Հիմնական բովանդակության սկիզբ

Մինչև 18 տարեկան երեխայի հաշիվ

HSBC մինչև 18 տարեկան երեխայի հաշիվ

Եթե Ձեր երեխայի համար գումար կուտակելու նպատակով հատուկ հաշիվ եք փնտրում, ապա մեր մինչև 18 տարեկան երեխայի անվճար հաշիվը Ձեր լավագույն ընտրությունն է:
Կարևոր նշում՝ ՀՀ դրամից (ՀՀԴ) բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվը ենթադրում է լրացուցիչ ռիսկ՝ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես` փոխարժեքների տատանումների դեպքում Ձեր արտարժույթով ավանդի ՀՀ դրամով համարժեքը կարող է փոփոխվել:

Առավելություններ

  • Հաշվի անվճար սպասարկում
  • Հաշվին նվազագույն մուտքի պահանջ չի գործում

Կարևոր է իմանալ

  • Գործարքների մանրամասներն արտացոլվում են Ձեզ պարբերաբար տրամադրվող քաղվածքներում
  • Հաշիվը կարող է բացվել 14-18 տարեկան երեխայի, երեխայի ծնող(ներ)ի/ խնամակալ(ներ)ի և երրորդ անձանց կողմից1
  • Հաշիվը կարող է սպասարկվել ցանկացած մասնաճյուղում` անկախ նրանից, թե որ մասնաճյուղում է այն բացվել
  • Մինչև 18 տարեկան երեխայի հաշվին առկա դրամական միջոցների նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույքը 0% է

Քաղվածքներ

Հաճախորդների բանկային հաշիվների համար բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ հղումներով:

Ավանդների հատուցման երաշխավորվող սահմանաչափեր

Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն: Օրենքով սահմանված են ավանդների երաշխավորման հետևյալ սահմանաչափերը2՝

  • Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ` առավելագույնը` 16 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ՝ առավելագույնը՝ 7 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը գերազանցում է 7 միլիոն ՀՀ դրամը` մինչև16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
  • Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է` առավելագույնը՝7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):

Կարևոր ծանուցում

Հաճախորդի բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա: Հաճախորդը կարող է տեղեկացվել արգելանքի մասին` արգելանք կիրառելու որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:

Առանց Հաճախորդի կարգադրության Հաճախորդի հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա։ Հաճախորդը կարող է տեղեկացվել իր հաշվից միջոցների բռնագանձման մասին` բռնագանձման որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:

1Հաշիվի բացման/փակման ընթացակարգի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Հաշիվների բացման/փակման ընթացակարգ.

2Մանրամասների համար այցելեք Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի պաշտոնական ինտերնետային կայք՝  www.adgf.am  հղումով:

 

Դիմել հեռախոսով

Ձեզ կարող են հետաքրքրել նաև

 

Ստացեք Ձեր աշխատավարձը, կատարեք և ստացեք տեղական և միջազգային փոխանցումներ միայն մեկ բանկային հաշվի միջոցով։

 

Խնայեք Ձեր գումարները HSBC-ում` միաժամանակ հնարավորություն ունենալով դրանք օգտագործել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում:

 

Մեր էսքրոու հաշվի միջոցով կարգավորեք անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների ընթացքում ծագող հնարավոր խնդիրները:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 12.04.22, 03:27

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։