Հիմնական բովանդակության սկիզբ

Մաստերքարտ Պլատինում վարկային քարտ

Օգտվեք քարտի առավելություններից

HSBC Մաստերքարտ Պլատինում վարկային քարտ

Օգտվեք քարտի հարմարավետությունից և ճկունությունից, ինչպես նաև կատարեք անվտանգ առցանց գործարքներ:

Առավելություններ

HSBC Մաստերքարտ Պլատինում վարկային քարտի միջոցով Դուք կօգտվեք հետևյալ առավելություններից՝

  • Լրացուցիչ անվտանգություն Ձեր հարմարավետության համար
    Մեր Մաստերքարտ Պլատինում քարտերն ապահովված են Chip&&Pin տեխնոլոգիայով, ինչպես նաև Դուք ստանում եք քարտային գործարքների վերաբերյալ ակնթարթային հաստատում անվճար SMS ծառայության միջոցով:
  • Առավելագույնը մինչև 45 օր արտոնաշրջան
    Ձեր վարկային քարտի պարտքն ամբողջությամբ մարելու դեպքում ստացեք մինչև 45 օր արտոնաշրջան Ձեր բոլոր անկանխիկ գործարքների համար:
  • Խնայեք գումար քարտով վճարելու դեպքում
    Վճարեք Մաստերքարտ Պլատինում քարտով և օգտվեք Հայաստանում առկա ավելի քան 100 վաճառքի և սպասարկման կենտրոններում առաջարկվող զեղչերից:
  • Անվճար Միջազգային Կոնսիերժ ծառայություն
    Դուք ստանում եք անվճար միջազգային կոնսիերժ ծառայություն, որը կօգնի Ձեզ կառավարել ինչպես աշխատանքային, այնպես էլ ազատ ժամանակը:
  • Կանխիկի և քարտի հրատապ տրամադրում արտերկրում
    Արտերկրում կանխիկի հրատապ տրամադրում 24 ժամվա ընթացքում, ինչպես նաև քարտի հրատապ վերաթողարկում 48 ժամվա ընթացքում:
  • Վճարելու արագ և հեշտ եղանակ
    Չունե՞ք դրամապանակ։ Խնդիր չէ։ Վճարեք սմարթֆոնով՝ կցելով Ձեր քարտը Apple Pay -ին կամ Google Pay -ին:

Ինչպե՞ս Մաստերքարտ Պլատինում վարկային քարտը կարող է Ձեզ օգնել

Պրեմիում դասի վարկային քարտ

Մաստերքարտ Պլատինում քարտը պրեմիում դասի միջազգային վարկային քարտ է, որի միջոցով կարող եք անկանխիկ գործարքներ իրականացնել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի ավելի քան 25 միլիոն սպասարկման կետերում` առանց որևէ միջնորդավճարի: HSBC Մաստերքարտ Պլատինում քարտերը թողարկվում են Chip&Pin տեխնոլոգիայով, որն ապահովում է քարտի առավելագույն անվտանգությունը: Քարտերը թողարկվում են երեք տարի ժամկետով և ենթակա են ավտոմատ կերպով անվճար վերաթողարկման քարտի ժամկետի ավարտից հետո:

Գնեք հիմա, վճարեք հետո

Ձեր Մաստերքարտ Պլատինում քարտով կստանաք վարկային սահմանաչափ, որով կարող եք ապրանքներ և ծառայություններ գնել հիմա և վճարել հետո՝ միանվագ կամ պարբերական վճարումներով: Ավելին՝ մեր քարտապաններն օգտվում են մինչև 45 օր արտոնաշրջանից անկանխիկ գործարքների համար, ինչպես նաև միջնորդավճար չեն վճարում, եթե պարտքն ամբողջությամբ մարվում է մինչև վճարման վերջնաժամկետը:

Դուք կարող եք ընտրել Ձեր քաղվածքի տրամադրման օրը, ինչպես նաև պարտքի ամսական մարման կարգը:

Կոնսիերժ ծառայությունը Ձեզ հնարավորություն կընձեռի շաբաթը 7 օր, օրը 24 ժամ պատվիրել զանազան ծառայություններ, կատարել հարցումներ, կազմակերպել Ձեր ամենօրյա գնումները, պատվիրել ավիատոմսեր, կատարել ամրագրումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում՝ միայն մեկ հեռախոսազանգի միջոցով: Միջազգային կոնսիերժ ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է Հայաստանից կամ արտերկրից զանգահարել +374 (95) 515 515 կամ +7 (499) 500 44 46 հեռախոսահամարներով: 

