կամ Հավելյալ Քարտով չլիազորված գործարքներ հայտնաբերելու դեպքում Քարտապանը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Բանկին:
  16. Քարտով կատարված գործարքների վերաբերյալ բողոքարկումները և ուսումնասիրությունները կատարվում են համաձայն Բանկի Բանկոմատային և կրեդիտ քարտերի օգտագործման անվտանգության կանոնների:
  17. Քարտապանը/Լիազորված քարտապանը իրավունք չունի Քարտը/Հավելյալ Քարտը ինչպես նաև ԱԾ-ն տրամադրել այլ անձանց և պարտավորվում է մշտապես հետևել Բանկի կողմից սահմանված Քարտի անվտանգության կանոններին:
  18. Բանկը պատասխանատու չէ Քարտի կամ Բանկոմատի անսարքության կամ փչացման, ինչպես նաև այդպիսի մեքենաներում (անկախ այն հանգամանքից, թե որ Բանկն է հանդիսանում Բանկոմատի սեփականատեր կամ վարձակալ) բավարար գումարի բացակայության, կամ որևէ այլ նմանատիպ պատճառներով Քարտապանի/Լիազորված քարտապանի ուղղակիորեն կամ անուղղակիորեն կրած վնասների համար:
  19. Քարտի միջոցով մուտքագրված ցանկացած կանխիկ գումար մուտքագրվում է Հաճախորդի բանկային հաշվին միայն Բանկի վավերացումից հետո և այդ պահից համարվում է Բանկի կողմից ստացված և Հաճախորդի բանկային հաշվին մուտքագրված:
  20. Հաճախորդը համապարտ պատասխանատվություն է կրում համատեղ հաշվետերերից մեկին կամ մի քանիսին տրված Քարտի միջոցով իրականացված բոլոր գործառնությունների համար:
  21. Հաճախորդի մահվան, բանկային հաշվի փակման, անհատ ձեռնարկատեր Հաճախորդի գործունեության դադարեցման, անվճարունակության կամ սնանկության, ինչպես նաև Լիազորված քարտապանի մահվան դեպքերում Քարտը/Հավելյալ Քարտը ենթակա է անհապաղ վերադարձման Բանկին:
  22. Սույն Հիմնական պայմանները փոփոխելու դեպքում Քարտի օգտագործումը դիտվում է որպես Հաճախորդի/Քարտապանի կողմից այդպիսի փոփոխությունների անվերապահ ընդունում:

5. Ավանդների հատուցման երաշխավորման պայմաններ և կարգ

ԾԱՆՈՒՑՈՒՄ ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Հարգելի՛ ավանդատու,

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Խնդրում ենք մինչև ավանդային պայմանագիրը ստորագրելը ծանոթանալ սույն փաստաթղթի դրույթներին:

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ): Հիմնադրամի գտնվելու վայրը`

ՀՀ, 0010, ք. Երևան, Մ. Խորենացի15 «Էլիտ Պլազա» գործարարական համալիր 2-Ա5 սենյակ Հեռախոս` + (37410) 58 35 14, ինտերնետային կայքը` www.adgf.am


Սույն Ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) սահմանումներին:

Հատուցման դեպքը

Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում`

  1. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը կամ
  2. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետ` անվճարունակ բանկ):

Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը

Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Ձեր` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների, և Ձեր` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:

Այն դեպքում, երբ բանկի նկատմամբ Ձեր բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ձեր ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`

Ավանդի արժութային կառուցվածքը Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ և դրամային ավանդը 7 (յոթ) միլիոն դրամից ավել է Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ և դրամային ավանդը 7 (յոթ) միլիոն դրամից պակաս է
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը 16 (տասնվեց) միլիոն ՀՀ դրամ 7 (յոթ) միլիոն ՀՀ դրամ

16 (տասնվեց) միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

 

7 (յոթ) միլիոն ՀՀ դրամ
(երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 (յոթ) միլիոն դրամի և երաշխավորված դրամային ավանդի տարբերության չափով)

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`

Ավանդի արժութային կառուցվածքը Ավանդի երաշխավորման առավելագույն չափը
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ 16 (տասնվեց) միլիոն ՀՀ դրամ
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ
7 (յոթ) միլիոն ՀՀ դրամ
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ և դրամային ավանդը 7 (յոթ) միլիոն դրամից ավել է

16 (տասնվեց) միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

 

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ և դրամային ավանդը 7 (յոթ) միլիոն դրամից պակաս է 7 (յոթ) միլիոն ՀՀ դրամ
(երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 (յոթ) միլիոն դրամի և երաշխավորված դրամային ավանդի տարբերության չափով)

