Հիմնական բովանդակության սկիզբ

Վարկային քարտեր

Ընտրեք Ձեր կենսակերպին առավելագույնս համապատասխանող քարտը

HSBC ԱրՔա Կլասիկ քարտ

  • Հայաստանում անկանխիկ վճարումներ և կանխիկացումներ կատարելու համար
  • Առավելագույն վարկային սահմանաչափ՝ մինչև 500,000 ՀՀ դրամ
  • Առանց թողարկման վճարի
  • Առանց ամսական սպասարկման վճարի
  • Արտոնաշրջան՝ մինչև 45 օր

Զեղչեր Հայաստանի ավելի քան 100 վաճառքի և սպասարկման կետերում

HSBC Մաստերքարտ Ստանդարտ Flexi քարտ

  • Անվճար կանխիկացում HSBC Բանկ Հայաստանի բանկոմատներից

  • Առանց թողարկման վճարի
  • Առավելագույն վարկային սահմանաչափ՝ մինչև 1 000 000 ՀՀ դրամ
  • Առանց ամսական սպասարկման վճարի

Զեղչեր Հայաստանում և արտերկրում HSBC Մաստերքարտ Ստանդարտ Flexi քարտով վճարելիս

HSBC Մաստերքարտ Ստանդարտ քարտ

  • Առանց թողարկման վճարի
  • Անվճար կանխիկացում HSBC Բանկ Հայաստանի բանկոմատներից
  • Զեղչեր Հայաստանում և արտերկրում քարտով վճարելիս
  • Արտոնաշրջան՝ մինչև 45 օր

Դուք հնարավորություն ունեք օգտվելու

մինչև 1,000,000 ՀՀ  դրամ վարկային սահմանաչափից

HSBC Մաստերքարտ Ոսկի քարտ

  • Առանց թողարկման վճարի
  • Զեղչեր Հայաստանում և արտերկրում քարտով վճարելիս
  • Առավելագույն վարկային սահմանաչափ՝ մինչև 3,000,000 ՀՀ դրամ
  • Արտոնաշրջան՝ մինչև 45 օր

HSBC Մաստերքարտ Պլատինում քարտ

  • Կանխիկի և քարտի հրատապ տրամադրում արտերկրում
  • Անվճար կանխիկացում HSBC Բանկ Հայաստանի բանկոմատներից
  • Զեղչեր Հայաստանում և արտերկրում քարտով վճարելիս

Անվճար միջազգային կոնսիերժ ծառայություն HSBC Մաստերքարտ Պլատինում քարտով

HSBC Մաստերքարտ World Black Edition քարտ

  • Անվճար միջազգային կոնսիերժ ծառայություն
  • Կանխիկի և քարտի հրատապ տրամադրում արտերկրում
  • Անվճար տարեկան ճանապարհորդության ապահովագրություն
  • Անվճար Առաջնային անցաթուղթ և տարեկան մեկ անվճար մուտք օդանավակայանի VIP սպասարկման սրահ

Արտոնյալ պայմաններով առաջարկներ և զեղչեր քարտով վճարելիս ամբողջ աշխարհում

Կարևոր է իմանալ

  1. Բանկը կարող է Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել HSBC Խմբի մեջ մտնող ընկերություններին և օտարերկրյա իրավասու մարմիններին՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու նպատակով: Նշված տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են Հիմնական Պայմաններին որպես Հավելված կցվող և Հիմնական Պայմանների անբաժանելի մասը կազմող «Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ» փաստաթղթով: Այդպիսի կարգավորումներից է «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը» (ՕՀՀՀԱ), որն ուժի մեջ է մտել 2014 թ. հուլիսի 1-ից: Այս օրենսդրական ակտը, որի կիրառումն ապահովվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից, ուղղված է հարկային համապատասխանության խրախուսմանը՝ կանխարգելելով, որ ԱՄՆ քաղաքացիներն իրենց եկամուտների և ակտիվների հարկումից խուսափելու նպատակով օգտվեն ոչ ամերիկյան ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա ձեռնարկություններից:
  2. Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության   ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերի պահանջների` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարելու (այդ թվում՝ բանավոր) կամ պահանջելու լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր: HSBC Safeguardիրենից ներկայացնում է մի շարք գործընթացների ամբողջականություն, որն ուղղված է ուժեղացնել մեր բոլոր հաճախորդների պաշտպանությունը զեղծարարություններից և ֆինանսական հանցագործություններից գլոբալ համակարգերի և գործընթացների միջոցով: Այն իր մեջ ներառում է փողերի լվացման և սանկցիաներից խուսափելու դեմ պայքարի մեր հնարավորության ընդլայնում, քանի որ վերջիններս հաճախ հանդիսանում են բազմաթիվ ֆինանսական հանցագործությունների շարժիչ ուժը: 
  3. Հաճախորդների քարտային հաշիվների համար Բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` Բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և  Հիմնական պայմաններ հղումներով:
  4. Դուք իրավունք ունեք  հաղորդակցվել մեզ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային  եղանակով:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 10.11.23, 08:26

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։