Կանխիկի և քարտի հրատապ տրամադրում արտերկրում

Մաստերքարտ Պլատինում քարտը կօգնի ճանապարհորդելիս ավելի վստահ լինել՝ նույնիսկ եթե քարտը կորցնեք, կամ այն գողանան: Mastercard® Գլոբալ ծառայությունների շնորհիվ՝ Ձեր քարտը կվերաթողարկվի 48 ժամվա ընթացքում, և 24 ժամվա ընթացքում կտրամադրվի մինչև 1000 ԱՄՆ դոլարի չափով կանխիկ գումար: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը զանգահարել Ձեր Plus անհատական խորհրդատուի +374 (60) 655 566 հեռախոսահամարին կամ MasterCard®-ի Աջակցման թեժ գծի +1 (636) 722 71 11հեռախոսահամարին:

Զեղչեր Հայաստանում և արտերկրում

Մաստերքարտ Պլատինում քարտն ապահովում է բացառիկ զեղչեր և հատուկ վերաբերմունք ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ քարտատիրոջ հանգիստն ու գնումներն առավել հաճելի դարձնելու համար: Հատուկ զեղչերը գործում են Հայաստանի ավելի քան 100 վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև արտերկրի տարբեր հյուրանոցներում, ռեստորաններում, սպա սրահներում և առևտրային կենտրոններում:

Վճարներ և գանձումներ

Վճարներ և գանձումներ Սակագին
Քարտի արժույթ
ՀՀԴ
Քարտի թողարկման վճար
Վճար չի կիրառվում
Քարտային հաշվի սպասարկման ամսական վճար
3,000 ՀՀ դրամ1
Հավելյալ քարտի թողարկման վճար
Վճար չի կիրառվում
Հավելյալ քարտի ամսական սպասարկման վճար (գանձվում է հիմնական քարտի սակագների հիման վրա)  Վճար չի կիրառվում
Տարեկան անվանական տոկոսադրույք
18%
Տարեկան փաստացի տոկոսադրույք՝2
Սկսած 19,99%-ից3
Կանխիկացման վճար Բանկի բանկոմատներից և POS տերմինալներից, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատներից օգտվելու դեպքում Վճար չի կիրառվում
Կանխիկացման վճար ԱրՔա համակարգի այլ բանկոմատներից և POS տերմինալներից օգտվելու դեպքում
1,5% (նվազագույնը 500 ՀՀ դրամ)
Կանխիկացման վճար ԱրՔա համակարգում չներառված այլ բանկոմատներից և POS տերմինալներից օգտվելու դեպքում
2,5% (նվազագույնը 1,000 ՀՀ դրամ բանկոմատների դեպքում, նվազագույնը 3,000 ՀՀ դրամ POS տերմինալների դեպքում)

Քարտից քարտ փոխանցում (ArCa կայքի միջոցով www.arca.am)

  • Փոխանցվող գումարի 0,75%` HSBC Բանկ Հայաստանի վարկային քարտերի միջև փոխանցումների դեպքում
  • Փոխանցվող գումարի 1,5%՝ HSBC Բանկ Հայաստանի վարկային քարտից ԱրՔա համակարգի այլ վճարային քարտերին փոխանցումների դեպքում
Քարտի վերաթողարկման վճար
5,000 ՀՀ դրամ
Քարտի PIN կոդի ապաբլոկավորման վճար
Վճար չի կիրառվում
Գործարքի պատճենի տրամադրման վճար
8,000 ՀՀ դրամ*
Իրական գործարքի ոչ ճիշտ վիճարկում
15,000 ՀՀ դրամ
Քարտի սահմանաչափի մշտական կամ ժամանակավոր վերանայում
Վճար չի կիրառվում
SMS ծառայություն
Վճար չի կիրառվում
Ամսական քաղվածքի առաքում (ՀՀ տարածքում)
Վճար չի կիրառվում
Վճար քարտային հաշվի քաղվածքի յուրաքանչյուր պատճենի համար (եթե այն ունի 6 ամսից ավելի վաղեմություն)
3,000 ՀՀ դրամ*

