Հիմնական բովանդակության սկիզբ

Անշարժ գույքի ձեռքբերման վարկ «Անտառային» համալիրի համար

Ձեռք բերեք բնակարան Արաբկիր համայնքում մեր անշարժ գույքի ձեռքբերման վարկի հատուկ առաջարկի օգնությամբ

HSBC Բանկ Հայաստանը Ձեզ է ներկայացնում Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբ 44-48  հասցեում գտնվող բազմաբնակարան համալիրում բնակարանի ձեռք բերման հիփոթեքային վարկի առաջարկ:

Ծանոթացեք վարկավորման մեր բացառիկ պայմաններին՝

Վարկի արժույթ Վարկի ժամկետ1 Տարեկան անվանական տոկոսադրույք (լողացող) Տարեկան փաստացի տոկոսադրույք Վարկի գումար2 Կանխավճար
ՀՀ դրամով 2 - 20 տարի 12.5% 13.48% - 16.10%
5 - 200 մլն ՀՀ դրամ Սկսած 10%-ից3
ԱՄՆ դոլարով4* 2 - 20 տարի
9% 9.64% - 12.46%
10 - 400 հազար ԱՄՆ դոլար Սկսած 30%-ից5

Ծանոթացեք վարկավորման մեր բացառիկ պայմաններին՝

Վարկի արժույթ ՀՀ դրամով
Վարկի ժամկետ1 2 - 20 տարի
Տարեկան անվանական տոկոսադրույք (լողացող) 12.5%
Տարեկան փաստացի տոկոսադրույք 13.48% - 16.10%
Վարկի գումար2 5 - 200 մլն ՀՀ դրամ
Կանխավճար Սկսած 10%-ից3
Վարկի արժույթ ԱՄՆ դոլարով4*
Վարկի ժամկետ1 2 - 20 տարի
Տարեկան անվանական տոկոսադրույք (լողացող) 9%
Տարեկան փաստացի տոկոսադրույք 9.64% - 12.46%
Վարկի գումար2 10 - 400 հազար ԱՄՆ դոլար
Կանխավճար Սկսած 30%-ից5

Այլ մանրամասներ

Վարկը տրամադրվում է՝

  • ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
  • առանց վաղաժամկետ մարման տուգանքի
  • առանց ամսական կամ տարեկան սպասարկման վճարի
  • վարկի տրամադրման միանվագ վճար՝ վարկի գումարի 0.5%, առավելագույնը՝ 200.000 ՀՀ դրամ
  • վարկի մարման եղանակի ընտրության հնարավորություն՝ մայր գումարի հավասարաչափ մարումներով (դիֆերենցված) կամ ամսական հավասարաչափ մարումներով (անուիտետ):

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր վարկավորման մանրամասների էջը

կամ զանգահարեք hաճախորդների շուրջօրյա սպասարկման կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:

Այս առաջարկը մեր աշխատակիցների հետ քննարկելու համար կարող եք հայցել հետզանգ` ստորև լրացնելով հետզանգի հայտը։

Մանրամասներ «Անտառային» hամալիրի մասին

Համալիրն ունի 262 բնակարան՝ 33 - 528 քառակուսի մետր մակերեսով, առանձնացված մուտքերով ստորգետնյա բազմահարկ կայանատեղի, տարբեր չափերի խորդանոցներ, ինչպես նաև բնակիչների համար նախատեսված անվճար`

  • փակ ընդարձակ լողավազան՝ հանդերձարաններով և լոգարաններով
  • մարզասրահ՝ հանդերձարաններով և լոգարաններով
  • մանկական խաղասրահ
  • հանգստի սրահ/բար
  • հանդիսությունների սրահ
  • ավելի քան 0.5 հա մակերեսով զբոսայգի՝ բացօթյա խաղադաշտով և ճեմուղիներով, մանկական խաղահրապարակով և զրուցարաններով
  • մարդատար և բեռնատար բարձրակարգ վերելակներ
  • թեքուղիներով ապահովված մուտքեր
  • կենտրոնացված ջեռուցման և ջրամատակարարման համար նախատեսված պոմպակայան ու կաթսայատուն, պահակակետ
  • ելք դեպի Աղբյուր Սերոբ փողոց և Սարալանջի պողոտա
  • բացօթյա կայանատեղի հյուրերի համար և այլ հարմարություններ:

«Անտառային» համալիրի բոլոր առավելություններին ծանոթանալու համար կարող եք այցելել www.artco.am կամ զանգահարել +37410 229 298, +37491 610 601:

1 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի տրամադրման ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:

2 Վարկի գումար` մինչև 90% ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքից։

3 Եկամուտ պարտք հարաբերակցությունը ՀՀ դրամով վարկերի համար՝ 60%-70%կախված եկամուտից:

4 ԱՄՆ դոլարով վարկեր կարող են տրամադրվել միայն, եթե հաճախորդը բավարարում է արտարժույթով վարկավորման նկատմամբ ներկայացվող բոլոր կիրառելի պահանջները: Մանրամասները տեսեք այստեղ:

5 Եկամուտ պարտք հարաբերակցությունն ԱՄՆ դոլարով վարկերի համար՝ 60%:

*ԱՄՆ դոլարով վարկատեսակը հասանելի է միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող  ՀՀ ոչ ռեզիդենտների համար (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի):

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 12.05.23, 08:59

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։