Եթե Դուք անվճարունակ բանկում ունեք առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր եք, ապա երաշխավորվում է Ձեր առանձին բանկային ավանդի և համատեղ բանկային ավանդում Ձեր մասնաբաժնի հանրագումարը` Օրենքով սահմանված կարգով և չափով:

Եթե Դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա: Խնդրահարույց պարտավորություն է համարվում Ձեր այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացրել եք պայմանագրում նշված ժամկետից 90 օրից ավելի:

Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ ավանդատուի` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:

Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն ՀՀ դրամով: Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

Ձեր բանկային ավանդը չի հատուցվում, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1,000 ՀՀ դրամից:

Չերաշխավորված բանկային ավանդ

Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթե`

  • Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
  • Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
  • Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
  • Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
  • Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
  • Ձեր ավանդը ներդրված է բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում:

Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները

Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրվանից սկսած Հիմնադրամը, անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Դուք կարող եք գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում, Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջը ներկայացնելու oրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեuված դեպքերի:

Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո անվճարունակ բանկի հանդեպ Ձեր ունեցած դրամական պահանջը համարվում է բավարարված` հատուցված գումարի չափով: Հատուցման չափը գերազանցող գումարը համարվում է անվճարունակ բանկի պարտավորությունը Ձեր նկատմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով, առաջարկում ենք ավանդի ներդրման ժամանակ Ձեր կողմից բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական ապահովության քարտի տվյալներ, հասցե, հեռախոսահամար և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել բանկին:

6. Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԲՈՂՈՔ ՈւՆԵՔ

Քայլ 1 . ԾԱՆՈԹԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ

Կազմակերպության յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է․

  • Ձեզ ուղղորդել բողոքների հարցով զբաղվող աշխատակցի մոտ:
  • Տրամադրել հաղորդակցման համար անհրաժեշտ տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե)։

 

Կազմակերպության յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է․

  • Ձեզ ուղղորդել բողոքների հարցով զբաղվող աշխատակցի մոտ:
  • Տրամադրել հաղորդակցման համար անհրաժեշտ տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե)։

Քայլ 2. ԴԻՄԵՔ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ

Գրավոր բողոք ներկայացրեք պատասխանատու աշխատակցին կամ ուղարկեք հետևյալ հասցեներով․

էլ. հասցե` hsbc.armenia@hsbc.com

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0015,  Պարոնյան 42

Ձեր բողոքը կարող եք ներկայացնել նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով։

  • Նշեք Ձեր տվյալները՝ պատասխանը ստանալու համար։
  • Հավաստիացեք, որ Ձեր բողոքն ընդունել են և պահպանեք ստացման փաստը հավաստող տեղեկատվությունը մինչև բողոքի վերջնական լուծումը։

10 օր անց

Քայլ 3. ԾԱՆՈԹԱՑԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ

Կազմակերպությունը բողոքի վերաբերյալ որոշում է կայացնում (բավարարել, մասնակի բավարարել, մերժել) 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Հարցեր ունենալու դեպքում կապվեք պատասխանատուի հետ.

+374 60 655 000

Բավարարված չե՞ք

Քայլ 4. ԴԻՄԵՔ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, եթե․

  • Ֆիզիկական անձ եք, միկրոձեռնարկատեր հանդիսացող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, այդ թվում նաև՝ երաշխավոր, գրավատու կամ այլ անձ ով ապահովման միջոցի (օրինակ՝ գրավի) հետ կապված բողոք ունի,
  • բողոքը վերաբերում է մատուցվող ծառայությանը և ունեք գումարային պահանջ (մինչև 10 մլն դրամ), կամ բողոքը առնչվում է վարկային պատմությանը,
  • 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան չեք ստացել կամ պատասխանը Ձեզ չի բավարարում,
  • բողոքը չի քննվում դատարանում կամ արբիտրաժային տրիբունալում կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից,
  • պատասխանից հետո չի անցել 6 ամիս,
  • բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008թ․ օգոստոսի 2-ից հետո։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԵՆ

(Երևան 0010, Մ․Խորենացի 15, Էլիտ պլազա բիզնես կենտրոն, 7-րդ հարկ, +374 60 701 111info@fsm.am)