Վճարման ուշացման տուգանք
ժամկետանց վճարման գումարի 5%, առավելագույնը 20,000 ՀՀ դրամ
Վարկային սահմանաչափի գերազանցման տուգանք
գերազանցված գումարի 10%, առավելագույնը 20,000 ՀՀ դրամ
Քարտի հրատապ փոխարինում 75,000 ՀՀ դրամ4


Միջնորդավճար հրատապ տրամադրվող կանխիկ գումարի համար (մինչև 1,000 ԱՄՆ դոլար) 50,000 ՀՀ դրամ4

Վճարներ և գանձումներ

Վճարներ և գանձումներ Քարտի արժույթ
Սակագին ՀՀԴ
Վճարներ և գանձումներ Քարտի թողարկման վճար
Սակագին Վճար չի կիրառվում
Վճարներ և գանձումներ Քարտային հաշվի սպասարկման ամսական վճար
Սակագին 3,000 ՀՀ դրամ1
Վճարներ և գանձումներ Հավելյալ քարտի թողարկման վճար
Սակագին Վճար չի կիրառվում
Վճարներ և գանձումներ Հավելյալ քարտի ամսական սպասարկման վճար (գանձվում է հիմնական քարտի սակագների հիման վրա) 
Սակագին Վճար չի կիրառվում
Վճարներ և գանձումներ Տարեկան անվանական տոկոսադրույք
Սակագին 18%
Վճարներ և գանձումներ Տարեկան փաստացի տոկոսադրույք՝2
Սակագին Սկսած 19,99%-ից3
Վճարներ և գանձումներ Կանխիկացման վճար Բանկի բանկոմատներից և POS տերմինալներից, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատներից օգտվելու դեպքում
Սակագին Վճար չի կիրառվում
Վճարներ և գանձումներ Կանխիկացման վճար ԱրՔա համակարգի այլ բանկոմատներից և POS տերմինալներից օգտվելու դեպքում
Սակագին 1,5% (նվազագույնը 500 ՀՀ դրամ)
Վճարներ և գանձումներ Կանխիկացման վճար ԱրՔա համակարգում չներառված այլ բանկոմատներից և POS տերմինալներից օգտվելու դեպքում
Սակագին 2,5% (նվազագույնը 1,000 ՀՀ դրամ բանկոմատների դեպքում, նվազագույնը 3,000 ՀՀ դրամ POS տերմինալների դեպքում)
Վճարներ և գանձումներ

Քարտից քարտ փոխանցում (ArCa կայքի միջոցով www.arca.am)

Սակագին
  • Փոխանցվող գումարի 0,75%` HSBC Բանկ Հայաստանի վարկային քարտերի միջև փոխանցումների դեպքում
  • Փոխանցվող գումարի 1,5%՝ HSBC Բանկ Հայաստանի վարկային քարտից ԱրՔա համակարգի այլ վճարային քարտերին փոխանցումների դեպքում
Վճարներ և գանձումներ Քարտի վերաթողարկման վճար
Սակագին 5,000 ՀՀ դրամ
Վճարներ և գանձումներ Քարտի PIN կոդի ապաբլոկավորման վճար
Սակագին Վճար չի կիրառվում
Վճարներ և գանձումներ Գործարքի պատճենի տրամադրման վճար
Սակագին 8,000 ՀՀ դրամ*
Վճարներ և գանձումներ Իրական գործարքի ոչ ճիշտ վիճարկում
Սակագին 15,000 ՀՀ դրամ
Վճարներ և գանձումներ Քարտի սահմանաչափի մշտական կամ ժամանակավոր վերանայում
Սակագին Վճար չի կիրառվում
Վճարներ և գանձումներ SMS ծառայություն
Սակագին Վճար չի կիրառվում
Վճարներ և գանձումներ Ամսական քաղվածքի առաքում (ՀՀ տարածքում)
Սակագին Վճար չի կիրառվում
Վճարներ և գանձումներ Վճար քարտային հաշվի քաղվածքի յուրաքանչյուր պատճենի համար (եթե այն ունի 6 ամսից ավելի վաղեմություն)
Սակագին 3,000 ՀՀ դրամ*

Վճարներ և գանձումներ Վճարման ուշացման տուգանք
Սակագին ժամկետանց վճարման գումարի 5%, առավելագույնը 20,000 ՀՀ դրամ
Վճարներ և գանձումներ Վարկային սահմանաչափի գերազանցման տուգանք
Սակագին գերազանցված գումարի 10%, առավելագույնը 20,000 ՀՀ դրամ
Վճարներ և գանձումներ Քարտի հրատապ փոխարինում
Սակագին 75,000 ՀՀ դրամ4


