Ինտերնետային բանկային ծառայություն

Կատարեք Ձեր ամենօրյա բանկային գործարքները շաբաթը 7 օր, օրը 24 ժամ` ցանկացած տեղում և ցանկացած ժամանակ:

Ինտերնետային բանկային ծառայությունը թույլ է տալիս Ձեզ անընդհատ վերահսկել Ձեր դրամական միջոցները: Կարող եք ցանկացած պահին դիտել և կառավարել Ձեր հաշիվները՝ տնից, գրասենյակից կամ ճանապարհորդելիս:

Ինչ կարող եք անել ինտերնետային բանկային ծառայության միջոցով

  • Ինտերնետի միջոցով կարող եք մուտք գործել Ձեր հաշիվներ շաբաթը 7օր, օրը 24 ժամ
  • Ձեր դրամական միջոցների հուսալի կառավարում աշխարհի ցանկացած անկյունից
  • Անվճար փոխանցումներ HSBC Բանկ Հայաստանի հաշիվների միջև
  • ՀՀ դրամով անվճար փոխանցումներ դեպի Հայաստանի այլ բանկեր
  • Բոլոր հիմնական արժույթներով փոխանցումներ տարբեր ուղղություններով
  • Մնացորդի և գործարքների վերաբերյալ անվճար հարցումներ

Հարկավոր է իմանալ Ինտերնետային բանկային ծառայության մասին

Մոբայլ բանկային ծառայություն

Հաշիվների պարզ և ապահով կառավարում iPhone®, iPad® և Android TM սարքերի միջոցով:

Ինչ կարող եք անել բջջային հեռախոսի միջոցով

  • Կատարեք փոխանցումներ Հայաստանում և արտերկրում գտնվող շահառուներին
  • Ստուգեք Ձեր հաշիվների մնացորդը և վերջին 90 գործարքները
  • Կատարեք վճարումներ վճարային քարտով
  • Ուղարկեք և ստացեք հաղորդագրություններ բանկից
  • Բացեք ժամկետային ավանդ
  • Մուտք գործեք Բջջային հավելված գաղտնաբառի կամ HSBC անվտանգության սարքի օգնությամբ1
  • HSBC Մոբայլ բանկ հավելված կարող եք մուտք գործել նաև Կենսաչափական նույնականացման միջոցով՝ Face ID (դեմքի նույնականացում) կամ Touch ID (մատնահետքի նույնականացում)
    Face ID-ն ներկայումս հասանելի է միայն Apple iPhone X և ավելի նոր սարքերում, իսկ Touch ID-ն՝ iOS 10.1.1 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով գործող Apple iPhone 5s կամ ավելի նոր սարքերում:

1Հավելվածի որոշ յուրահատկություններ հասանելի են միայն անվտանգության սարքի միջոցով մուտք գործելու դեպքում:

Ինչպես սկսել

Մոբայլ բանկային ծառայությունը հասանելի է, եթե Դուք արդեն գրանցված եք ինտերնետային բանկային ծառայությանը:

  1. Ստեղծեք Բջջային հավելվածի գաղտնաբառ HSBC ինտերնետային բանկային համակարգի <<Ծառայություններ>> բաժնում
  2. Ներբեռնեք HSBC Mobile Banking հավելվածը App Store SM կամ Google Play TM հարթակից
  3. Մուտք գործեք հավելված

Ինչ է հարկավոր իմանալ Մոբայլ բանկային ծառայության մասին

Հեռախոսային բանկային ծառայություն

Պարզ և ապահով

Ընդամենը մեկ հեռախոսազանգ և Ձեր գործարքները կիրականացվեն առավելագույնս արագ և ապահով կերպով:

Սա Ձեր բանկային գործարքներն իրականացնելու պարզ և ապահով ճանապարհ է: Պարզապես զանգահարեք +374 (60) 655 000 հեռախոսահամարով, նշեք Ձեր նախընտրելի լեզուն և սկսեք օգտվել HSBC Բանկ Հայաստանի Հեռախոսային բանկային ծառայությունից:

Ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթը 7 օր՝ առանց հանգստյան օրերի: Զանգահարեք ցանկացած վայրից, ցանկացած ժամի, և ձայնային հրահանգները կօգնեն Ձեզ միանալ Հեռախոսային կենտրոնի աշխատակիցներին:

Գրանցում

Այս ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է այցելել HSBC Բանկ Հայաստանի մոտակա մասնաճյուղ և ստորագրել «Հեռախոսային կապի միջոցով ներկայացված հանձնարարականների կատարման համաձայնագիր»:

Անվտանգություն

Ձեր գործարքների անվտանգությունն ապահովելու նպատակով բոլոր հեռախոսազանգերը, առանց բացառության, ձայնագրվում են և պահվում էլեկտրոնային տեսքով: Ձեր բոլոր գործարքներն արտացոլվում են նաև Ձեր հաշվի քաղվածքներում: Նախքան որևէ գործարք կատարելը Ձեզ կտրվեն անվտանգության հարցեր՝ Ձեր անձը նույնականացնելու նպատակով:

Հարկավոր է իմանալ հեռախոսային բանկային ծառայության մասին

Կանխիկի մուտքագրման բանկոմատ

Խուսափեք հերթերից և խնայեք Ձեր ժամանակը:

Կանխիկի մուտքագրման բանկոմատի առանձնահատկությունները

  • Կանխիկ գումարի ակնթարթային մուտքագրում Ձեր հաշվին
  • Օգտագործման համար պարզ և հարմարավետ
  • Յուրաքանչյուր գործարքի ժամանակ հնարավոր է մուտքագրել առավելագույնը 80 թղթադրամ

Բանկոմատը գտնվում է մեր Գլխավոր գրասենյակում՝ Երևան, Տերյան փողոց 66 հասցեում:


Խնդրում ենք հաշվի առնել, որ՝
 

  • Բանկոմատն ընդունում է հետևյալ անվանական արժեքով թղթադրամներ՝  1,000, 5,000, 10,000, 20,000 և 50,000 ՀՀ դրամ2։
  • Ձեր բանկոմատային քարտին կցված յուրաքանչյուր հաշվին կարող եք օրական մուտքագրել առավելագույնը 1 միլիոն ՀՀ դրամ։
  • Դուք կարող եք կատարել ՀՀ դրամի մուտքագրում Ձեր բանկոմատային քարտին կցված արտարժութային հաշիվներին: Գումարը կմուտքագրվի Ձեր արտարժութային հաշվին Բանկի տվյալ պահին գործող փոխարժեքով:

2Բանկոմատը չի ընդունում 1999 և 2012 թվականներին թողարկված 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամները, ինչպես նաև 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամները: Այդ թղթադրամները կարող են Ձեր հաշվին մուտքագրվել Բանկի ցանկացած մասնաճյուղում:

Կարևոր է իմանալ

  1. Բանկը կարող է Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել HSBC Խմբի մեջ մտնող ընկերություններին և օտարերկրյա իրավասու մարմիններին՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու նպատակով: Նշված տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են Հիմնական Պայմաններին որպես Հավելված կցվող և Հիմնական Պայմանների անբաժանելի մասը կազմող «Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ» փաստաթղթով: Այդպիսի կարգավորումներից է «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը» (ՕՀՀՀԱ), որն ուժի մեջ է մտել 2014 թ. հուլիսի 1-ից: Այս օրենսդրական ակտը, որի կիրառումն ապահովվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից, ուղղված է հարկային համապատասխանության խրախուսմանը՝ կանխարգելելով, որ ԱՄՆ քաղաքացիներն իրենց եկամուտների և ակտիվների հարկումից խուսափելու նպատակով օգտվեն ոչ ամերիկյան ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա ձեռնարկություններից:
  2. Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերի պահանջների` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարելու (այդ թվում՝ բանավոր) կամ պահանջելու լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր։ HSBC Safeguard-ն իրենից ներկայացնում է մի շարք գործընթացների ամբողջականություն, որն ուղղված է ուժեղացնելու մեր բոլոր հաճախորդների պաշտպանությունը զեղծարարություններից և ֆինանսական հանցագործություններից գլոբալ համակարգերի և գործընթացների միջոցով: Այն իր մեջ ներառում է փողերի լվացման և սանկցիաներից խուսափելու դեմ պայքարի հնարավորության ուժեղացում, քանի որ վերջիններս հաճախ հանդիսանում են բազմաթիվ ֆինանսական հանցագործությունների շարժիչ ուժը:  

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 18/3/2019 07:31:52 AM