Հիմնական բովանդակության սկիզբ

Օվերդրաֆտի տրամադրման պայմաններ

  1. Ընդհանուր դրույթներ 
    1. Բանկը օվերդրաֆտ տրամադրելու որոշումը կայացնում է  հաշվի առնելով օվերդրաֆտի հայտի               համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պայմաններին, ինչպես նաև                 գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկունակությունը,               վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլ հանգամանքները:

      1.1.1 Բանկն իր հայեցողությամբ կարող է պահանջել, որպեսզի Հաճախորդի պարտավորությունը                     ապահովված լինի երաշխավորությամբ՝ կախված ռիսկայնության գնահատման արդյունքներից:

1.2. Օվերդրաֆտը տրամադրվում է անկանխիկ:

1.3. Օվերդրաֆտի դիմումը ընդունվում է Բանկի ցանկացած մասնաճյուղում/գրասենյակում:

1.4. Հաշվի առնելով, որ Օվերդրաֆտը տրամադրվում է անժամկետ` Բանկն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ միակողմանիորեն վերանայել Օվերդրաֆտի միջոցով տրամադրվող ծառայությունները և արտոնությունները, փոփոխել սակագները, ինչպես նաև տոկոսադրույքները` Ձեզ այդ մասին նախապես տեղեկացնելով (նշելով փոփոխության չափը և փոփոխության համար հիմք հանդիսացած չափանիշը) Բանկի` Ձեզ հետ համաձայնեցված եղանակով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

Օվերդրաֆտի անվանական տոկոսադրույքի փոփոխման նախադրյալ կարող են հանդիսանալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանվող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի փոփոխությունը, հայկական դրամի` փոխարժեքի տատանումները, բանկային նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև ֆինանասական շուկայում տեղի ունեցող այլ փոփոխություններ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ծառայության գնագոյացման վրա:

Բանկի կողմից պատշաճ կերպով ծանուցում ստանալուց հետո. Դուք պարտավոր եք ղեկավարվել փոփոխված պայմաններով, քանի դեռ, նախքան այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը, Օվերդրաֆտը չեղարկելու նպատակով չեք դիմել Բանկին: Փոփոխված պայմաններին համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք վաղաժամկետ և առանց տուգանքների մարել Օվերդրաֆտի հաշվի գծով կուտակված պարտքը՝ պայմանով, որ մինչև Օվերդրաֆտի չեղարկումը Նվազագույն վճարը կատարվել է համաձայն Քաղվածքի:

2. Զգուշացում

2.1. Հաճախորդի կողմից օվերդրաֆտի մայր գումարի և հաշվարկված տոկոսագումարների               մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ Կենտրոնական Բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ:

3. Տուգանային տոկոսադրույք և տույժեր

3.1. Օվերդրաֆտի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:

3.2. Հաճախորդն իրավունք ունի միակողմանի լուծել Օվերդրաֆտի պայմանագիրը` կնքման օրվանից 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ), որի դեպքում Հաճախորդը պարտավորվում է վճարել Բանկին օգտագործված սահմանաչափի գումարը և տոկոսներ սահմանաչափի օգտագործված օրերի համար` հաշվարկված Տարեկան անվանական տոկոսադրույքին համապատասխան:

4. Օվերդրաֆտի դիմումի մասին որոշման կայացման և օվերդրաֆտի տրամադրման ժամկետներ

4.1. Օվերդրաֆտի հայտի վերաբերյալ վերջնական որոշման կայացման և Հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետը՝ Բանկի կողմից պահանջված բոլոր անհրաժեշտ                              փաստաթղթերը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

4.2. Օվերֆրաֆտի վարկառուին տրամադրելու ժամկետը` օվերդրաֆտի պայմանագիրը ստորագրելուց և օվերդրաֆտի պայմանագրով սահմանված վճարումները կատարելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

5. Օվերդրաֆտի հաստատման և մերժման չափանիշները

    5.1. Օվերդրաֆտի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ.

5.1.1. Փաստաթղթավորված կայուն եկամուտ, որը համապատասխանում է օվերդրաֆտի տրամադրման նվազագույն պահանջներին:

5.1.2. Դրական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը չպետք է գերազանցի Բանկի կողմից տվյալ պահին սահմանված առավելագույն շեմը:

5.1.3. Օվերդրաֆտի գործընթացի համար անհրաժեշտ լիարժեք փաստաթղթեր:

    5.2. Օվերդրաֆտի տրամադրման վերաբերյալ բացասական որոշման կայացման չափանիշներ.

        5.2.1. Օվերդրաֆտը մարելու համար անբավարար կամ չփաստաթղթավորված եկամուտներ:

        5.2.2. Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում:

5.2.3. Բացասական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը գերազանցում է Բանկի կողմից տվյալ պահին   սահմանված առավելագույն շեմը:

5.2.4. Հաճախորդի տարիքը չի համապատասխանում տվյալ վարկատեսակի տրամադրման համար Բանկի կողմից սահմանված չափանիշին:

Թարմացվել է` 06.07.21, 07:06

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։