Հիմնական բովանդակության սկիզբ

Հաշիվներ

Ընտրեք հենց Ձեզ հարմար հաշիվը

HSBC ընթացիկ հաշիվ

  • Անվճար միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ
  • Ցանկության դեպքում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով հաշիվների համար տրամադրվում է չեկային գրքույկ
  • Հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով
  • Լիարժեք վերահսկողություն ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունների միջոցով
  • Հաշվին նվազագույն մուտքի պահանջ չի գործում

Ստացեք Ձեր աշխատավարձը, կատարեք և ընդունեք տեղական և միջազգային փոխանցումներ միայն մեկ բանկային հաշվի միջոցով։

HSBC խնայողական հաշիվ

  • Հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով
  • Անվճար միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ
  • Հաշիվն անվճար օգտագործելու հնարավորություն, եթե խնայողական հաշվի միջին ամսական մնացորդը տվյալ ամսվա համար կազմում է 100,000 ՀՀ դրամ կամ ավելի
Գործում են պահանջներին համապատասխանության չափանիշներ։

Խնայեք Ձեր գումարները HSBC-ում` միաժամանակ հնարավորություն ունենալով դրանք օգտագործել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում:

HSBC մինչև 18 տարեկան երեխայի հաշիվ

  • Հասանելի է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով
  • Հաշվի անվճար բացում
  • Հաշվի անվճար սպասարկում
  • Հաշվին նվազագույն մուտքի պահանջ չի գործում
Գործում են պահանջներին համապատասխանության չափանիշներ։

Եթե Ձեր երեխայի համար գումար կուտակելու նպատակով հատուկ հաշիվ եք փնտրում, ապա մեր` մինչև 18 տարեկան երեխայի անվճար հաշիվը Ձեր լավագույն ընտրությունն է:

HSBC էսքրոու հաշիվ

  • Էսքրոու հաշիվը տարանցիկ հաշիվ է, որը նախատեսված է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների ապահով իրականացման համար
  • Անշարժ գույքի գնորդն ու վաճառողը համաձայնության են գալիս էսքրոու գումարի վճարման պայմանների շուրջ
  • Էսքրոու հաշիվ բացելու համար ծառայության վճար է գանձվում էսքրոու գումարի 0,5%-ի չափով (նվազագույնը՝ 100,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500,000 ՀՀ դրամ)

Մեր էսքրոու հաշվի միջոցով կարգավորեք անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների ընթացքում ծագող հնարավոր խնդիրները:

HSBC անկանխիկ ոսկով մետաղական հաշիվ

  • Գործում է ամսական սպասարկման վճար՝ անկախ հաշիվն օգտագործելու փաստից
  • Մետաղական հաշվին կատարվող մուտքագրման կամ հաշվի միջոցով իրականացվող գործարքի համար պահանջվող նվազագույն շեմը 1 տրոյական ունցիա է
Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվը արտարժութային հաշիվ է, այսինքն` XAU փոխարժեքի տատանումը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն մետաղական հաշվին առկա միջոցների վրա՝ արտահայտված ՀՀ դրամով։

ԱՆԿԱՆԽԻԿ ՈՍԿՈՎ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ  2015Թ.-Ի ՄԱՅԻՍԻ 4-ԻՑ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է:

Կարևոր է իմանալ

  1. Բանկը կարող է Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել HSBC Խմբի մեջ մտնող ընկերություններին և օտարերկրյա իրավասու մարմիններին՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու նպատակով: Նշված տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են Հիմնական Պայմաններին որպես Հավելված կցվող և Հիմնական Պայմանների անբաժանելի մասը կազմող «Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ» փաստաթղթով: Այդպիսի կարգավորումներից է «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը» (ՕՀՀՀԱ), որն ուժի մեջ է մտել 2014 թ. հուլիսի 1-ից: Այս օրենսդրական ակտը, որի կիրառումն ապահովվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից, ուղղված է հարկային համապատասխանության խթանմանը՝ կանխարգելելով, որ ԱՄՆ քաղաքացիներն իրենց եկամուտների և ակտիվների հարկումից խուսափելու նպատակով օգտվեն ոչ ամերիկյան ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա ձեռնարկություններից:
  2. Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության   ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերի պահանջների` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարելու (այդ թվում՝ բանավոր) կամ պահանջելու լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր: HSBC Safeguard-ն իրենից ներկայացնում է մի շարք գործընթացների ամբողջականություն, որն ուղղված է ուժեղացնել մեր բոլոր հաճախորդների պաշտպանությունը զեղծարարություններից և ֆինանսական հանցագործություններից գլոբալ համակարգերի և գործընթացների միջոցով: Այն իր մեջ ներառում է փողերի լվացման և սանկցիաներից խուսափելու դեմ պայքարի հնարավորության ուժեղացում, քանի որ վերջիններս հաճախ հանդիսանում են բազմաթիվ ֆինանսական հանցագործությունների շարժիչ ուժը: 
  3. Հաճախորդների բանկային հաշիվների համար Բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` Բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ հղումներով:
  4. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել մեզ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 15.02.21, 07:16

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։