HSBC Օվերդրաֆտ

Մեր օվերդրաֆտը Ձեր ֆինանսական կարիքները հոգալու արագ և ճկուն տարբերակ է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՕՎԵՐԴՐԱՖՏԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ԵՎ ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՓԲԸ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՕՐՎԱՆԻՑ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ, ՈՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՐԿԻ ԴԻՄԵԼԻՍ։ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

Առավելություններ

  • Պարզ
    Տրամադրվում է սկսած 50,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ:
  • Առանց տրամադրման և սպասարկման վճարների
    Տրամադրման կամ հաշվի սպասարկման վճարներ չեն կիրառվում, իսկ տոկոսադրույքը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի վրա:
  • Հարմար է օգտագործման համար
    Օգտագործեք Օվերդրաֆտի սահմանաչափը՝ անվճար կանխիկացում կատարելով HSBC Բանկ Հայաստանի բանկոմատներից և մասնաճյուղերից։ Մասնաճյուղերից անվճար կանխիկացումը հնարավոր է միայն Օվերդրաֆտի վարկային գծից գումարը ելքագրելու դեպքում: Օվերդրաֆտի հաշվից այլ միջոցների կանխիկացումն իրականացվում է համաձայն Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծառայությունների սակագների  կամ փոխանցելով գումարը Ձեր նախընտրած հաշվին:

Մանրամասներ

Օվերդրաֆտի չափ

Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում`

  • Բանկի հաճախորդների և այլ բանկերի հաշվետերերի համար՝ ամսական զուտ աշխատավարձի առավելագույնը քառապատիկի չափով

Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում՝

  • Բանկի հաշվետերեր՝ հաշվի վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդի և վերջին ամսվա միջին մնացորդի մեծություններից նվազագույնի մինչև քառապատիկի չափով
  • Այլ բանկերի հաշվետերեր՝ հաշվի վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդի և վերջին ամսվա միջին մնացորդի մեծություններից նվազագույնի մինչև կրկնապատիկի չափով

Կարևոր նշումներ

  • Օվերդրաֆտի սահմանաչափը կարող է լինել 50,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի գումարը նվազեցվում է վարկառուի առկա գրավով չապահովված այլ պարտավորությունների չափով
  • Վարկառուի բոլոր վարկերի ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելի:

Օվերդրաֆտի արժույթ

Օվերդրաֆտը տրամադրվում է ՀՀ դրամով:

Օվերդրաֆտի ժամկետ

Օվերդրաֆտը տրամադրվում է անժամկետ:

Օվերդրաֆտի սպասարկման վճար

  • Օվերդրաֆտի տրամադրման վճար չի կիրառվում:
  • Օվերդրաֆտի ամսական սպասարկման վճար չի կիրառվում: Հաճախորդից գանձվում է միայն Օվերդրաֆտին կից ընթացիկ/խնայողական հաշվի սպասարկման վճարը՝ ըստ ստանդարտ սակագների:

Օվերդրաֆտի տոկոսադրույք (հաստատուն)

  • Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 15%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16,08%
  • Օվերդրաֆտի օգտագործված գումարի դիմաց տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով`հիմք ընդունելով 365 օրը կամ 366 օրը՝ նահանջ տարվա դեպքում

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկը արժենալու վարկառուի համար  տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տուգանային տոկոսադրույք և տույժ

  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:

Կարևոր է իմանալ

Վարկունակություն

Դուք կարող եք դիմել օվերդրաֆտի համար, եթե ՀՀ ռեզիդենտ եք1 և համապատասխանում եք աշխատավարձային և ոչ աշխատավարձային հաշվետերերի համար սահմանված նվազագույն չափանիշներին:

Աշխատավարձային հաշվետիրոջ չափանիշներ

Անհրաժեշտ է ունենալ`

  • Հաշիվ մեր բանկում
  • Առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ ներկայիս գործատուի մոտ
  • Առնվազն 50,000 ՀՀ դրամ զուտ ամսական աշխատավարձ2

Ձեր աշխատավարձը պետք է փոխանցվի Ձեր հաշվին վարկի տրամադրումից հետո (եթե աշխատավարձի փոխանցումը չի պահանջվում մեր կողմից մինչև վարկի տրամադրումը):3:
 

Եթե մեր բանկում սպասարկվող հաշիվ չունեք, ապա անհրաժեշտ է ունենալ`

  • հաշիվ մեկ այլ բանկում
  • առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ
  • 3 ամսվա ընթացքում Ձեր հաշվին փոխանցվող աշխատավարձ
  • առնվազն 150 000 ՀՀ դրամ զուտ ամսական աշխատավարձ

Ոչ աշխատավարձային հաշվետիրոջ չափանիշներ

Անհրաժեշտ է ունենալ առնվազն 3 ամսվա բանկային պատշաճ պատմություն մեր կամ տեղական այլ բանկերում և Ձեր հաշիվների վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդը և վերջին ամսվա միջին մնացորդը պետք է կազմի՝

  • Առնվազն 100,000 ՀՀ դրամ  (կամ համարժեքն այլ արժույթով),եթե ունեք մեր բանկում սպասարկվող հաշիվ
  • Առնվազն 250,000 ՀՀ դրամ (կամ համարժեքն այլ արժույթով), եթե ունեք մեկ այլ տեղական բանկում սպասարկվող հաշիվ

Կարևոր նշում

Հաճախորդը պետք է լինի առնվազն 18, առավելագույնը՝ 65 տարեկան:
 

1ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

2Հաճախորդի ընդհանուր ամսական եկամուտը պետք է լինի 100,000 ՀՀ դրամից ոչ պակաս։

3 «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում ունեցած Ձեր բանկային հաշվին աշխատավարձի փոխանցման վերաբերյալ պահանջների մասին Ձեզ կտեղեկացնեն վարկի հաստատման գործընթացի ժամանակ:

Դիմել առցանց

Լրացրեք այս առցանց դիմումի ձևը, և մեր հաճախորդների սպասարկման բաժնի ներկայացուցիչը 48 ժամվա ընթացքում կապ կհաստատի Ձեզ հետ։

Դիմել հեռախոսով

Զանգահարեք մեր Հեռախոսային բանկային գործառնությունների կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:

Դիմել մասնաճյուղում

Կարող եք նաև այցելել մեր մասնաճյուղերից որևէ մեկը, որտեղ մեր աշխատակիցներն ուրախությամբ կտրամադրեն լրացուցիչ տեղեկություններ և ընթացք կտան Ձեր դիմումին։

Ձեզ կարող են հետաքրքրել նաև

 

Ձեր ծրագրերի իրագործման հիանալի եղանակ:

 

Իրականացրեք մեքենա վարելու Ձեր մտադրությունը:

 

Նախատեսված համապատասխանելու Ձեր պահանջներին:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 18/3/2019 07:32:18 AM