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼ

  • Եթե Ձեր և կազմակերպության միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, ապա ձեր միջև ծագող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից:
  • Պայմանագիր կքելիս Դուք իրավունք ունեք հրաժարվելու արբիտրաժային համաձայնագրից և կազմակերպությունը պարտավոր է Ձեզ ծառայություն մատուցել։
  • Հիշեք․ նույնիսկ արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, քանի դեռ բողոքը չի քննվել տրիբունալում։
  • Հաշտարարը իրավասու չէ ընդունել բողոքը, եթե այն արդեն քննվում է տրիբունալում։

ԴԱՏԱՐԱՆ

  • Դուք միշտ կարող եք դիմել դատարան։
  • Դատարանի վճիռը ենթակա չէ վերանայման Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից։

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

  • Դուք կարող եք նաև դիմել Կենտրոնական բանկ, և Ձեր բողոքին կպատասխանեն 15 աշխատանքային օրվա ընթացքում , +374 592 697consumerinfo@cba.am).
  • Եթե Ձեր բողոքը այլ կառույցների իրավասության դաշտում է, ապա Կենտրոնական բանկը կուղղորդի նրանց տիրույթ:
  • Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս Ձեր խնդրանքով նախևառաջ դիմել ֆինանսական կազմակերպությանը (Քայլ 2)։

 

Կարող եք ծանոթանալ նաև «Ի՞նչ անել, եթե բողոք ունեք» ձևաթղթին

7. Հավելված

Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ

Սահմանումներ

Սույն պայմաններում օգտագործվող մեծատառով սկսվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը, եթե համատեքստից այլ բան չի բխում`

«Լիազոր մարմիններ» նշանակում է ցանկացած դատական, վարչական կամ կարգավորող մարմին, ցանկացած կառավարություն կամ հանրային կամ պետական գործակալություն, ենթակառուցվածք կամ մարմին, ցանկացած հարկային մարմին, արժեթղթերի կամ ֆյուչերսների փոխանակման կարգավորող մարմին, դատարան, կենտրոնական բանկ կամ հարկադիր մարմին, կամ վերջիններիս որևէ գործակալներ, որոնք իրավասություն ունեն Էյչ-Էս-Բի-Սի խմբի որևէ անդամի նկատմամբ:

«Համապատասխանության պարտավորություններ» նշանակում է Էյչ-Էս-Բի-Սի խմբի որևէ անդամի պարտավորությունները համապատասխանել`

  • ցանկացած կիրառվող տեղական կամ օտարերկրյա իրավական ակտին, օրենքին, կանոնակարգին, կարգադրությանը, կանոնին, որոշմանը, վճռին, փոխհամաձայնեցված կանոնակարգին, հրահանգին, պատժամիջոցների ռեժիմին, դատական որոշմանը, Լիազոր մարմնի և HSBC Group-ի որևէ անդամի միջև կնքված համաձայնագրին կամ Լիազոր մարմինների միջև կնքված պայմանագրին կամ համաձայնագրին, որոնք կիրառվում են HSBC-ի կամ HSBC Group-ի անդամի նկատմամբ (այսուհետ` «Օրենքներ») կամ միջազգային ուղեցույցներին և ներքին կարգերին կամ ընթացակարգերին,
  • Լիազոր մարմինների ցանկացած օրինական պահանջին կամ հաշվետվություն տրամադրելուն, բացահայտմանը կամ Օրենքներով սահմանված այլ պարտավորություններին, և
  • Օրենքներին, որոնք HSBC-ից պահանջում են հաստատել Հաճախորդների նույնականացումը:

«Կապակցված անձ» նշանակում է անհատ կամ կազմակերպություն, ում մասին տեղեկությունները (ներառյալ Անձնական տվյալները և Հարկային տեղեկությունները) Հաճախորդի կողմից կամ վերջինիս անունից տրամադրվել են HSBC Խմբի որևէ անդամին կամ Ծառայություններ մատուցելու կապակցությամբ որևէ կերպ ստացվել են HSBC Խմբի որևէ անդամի կողմից: Հաճախորդի առնչությամբ Կապակցված անձը ներառում է, սակայն չի սահմանափակվում, Հաճախորդի ցանկացած երաշխավորին, ընկերության տնօրենին կամ ղեկավարին, ընկերակցության գործընկերներին կամ անդամներին, ցանկացած «հիմնական սեփականատիրոջը», «հսկող անձին», կամ իրական շահառուին, հավատարմագրային կառավարչին, թրասթի կառավարչին կամ տնօրենին, համապատասխան հաշվի հաշվետիրոջը, համապատասխան վճարումը ստացողին/շահառուին, Հաճախորդի ներկայացուցչին, գործակալին կամ լիազորված անձին, կամ HSBC Խմբի հետ բանկային հարաբերությունների առնչությամբ Հաճախորդի հետ կապված ցանկացած այլ անձանց և ընկերություններին:

«Հսկող անձինք» նշանակում է անհատներ, որոնք հսկողություն ունեն կազմակերպության նկատմամբ (թրասթի դեպքում դրանք են` կառավարիչը, հավատարմագրային կառավարիչները, տնօրենը, շահառուները կամ շահառուների խումբը, և ցանկացած այլ անձ, ովքեր հիմնական իրական հսկողություն են իրականացնում թրասթի նկատմամբ, իսկ այն իրավաբանական անձի դեպքում, որը թրասթ չի հանդիսանում, այս տերմինը նշանակում է հսկողություն իրականացնող համարժեք կամ նմանատիպ պաշտոններ զբաղեցնող անձինք):

«Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ» նշանակում է Անհատական տվյալներ, անձնական տեղեկություններ և/կամ Հաճախորդի կամ Կապակցված անձի վերաբերյալ Հարկային տեղեկություններ (ներառյալ կից ներկայացվող հայտարարությունները, հրաժարականները և համաձայնությունները):

«Ֆինանսական հանցագործություն» նշանակում է փողերի լվացում, ահաբեկչության ֆինանսավորում, կաշառակերություն, կոռուպցիա, հարկերից խուսափում, զեղծարարություն, տնտեսական կամ առևտրային պատժամիջոցներից խուսափում, և/կամ վերջիններիս վերաբերող ցանկացած Օրենքների կամ կարգերի խախտումներ, կամ շրջանցելու կամ խախտելու փորձեր:

«HSBC » նշանակում է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն:

«HSBC Խմբի» HSBC հոլդինգս փիէլսի (HSBC Holdings plc), և/կամ վերջինիս ցանկացած փոխկապակցված կազմակերպություն, դուստր ընկերություն և դրանց որևէ մասնաճյուղեր և գրասենյակներ, ինչպես նաև «HSBC Խմբի ցանկացած անդամ»:

«Կորուստ» նշանակում է ցանկացած պահանջ, վճարում, ծախս (ներառյալ, բայց չսահմանափակվելով, ցանկացած իրավաբանական կամ այլ մասնագիտական ծախսեր), վնասներ, պարտք, հարկ, պարտավորություն, պատասխանատվություն, մեղադրանք, հայց, դատական գործընթաց, վարույթ կամ վճիռ, որևէ կերպ հաշվարկված կամ պատճառված, և ներառյալ ուղղակի կամ անուղղակի, դիտավորյալ կամ անզգուշության հետևանքով առաջացած վնասներ:

«Անհատական տվյալներ» նշանակում է անհատի վերաբերյալ ցանկացած տվյալներ (և իրավաբանական անձանց,այն երկրներում, որտեղ անձնական տվյալների պաշտպանության օրենքը կիրառվում է նաև իրավաբանական անձանց նկատմամբ), որոնց միջոցով անհատը կարող է նույնականացվել, ներառյալ, բայց չսահմանափակվելով, խիստ անձնական տվյալները, անուն(ներ)ը, բնակության հասցե(ներ)ը, կոնտակտային տեղեկությունները, տարիքը, ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը, ազգությունը, քաղաքացիությունը, անձնական և ամուսնական կարգավիճակը:

«Ծառայություններ» նշանակում է, առանց սահմանափակման`

  • Հաճախորդի բանկային հաշիվների բացումը, սպասարկումը և փակումը,
  • Հաճախորդին վարկային ծառայությունների և այլ բանկային պրոդուկտների և ծառայությունների տրամադրումը (ներառյալ, օրինակ` արժեթղթային գործարքները, ներդրումային խորհրդատվությունը, բրոքերային, գործակալական, պահառուական, քլիրինգային և տեխնոլոգիաների ձեռքբերման ծառայությունները), դիմումներին ընթացք տալը, լրացուցիչ վարկային վերլուծությունը և պրոդուկտի համապատասխանության վերլուծությունը, և
  • Հաճախորդի և HSBC-ի միջև ընդհանուր հարաբերությունների կարգավորումը` ներառյալ Հաճախորդին  ֆինանսական ծառայությունների կամ դրանց առնչվող պրոդուկտների մարքեթինգը կամ առաջարկություններ անելը, շուկայի հետազոտությունը, ապահովագրությունը, աուդիտը և ադմինիստրատիվ նպատակներով կարգավորումը:

«Հիմնական սեփականատերեր» նշանակում է ցանկացած անհատներ, որոնք եկամուտների 10%-ից ավել կամ շահույթի 10%-ից ավել մասի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի իրավունք ունեն:

«Հարկային մարմիններ» նշանակում է օտարերկրյա հարկային, եկամտի, գանձապետական կամ դրամավարկային կարգավորման մարմիններ:

«Հարկային տեղեկություններ» նշանակում է ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկություններ (և կից հայտարարությունները, հրաժարականները և համաձայնությունները), որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում են Հաճախորդի հարկային կարգավիճակին (անկախ այն հանգամանքից, թե Հաճախորդն անհատ է, ձեռնարկություն, շահույթ չհետապնդող կամ այլ իրավաբանական անձ), և Հաճախորդի` ցանկացած սեփականատիրոջը, «հսկող անձին», «հիմնական սեփականատիրոջը» կամ իրական շահառուին, որոնք HSBC-ն ողջամտորեն համարում է, որ անհրաժեշտ են HSBC Խմբի որևէ անդամի` որևէ Հարկային մարմնի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու համար (կամ համապատասխանելու կամ անհամապատասխանությունից խուսափելու համար): «Հարկային տեղեկությունները» ներառում են, սակայն չեն սահմանափակվում, հարկային ռեզիդենտության և/կամ կազմավորման վայրի (կիրառելիության դեպքում), հարկային մշտական բնակության վայրի, հարկային հաշվառման համարանիշի, Հարկային հաստատման ձևերի, որոշակի Անհատական տվյալների (ներառյալ` անուն(ներ)ը, բնակության հասցեն(ները), տարիքը, ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը, ազգությունը, քաղաքացիությունը) մասին տեղեկությունները:

«Հարկային հաստատման ձևեր» նշանակում է ցանկացած ձև կամ այլ փաստաթուղթ, որը կարող է ժամանակ առ ժամանակ պահանջվել Հարկային մարմնի կամ HSBC-ի կողմից հաշվետիրոջ կամ ընկերության Կապակցված անձի հարկային կարգավիճակը հաստատելու համար:

Հղումը եզակի թվին ներառում է նաև հոգնակին և հակառակը:

Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, մշակումը և տրամադրումը

Սույն Պայմանները պարզաբանում են, թե HSBC-ին ինչպես է օգտագործելու Հաճախորդի և Կապակցված անձանց վերաբերյալ տեղեկությունները: Ծառայություններից օգտվելով, Հաճախորդը համաձայնվում է, որ HSBC-ին և HSBC Խմբի անդամները օգտագործեն Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները սույն Պայմանների համաձայն:

Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները չեն բացահայտվի ոչ մեկին (ներառյալ HSBC Խմբի այլ անդամներին), բացառությամբ եթե`

  • HSBC-ին այն բացահայտելու իրավական պարտավորություն ունի,
  • HSBC այն բացահայտելու հանրային պարտավորություն ունի,
  • բացահայտումը բխում է HSBC-ի կամ երրորդ անձի օրինական գործարար նպատակներից,
  • բացահայտումը կատարվում է Հաճախորդի համաձայնությամբ, կամ
  • այն բացահայտվում է սույն Պայմանների համաձայն:

Հաճախորդը սույնով համաձայնվում է, որ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները կարող են տրամադրվել օտարերկրյա Լիազոր մարմիններին միայն սույն Պայմաններով սահմանված կարգի համաձայն: Չնայած սույն Պայմանների դրույթներին, Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության Լիազոր մարմիններին կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:

Հավաքագրում

HSBC-ին և HSBC Խմբի այլ անդամները կարող են հավաքագրել, օգտագործել և տրամադրել Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները (ներառյալ Հաճախորդի, Հաճախորդի կողմից կատարված գործարքների, Հաճախորդի կողմից HSBC-ի պրոդուկտների և ծառայությունների օգտագործման մասին համապատասխան տեղեկությունները, ինչպես նաև Հաճախորդի HSBC Խմբի հետ հարաբերությունների մասին տեղեկությունները):  Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները կարող են պահանջվել Հաճախորդից (կամ Հաճախորդի անունից հանդես եկող անձից) կամ կարող են հավաքագրվել HSBC-ի կողմից կամ անունից, կամ HSBC-ի Խմբի անդամների կողմից` այլ աղբյուրներից (ներառյալ հրապարակայնորեն հասանելի տեղեկությունները), որոնք կազմվում կամ համադրվում են HSBC-ին կամ HSBC Խմբի ցանկացած անդամին հասանելի այլ տեղեկությունների հետ:

Մշակում

HSBC-ին և/կամ HSBC Խմբի անդամները Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները կմշակեն, կփոխանցեն և կբացահայտեն հետևյալ Նպատակների կապակցությամբ`

  • Ծառայությունները մատուցելու և Հաճախորդի կողմից պահանջվող կամ լիազորված ցանկացած գործարքների համար,
  • Համապատասխանության պարտավորությունները կատարելու համար,
  • Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործունեություն ծավալելու համար,
  • Հաճախորդի կողմից վճարվելիք ցանկացած գումարները հավաքագրելու համար,
  • Վարկարժանության ստուգումներ կատարելու և վարկային կարծիքներ ձեռքբերելու կամ տրամադրելու համար,
  • HSBC-ի կամ HSBC Խմբի անդամի իրավունքներն իրացնելու կամ պաշտպանելու համար,
  • HSBC և HSBC Խմբի ներքին գործառնական պահանջները բավարարելու համար (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, վարկային և ռիսկի կառավարման, համակարգի կամ պրոդուկտի մշակման և ծրագրավորման, ապահովագրության, աուդիտի և գործավարական նպատակներով),
  • Հաճախորդի և HSBC-ի միջև ընդհանուր հարաբերությունները պահպանելու համար (ներառյալ Հաճախորդին ֆինանսական ծառայություններ կամ կից պրոդուկտներ վաճառելը կամ առաջարկելը և շուկայի հետազոտությունը) (այսուհետ` «Նպատակներ»):

Տրամադրում

Օգտվելով Ծառայություններից՝ Հաճախորդը համաձայնում է, որ HSBC-ին (եթե անհրաժեշտ է և համապատասխանում է Նպատակներին) կարող է փոխանցել և բացահայտել Հաճախորդի ցանկացած տեղեկություն հետևյալ հասցեատերերին (ովքեր նույնպես կարող են մշակել, փոխանցել և բացահայտել Հաճախորդի վերաբերյալ այդ տեղեկությունը Նպատակների համար)՝

  • HSBC Խմբի ցանկացած անդամին,
  • HSBC Խմբի ցանկացած ենթակապալառուներին, գործակալներին, ծառայություն մատուցողներին կամ գործընկերներին (ներառյալ նրանց  աշխատողներին, տնօրեններին և ղեկավարներին),
  • Ցանկացած օտարերկրյա Լիազոր մարմինների ցանկացած  պահանջներին պատասխանելու համար,
  • Հաճախորդի անունից հանդես եկող ցանկացած անձի, վճարումը ստացողներին, շահառուներին, հաշվին լիազորված անձանց, միջնորդ, փոխանցող և գործակալ բանկին, քլիրինգային ծառայություններին, քլիրինգային և վճարահաշվարկային համակարգերին, շուկայի մասնակիցներին, առաջնային հարկային գործակալներին, սվոփ կամ արժեթղթային գործարքների տվյալների հավաքագրման համակարգին, արժեթղթային բորսաներին և այն ընկերություններին, որոնց արժեթղթերից Հաճախորդը շահույթ ունի (եթե այդ արժեթղթերը Հաճախորդի անունից պահվում են HSBC-ի կողմից),
  • Ծառայությունների կապակցությամբ  շահույթ ստացող կամ ռիսկ կրող ցանկացած կողմին,
  • այլ ֆինանսական հաստատություններին, վարկային գործակալություններին կամ վարկային բյուրոներին, վարկային կարծիքներ ձեռքբերելու կամ տրամադրելու համար,
  • Հաճախորդին ակտիվների կառավարման ծառայություններ մատուցող ցանկացած երրորդ անձ ֆոնդի կառավարչին,
  • Ցանկացած բրոքերի, ում HSBC-ն տրամադրում է ներկայացումներ կամ կարծիքներ,
  • HSBC ցանկացած բիզնեսի փոխանցման, օտարման, միացման և միաձուլման կապակցությամբ, որտեղ էլ այն գտնվի, ներառյալ այն երկրները, որտեղ տվյալների պաշտպանության մասին օրենքները` պաշտպանության միևնույն մակարդակը չունեն, ինչն առկա է Ծառայությունների մատուցման երկրում:

Հաճախորդի պարտավորությունները

Հաճախորդը սույնով համաձայնվում է անհապաղ ցանկացած դեպքում 30 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել HSBC-ին, եթե որևէ փոփոխություն է տեղի ունեցել HSBC-ին կամ HSBC Խմբի անդամին ժամանակ առ ժամանակ տրամադրված Հաճախորդի վերաբերյալ տեղեկության մեջ, և պատասխանել HSBC-ի կամ HSBC-ի Խմբի անդամի ցանկացած պահանջին:

Հաճախորդը հաստատում է, որ յուրաքանչյուր Կապակցված անձ/անձ, ում մասին տեղեկությունները (ներառյալ Անհատական տվյալները կամ Հարկային տեղեկությունները) տրամադրվել են HSBC-ին կամ HSBC Խմբի անդամին, տեղեկացվել է և համաձայն է, որպեսզի իր մասին սույն Պայմաններով սահմանված տեղեկությունը մշակվի, բացահայտվի և փոխանցվի: Հաճախորդը պարտավոր է տեղեկացնել Կապակցված անձանց/ անձանց, որ վերջիններս իրենց Անհատական տվյալները ստուգելու և ճշգրտելու իրավունք ունեն:

Որտեղ՝

  • Հաճախորդը չի տրամադրում Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները, որոնք HSBC-ին ողջամտորեն պահանջում է, կամ
  • Հաճախորդը չի տրամադրում կամ հրաժարվում է որևէ համաձայնություն տալուց, որն անհրաժեշտ է HSBC-ին Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները Նպատակների համար մշակելու, փոխանցելու կամ բացահայտելու համար, կամ
  • HSBC-ին կամ HSBC Խմբի անդամը կասկածներ ունեն հնարավոր ֆինանսական հանցագործություն կատարելու վերաբերյալ կամ Հաճախորդը ֆինանսական հանցագործության հնարավոր ռիսկ է հանդիսանում HSBC Խմբի անդամի համար,

 

HSBC-ին կարող է՝

  • հնարավորություն չունենալ Հաճախորդին նոր Ծառայություններ տրամադրել կամ շարունակել դրանց ամբողջությամբ կամ մի մասի տրամադրումը, և իրավունք ունի դադարեցնել Հաճախորդի հետ գործարար հարաբերությունները,
  • գործողություններ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են HSBC-ի կամ HSBC Խմբի անդամի համար Համապատասխանության պարտավորությունները կատարելու համար, և/կամ
  • արգելափակել, փոխանցել կամ փակել Հաճախորդի հաշիվ(ներ)ը:

Ավելին, Հաճախորդի կողմից իր կամ իր հետ Կապակցված անձի վերաբերյալ Հարկային տեղեկությունները և կից հայտարարությունները, հրաժարականները և համաձայնությունները չտրամադրելը կարող է հիմք հանդիսանալ HSBC-ի համար Հաճախորդի կարգավիճակի մասին իր սեփական որոշումն ընդունելու համար, ներառյալ տվյալ Հաճախորդի մասին Հարկային մարմիններին հայտնելը, ինչպես նաև կարող է հիմք հանդիսանալ HSBC-ի կամ այլ անձանց կողմից գումարները պահելու (սառեցնելու) համար, որոնք որևէ Հարկային մարմնի օրինական պահանջով պետք է վճարվեն այդ Հարկային մարմնին:

Տվյալների պաշտպանություն

Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները HSBC Խմբի անդամների, նրանց աշխատակիցների և երրորդ անձանց կողմից պաշտպանվում են խիստ գաղտնիության և անվտանգության կանոններով, որոնցով առաջնորդվում են խմբի անդամները` անկախ այն հանգամանքից, թե դրանք մշակվել են տեղական թե օտարերկրյա տվյալների պաշտպանության օրենսդրության համաձայն:

Տվյալների պաշտպանության համապատասխան օրենսդրության համաձայն անհատն իրավունք ունի պահանջել Անհատական տվյալների առկա դասերին պատկանող տեղեկությունների պատճենները և պահանջել, որպեսզի այդ տվյալներում առկա որևէ անճշտությունն ուղղվի:

Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողություններ

HSBC-ին և HSBC Խմբի անդամները պարտավոր են, և կարող են իրենց հայեցողությամբ ցանկացած գործողություն ձեռնարկել ֆինանսական հանցագործության բացահայտման, քննության և կանխարգելման կապակցությամբ` Համապատասխանության պարտավորությունները կատարելու համար («Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողություն»):

