Հիմնական բովանդակության սկիզբ

Մեր համակարգերի անվտանգությունը

Բովանդակություն

  • 256-բիտ SSL կանխագրում
  • Ներքին համակարգերի կանխագրում
  • Միջցանցային էկրաններ (Firewalls)
  • Թվային վկայականներ
  • Server gated cryptography (SGC)
  • Անվտանգության սարք
  • Պահեք Ձեր օնլայն սեանսները անվտանգ
  • Ինչպե՞ս ճանաչել/տարբերակել HSBC-ի կեղծ ինտերնետային կայքը

256-բիտ SSL կանխագրում

HSBC-ին պահանջում է 256-բիտ SSL գաղտնագրում բոլոր ինտերնետային բանկային ծառայության բոլոր ծրագրային միջոցների և օնլայն դիմումի ձևերի համար, որը ինտերնետ բանկային ծառայության ծրագրային միջոցներում օգտագործվող գաղտնագրման ստանդարտ եղանակն է: Գաղտնագրումը փոխակերպում է Ձեր տվյալները կոդի (օրինակ, երբ Դուք դիմում եք վարկի կամ վարկային քարտի HSBC-ում կամ օգտվում եք առցանց բանկային ծառայությունից)` նախքան ինտերնետային ցանցով ուղարկելը: Գաղտնագրումն օգնում է պահել Ձեր տվյալները գաղտնի բանկային համակարգչային համակարգի և Ձեր զննարկիչի միջև:

Ստուգեք զննարկիչը՝ պարզելու, թե արդյոք այն աջակցում է 256-բիտ կանխագրումը:

Ներքին համակարգերի կանխագրում

HSBC-ին կիրառում է կանխագրման մի քանի մակարդակներ` մի քանի մակարդակի կանխագրման ալգորիտմներով նեքին համակարգերում և նրանց միջև, համոզվելու համար, որ Ձեր տվյալները պահվում են ապահով և անհասանելի ոչ լիազորված անձանց համար:

Միջցանցային էկրաններ (Firewalls)

HSBC-ին օգտագործում է միջցանցային էկրաններ մեր համակարգչային համակարգ ներխուժող վտանգավոր տեղեկատվությունից պաշտպանվելու և ոչ լիազորված մուտքը կանխարգելելու համար: Միջցանցային էկրանների ծրագրային ապահովումը կարող է տեղադրվել համակարգչի վրա որպես համակարգչային վիրուսների և հաքերային հարձակումների դեմ խոչընդոտ:

Թվային վկայականներ

HSBC Բանկ Հայաստանը օգտագործում է թվային վկայականները առցանց ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելու ընթացքւմ, որը հնարավորություն է տալիս Ձեզ համոզվելու, որ Դուք հաղորդակցվում եք HSBC-ի հետ: Երբ դուք մուտք եք գործում HSBC Բանկ Հայաստանի առցանց բանկային ծառայություն, Ձեր զննարկիչը հարցում է կատարում HSBC-ի կայքին`տրամադրելու իր թվային վկայականը, որը իրականացվում է ինքնությունը հաստատելու համար: Ձեր զննարկիչը կարող է ստուգել վկայականը և զգուշացնել Ձեզ, եթե կայքը չի պատկանում HSBC-ին: HSBC-ի ինտերնետ բանկային ծառայություն մուտք գործելիս Դուք պետք է միշտ համոզված լինեք, որ ինքնության ստուգումը կատարված է: Օրինակ` Microsoft® Internet Explorer-ի դեպքում համոզվեք, որ դեղին փականը երևում է զննարկիչի ներքևի աջ մասում: Մկնիկով 2 անգամ փականին սեղմելով հնարավորություն կստանաք տեսնել Ձեր զննարկիչի կողմից վավերացրած կայքի թվային վկայականը:

Server gated cryptography (SGC)

HSBC-ին օգտագործում է SGC համակարգը, որը 40-բիտ SSL կանխագրումը օգտագործող զննարկիչին հնարավորություն է տալիս աշխատացնել 256-բիտ կանխագրում` օնլայն ինտերնետային բանկային ծառայության սեանսի ընթացքում: Դա հնարավորություն կընձեռի պահել Ձեր օնլայն բանկային գործարքների տեղեկատվությունը հնարավորինս ապահով` առանց թարմացնելու զննարկիչը: Դա հնարավորություն է ընձեռում Ձեր առցանց բանկային գործարքների տվյալները պահել հնարավորինս ապահով` առանց զննարկիչն արդիացնելու անհրաժեշտության:

Անվտանգության սարք

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձգտում է ապահովել Ձեր ֆինանսական տվյալների գաղտնիությունը: Մենք ներդրել ենք անվտանգության սարքը` ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելու համար: Ցանկացած անվտանգության սարք գեներացնում է միանգամյա օգտագործման ուրույն անվտանգության կոդ: Այս անվտանգության կոդի օգտագործումը Ձեր օգտագործվող բառի և հիշվող հարցի պատասխանի հետ միասին բարձրացնում է Ձեր օնլայն անվտանգության մակարդակը:

Երբեք մի տրամադրեք Ձեր անվտանգության սարքը որևէ մեկին:

HSBC-ին ներկայացնող ոչ մի պաշտոնական անձ որևէ պարագայում երբևէ չի խնդրի Ձեզ տրամադրել Ձեր անվտանգության սարքի ծածկագիրն էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցման միջոցներով: Եթե Դուք ստացել եք այդպիսի հեռախոսազանգ, խնդրեք, որ զանգահարողը ներկայանա` նշելով իր բաժինը և ներքին հեռախոսահամարը: Այնուհետև զանգահարեք մեր Հեռախոսային կենտրոն +374 (60) 655 444 և խնդրեք, որպեսզի Ձեզ միացնեն տվյալ աշխատակցի հետ:

Պահեք Ձեր օնլայն սեանսներն անվտանգ

Անվտանգ սեանսներ

Ձեր HSBC ինտերնետ բանկային ծառայությունը պաշտպանված է «անվտանգ» միջավայրում՝ SSL գաղտնագրման միջոցով: SSL տեխնոլոգիան օգտագործվում է Ձեր ինտերնետ բանկային ծառայության շրջանակներում` Ձեր անհատական տեղեկատվությունը կանխարգելու համար, նախքան այն կլքի Ձեր համակարգիչը, և վստահ լինելու, որ ուրիշ ոչ ոք չի կարող կարդալ այն: Կախված Ձեր զննարկիչի կարգաբերումից կբացվի նոր (pop-up) պատուհան զգուշացնելու համար, որ Դուք մուտք եք գործելու պաշտպանված էջ: HSBC-ի պաշտպանված էջերի հասցեները սկսվում են «https://»-ով: Փականի նշանը զննարկիչի ներքևի աջ մասում նույնպես կերևա: Փակ վիճակում գտնվող փականը վկայում է, որ HSBC-ի ինտերնետ բանկային ծառայությունը «ապահով» միջավայրում է:

Ձեր ինտերնետային բանկային ծառայության սեանսը

Օգտագործողի անուն, հիշվող պատասխան և անվտանգության սարքի յուրահատկություն

Որպեսզի Ձեր մուտքը «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հաշիվներ լինի ավելի անվտանգ, անհրաժեշտ է որպեսզի օգտագործողի անունը ստանալուց հետո Դուք ստեղծեք Ձեր հիշվող հարցը և պատասխանը, ինչպես նաև անվտանգության հարցերն ու պատասխանները: Այնուհետև այս տեղեկատվությունը կստուգվի HSBC -ի համակարգի կողմից` Ձեզ հաստատելու և վավերացնելու համար մինչև հաշվին մուտք տրամադրելը: Ձեզանից կպահանջվի տրամադրել նաև անվտանգության սարքի տեղեկատվությունը` Ձեր առցանց բանկային ծառայություն մուտք գործելու համար: Սա կերաշխավորի հավելյալ անվտանգություն Ձեր առցանց բանկային ծառայություն մուտք գործելու ընթացքում:

Մուտք գործելու փորձեր

Հավելյալ անվտանգության համար մենք պաշտպանում ենք Ձեր օնլայն բանկային ծառայության մուտքը՝ հետևելով Ձեր մուտք գործելու փորձերի քանակին: Մի քանի սխալ հիշվող պատասխանների / անվտանգության սարքի ներմուծումից հետո, Ձեզ անհապաղ կառաջարկվի փոխել Ձեր հիշվող հարցը և պատասխանը գրանցման ընթացքում տեղադրված անվտանգության հարցերի և պատասխանների օգնությամբ: Հիշվող հարցերը/պատասխանները մոռանալու դեպքում դուք կարող եք հարցում կատարել նոր անվտանգության տեղեկատվություն տրամադրելու համար, որը ակտիվացվում է HSBC -ի անձնակազմի կողմից: Հարցումն ակտիվացնելուն պես Դուք նորից հնարավորություն կստանաք վերադառնալ Ձեր հաշիվներին:

Սեանսի ավարտ

Ձեր օնլայն բանկային ծառայությունն ավելի ապահով դարձնելու համար HSBC-ին ներառել է սեանսի ավարտը: Եթե Ձեր ինտերնետային բանկային ծառայությունը մնում է առանց աշխատանքի ինչ-որ սահմանված ժամանակ, ապա Ձեր սեանսը ավտոմատ կերպով ավարտվում է: Սա օգնում է պահպանել Ձեր հաշիվները ոչ լիազորված մուտքից, եթե Ձեր համակարգիչը մատնվել է անուշադրության կամ պատշաճ կերպով ինտերնետային բանկային սեանսը չի ավարտվել:

Պաշտպանված էլեկտրոնային նամակ

Ցանկացած գաղտնի տեղեկատվություն պաշտպանելու համար ուղարկեք այն էլեկտրոնային նամակով: HSBC-ին տրամադրում է անվտանգ էլեկտրոնային նամակ ուղարկելու հնարավորություն ինտերնետային բանկային ծառայության շրջանակներում` պահելով նամակագրությունը Ձեր և HSBC Բանկ Հայաստանի միջև:

Կարևոր նշում՝ Եթե Ձեզ թվում է, որ Ձեր ինտերնետային բանկային ծառայության անձնական անվտանգության տվյալները (գաղտնաբառ, օգտագործողի անուն, հիշվող հարց) բացահայտված են, ապա անմիջապես կապվեք մեզ հետ:

Երբեք մի տրամադրեք Ձեր տվյալները օնլայն

Երբեք մի տրամադրեք Ձեր ինտերնետային բանկային ծառայության անվտանգության գաղտնաբառը, հեռախոսի համարները կամ օգտագործողի անունը որևէ մեկին օնլայն ռեժիմում: Երբեք մի պատասխանեք այնպիսի Էլեկտրոնային նամակների, որտեղ Ձեզանից նման տեղեկատվություն են խնդրում:

Ֆիշինգը (Phishing) սոցիալական ազդեցության հնարքների կիրառմամբ հանցավոր գործունեություն է, որի միջոցով ֆիշերները փորձում են անօրեն ճանապարհներով գաղտնի տեղեկատվություն ձեռք բերել, օրինակ` օգտագործողի անունը, գաղտնաբառը, անվտանգության սարքի ծածկագիրը և վճարային քարտի մանրամասները` քողարկվելով էլեկտրոնային հաղորդակցման միջավայրում գործող վստահելի կազմակերպության անվան ներքո:

Նման հանցագործները կարող են նաև հաճախորդների հետ կապվել էլեկտրոնային փոստով` հարցնելով / խնդրելով նրանց օգտագործողի անունը, հեռախոսի համարը, գաղտնաբառը և հիշվող պատասխանը: Եթե հաճախորդը պատասխանում է նամակին, ապա դրան հետևում է հեռախոսազանգ, որի նպատակն է պարզել անվտանգության սարքի ծածկագիրը:

Մի խաբվեք, եղեք ուշադիր: Այլապես կկորցնեք շատ ավելին, քան գաղտնաբառ կամ անվտանգության կոդ:

Ինչպե՞ս ճանաչել/տարբերակել HSBC -ի կեղծ ինտերնետային կայքը

Նման էլեկտրոնային նամակները կարող են նաև պարունակել հղում, որը Ձեզ կուղղորդի HSBC -ի կեղծ ինտերնետային կայք: Հետևյալ պարզ քայլերը կօգնեն Ձեզ հեշտությամբ տարբերակել նման կայքերը՝

Ինտերնետային կայքի գաղտնագրում

Կեղծ ինտերնետային կայքերը սովորաբար պատշաճ կերպով գաղտնագրված չեն լինում: Դա կարելի է հասկանալ կայքի հասցեի սկզբում «https://»-ի բացակայությամբ:

Կայքի ինտերնետային հասցեն HSBC-ի տիրույթում (domain) չէ

Անկասկած, ֆիշերների էլեկտրոնային նամակներում պարունակվող հղումներն Ձեզ ուղղորդում են տիրույթներ, որոնք գրանցված չեն HSBC -ի կողմից:

HSBC Հայաստանի իրական ինտերնետային կայքը պետք է տեղակայված լինի հետևյալ տիրույթում`

www.hsbc.am

Որևէ կասկածի դեպքում, փակեք Ձեր զննարկիչի պատուհանը` առանց հղումները բացելու և որևէ տվյալ լրացնելու:

Ֆիշինգ էլեկտրոնային նամակների կանխում

Դուք հեշտությամբ կարող եք կանխել ցանկացած նմանատիպ էլեկտրոնային նամակների ստացումը` կիրառելով հակա-ֆիշինգային միջոցներ:

Նման միջոցները ներառում են հետևյալը՝

  • Ձեր էլ. փոստի մուտքային արկղում զտիչի տեղադրում: Մանրամասների համար դիմեք Ձեզ ինտերնետային ծառայությունների մատակարարին,
  • Զննարկիչում ֆիշինգ կայքերի կանխման ներքին ծրագրի տեղադրում: Այս հնարավորությունը առկա է տարբեր զննարկիչներում, օրինակ՝ Microsoft Internet Explorer 7.0-ում:

Ի՞նչ անել, եթե Դուք ստացել եք ֆիշինգ էլեկտրոնային նամակ

Եթե Դուք ստացել եք էլեկտրոնանին հաղորդագրություն, որը Ձեր կարծիքով կեղծ է, ապա.

  • մի պատասխանեք նամակին
  • մի հետևեք/սեղմեք նամակում առկա որևէ հղման
  • վերահասցեագրեք նամակը Phishing@hsbc.com էլ. հասցեին
  • ջնջեք նամակը

Հիշեք, Էյչ-Էս-Բի-Սի-ն երբևէ չի խնդրի Ձեզ տրամադրել Ձեր ինտերնետային բանկային ծառայության վերաբերյալ տեղեկատվություն էլեկտրոնային փոստի միջոցով:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք.

Եթե Դուք ստացել եք Էլեկտրոնային նամակ/հաղորդագրություն, որը Ձեր կարծիքով կեղծ է, ապա.

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 22.07.21, 10:07

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։