HSBC միջազգային Visa Plus բանկոմատային քարտ
Եթե ցանկանում եք վստահ լինել, որ արտասահմանում պատահաբար առանց ֆինանսական միջոցների չեք մնա, ապա միջազգային դեբետային քարտը Ձեզ համար է: Տրամադրում ենք աշխարհի տարբեր երկրների բանկոմատներից Ձեր գումարը կանխիկացնելու հնարավորություն, ինչպես նաև հեռախոսային և մոբայլ բանկային ծառայությունները:
Առավելություններ
Ձեռք բերելով HSBC դեբետային քարտը Դուք կստանաք՝
- Ձեր միջոցները հեշտությամբ օգտագործելու հնարավորությունԲանկոմատային քարտի օգնությամբ Ձեր կանխիկ միջոցներն ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի 162 այլ երկրներում օգտագործելու հնարավորություն:
- Ձեր միջոցները հեշտությամբ վերահսկելու հնարավորությունԿառավարեք Ձեր հաշիվները բանկոմատային քարտի միջոցով, կատարեք փոխանցումներ Ձեր հաշիվների միջև, տպեք վերջին 8 գործարքները պարունակող քաղվածք և այլն:
- Անվճար կանխիկացումԿատարեք անվճար կանխիկացում HSBC Բանկ Հայաստանի ավելի քան 50 բանկոմատներից:
- Հարմարավետություն և ճկունությունԿցեք Ձեր բանկոմատային քարտին մինչև 3 հաշիվ և ընտրեք այն հաշիվը, որից ելքագրվելու են Ձեր միջոցները:
- Անվճար բանկոմատային քարտՍտացեք Ձեր անվճար և անժամկետ բանկոմատային քարտը:
- Անվճար գործարքներHSBC Բանկ Հայաստանի բանկոմատներով կատարեք անվճար գործարքներ (օրինակ՝ կանխիկացում, հաշվից հաշիվ գումարի փոխանցում և մնացորդի հարցում)՝ շուրջօրյա, շաբաթական 7 օր:
- Առանց տոկոսադրույքիՔարտին կցված հաշիվներին (խնայողական, ընթացիկ) առկա դրամական միջոցների նկատմամբ տարեկան տոկոսադրույք չի կիրառվում:
Դիմել առցանց
Դիմել հեռախոսով
Զանգահարեք մեր Հեռախոսային բանկային գործառնությունների կենտրոն`+374 60 655 000 հեռախոսահամարով:
Դիմել մասնաճյուղում
Ձեզ կարող են հետաքրքրել նաև

Մաստերքարտ Պլատինում
Հեղինակավոր վարկային քարտ, որը կօգնի Ձեր գնումներն ու զվարճանքը նոր մակարդակի հասցնել:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 2/13/2019 07:31:21 AM