Այդ գործողությունը կարող է ընդգրկել, բայց չի սահմանափակվում՝

  • Ծառայությունների կամ Հաճախորդին վճարվելիք կամ Հաճախորդի կողմից կատարված ցանկացած վճարման ստուգում, հայտնաբերում և քննություն, ինչպես նաև ցանկացած հանձնարարության, հաղորդակցության, տրամադրման պահանջի և դիմումի ստուգում, հայտնաբերում և քննություն,
  • դրամական միջոցների նախատեսված ստացողի կամ աղբյուրների քննություն
  • HSBC Խմբում առկա այլ տեղեկությունների համադրումը Հաճախորդի վերաբերյալ տեղեկության հետ, և/կամ
  • անձի կամ կազմակերպության կարգավիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների հավաքագրում, նրանց պատժամիջոցների ռեժիմի ներքո գտնվելու փաստը պարզելու կամ Հաճախորդի ինքնությունը և կարգավիճակը հաստատելու համար:

Օրենքով սահմանված կարգի շրջանակներում, ոչ HSBC-ին ոչ HSBC Խմբի որևէ այլ անդամը պատասխանատվություն չեն կրում Հաճախորդի կամ որևէ երրորդ անձի նկատմամբ որևէ Կորստի կապակցությամբ, անկախ այն հանգամանքից, թե արդյոք Հաճախորդը կամ երրորդ անձը Կորուստը կրել են Ծառայությունների կամ դրանց մի մասի մատուցման, թե որևէ վճարման ուշացման, արգելափակման կամ մերժման կապակցությամբ, թե այլ կերպ այդ Կորուստն առաջացել է Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողության հետևանքով:

Հարկային համապատասխանություն

Հաճախորդը գիտակցում է, որ ինքն է պատասխանատու իր հարկային պարտավորությունները հասկանալու և կատարելու համար (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, հարկային վճարումների կամ հաշվետվությունների կամ բոլոր համապատասխան հարկերը վճարելու կապակցությամբ պահանջվող այլ փաստաթղթերի համար) բոլոր այն երկրներում, որտեղ այդ պարտավորություններն առաջանում և կապված են HSBC-ի և/կամ HSBC Խմբի անդամների կողմից Ծառայությունների մատուցման և/կամ հաշիվների բացման կամ օգտագործման հետ:  Որոշ երկրների հարկային օրենսդրությունը կարող է կիրառելիության տարածքային սահմանափակումներ չունենալ, անկախ Հաճախորդի կամ Կապակցված անձի մշտական բնակության, ռեզիդենտության, քաղաքացիության կամ գրանցման վայրից: HSBC-ին և/կամ HSBC Խմբի որևէ անդամը հարկային խորհրդատվություն չեն տրամադրում: Հաճախորդին խորհուրդ է տրվում դիմել անկախ իրավաբանական և/կամ հարկային խորհրդատվության: HSBC-ին և/կամ HSBC Խմբի որևէ անդամը որևէ պարտավորություն չունեն Հաճախորդի հարկային պարտավորությունների համար որևէ երկրում, որտեղ դրանք առաջացել են, ներառյալ, բայց չսահմանափակվելով, հատկապես HSBC-ի և/կամ HSBC Խմբի անդամների կողմից մատուցվող Ծառայությունների և/կամ հաշվի (հաշիվների) բացման և օգտագործման առնչությամբ:

Այլ դրույթներ

Հաճախորդի և HSBC-ի միջև գործող որևէ պայմանագրի, հաշվի, գործարար հարաբերության, պրոդուկտի և այլ ծառայության և սույն Պայմանների միջև անհամապատասխանություններ կամ հակասություն առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է սույն Պայմաններին: Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ Հաճախորդի ցանկացած համաձայնություն, լիազորություն, HSBC-ի կողմից պահանջվող հրաժարական և թույլտվություն, որն արդեն տրամադրվել է, շարունակում է գործել տեղական օրենսդրությամբ սահմանված կարգի շրջանակներում:

Եթե սույն Պայմանների դրույթներն ամբողջությամբ կամ մասամբ անօրինական, անվավեր կամ ոչ-կիրառելի համարվեն որևէ երկրի օրենսդրության համաձայն, այն չպետք է բացասաբար ազդի կամ վնասի որևէ այլ երկրներում այդ դրույթի օրինականության, վավերականության կամ կիրառելիության վրա, կամ տվյալ երկրում` սույն Պայմանների մնացած մասի վրա:

Գործողությունը դադարեցումից հետո

Սույն Պայմանները շարունակում են կիրառվել անկախ դրանց դադարեցման հանգամանքից, HSBC-ի կամ HSBC Խմբի անդամի կողմից Հաճախորդին որևէ Ծառայության մատուցումը դադարեցնելու կամ Հաճախորդի կողմից որևէ հաշիվը փակելու հանգամանքից:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 31.10.23, 16:00

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։