Վճարներ և գանձումներ Միջնորդավճար հրատապ տրամադրվող կանխիկ գումարի համար (մինչև 1,000 ԱՄՆ դոլար)
Սակագին 50,000 ՀՀ դրամ4

1Չի գանձվում HSBC Plus փաթեթի հաճախորդներից

2Տարեկան փաստացի տոկոսադրույքի մասին տեղեկությունները կարելի է գտնել այստեղ:

3Չի ներառում շքեղության արտոնությունների վճարը 

4Հայաստանից դուրս կանխիկի հրատապ տրամադրման (2-24 ժամվա ընթացքում), ինչպես նաև քարտի հրատապ վերաթողարկման համար (48 ժամվա ընթացքում) զանգահարեք Մաստերքարտի աջակցման կենտրոնի +1 (636) 722 711 1 հեռախոսահամարով:

*Ներառյալ ԱԱՀ


Այլ պայմաններ

Պայման
Սակագին
Կանխիկի դուրսբերման օրական սահմանաչափ
Վարկային սահմանաչափի 50% կամ 500,000 ՀՀ դրամ, որն ավելի մեծ է
Կանխիկացման գործարքների օրական քանակ
Առավելագույնը 3
Յուրաքանչյուր անկանխիկ գործարքի առավելագույն սահմանաչափ
10,000,000 ՀՀ դրամ
Գործարքների առավելագույն օրական ընդհանուր քանակ (ներառյալ կանխիկ և անկանխիկ գործարքները և մնացորդի հարցումները)
20
Քարտի կորստի դեպքում` հաճախորդի հնարավոր առավելագույն վնասի չափը, քարտի կորստի մասին տեղեկացնելուց հետո"1
Մինչև 25,000 ՀՀ դրամ
Պարտադիր նվազագույն վճարի չափ
Վերջնական բացասական մնացորդի 10% (նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ)
Վարկային գծի սահմանաչափ և արժույթ
Սկսած 1,000,000 ՀՀ դրամից մինչև 5,000,000 ՀՀ դրամ 
Արտոնաշրջան (անտոկոս վարկավորում)2​
Առավելագույնը մինչև 45 օր (առավելագույնը 15 օր քաղվածքի ամսաթվից)
Միջազգային կոնսիերժ ծառայություն Վճար չի կիրառվում
Քարտով գործառնությունների տեսակներ
  • Մաստերքարտ POS գործարքներ (բանկային քարտի առկայությամբ կամ առանց բանկային քարտի առկայության)
  • Բանկոմատով կանխիկացման գործարքներ
  • Վճարման գործարքներ (քարտից քարտ գումարի փոխանցում ԱրՔա վեբ կայքի միջոցով www.arca.am)

Այլ պայմաններ

Պայման
Կանխիկի դուրսբերման օրական սահմանաչափ
Սակագին Վարկային սահմանաչափի 50% կամ 500,000 ՀՀ դրամ, որն ավելի մեծ է
Պայման
Կանխիկացման գործարքների օրական քանակ
Սակագին Առավելագույնը 3
Պայման
Յուրաքանչյուր անկանխիկ գործարքի առավելագույն սահմանաչափ
Սակագին 10,000,000 ՀՀ դրամ
Պայման
Գործարքների առավելագույն օրական ընդհանուր քանակ (ներառյալ կանխիկ և անկանխիկ գործարքները և մնացորդի հարցումները)
Սակագին 20
Պայման
Քարտի կորստի դեպքում` հաճախորդի հնարավոր առավելագույն վնասի չափը, քարտի կորստի մասին տեղեկացնելուց հետո"1
Սակագին Մինչև 25,000 ՀՀ դրամ
Պայման
Պարտադիր նվազագույն վճարի չափ
Սակագին Վերջնական բացասական մնացորդի 10% (նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ)
Պայման
Վարկային գծի սահմանաչափ և արժույթ
Սակագին Սկսած 1,000,000 ՀՀ դրամից մինչև 5,000,000 ՀՀ դրամ 
Պայման
Արտոնաշրջան (անտոկոս վարկավորում)2​
Սակագին Առավելագույնը մինչև 45 օր (առավելագույնը 15 օր քաղվածքի ամսաթվից)
Պայման
Միջազգային կոնսիերժ ծառայություն
Սակագին Վճար չի կիրառվում
Պայման
Քարտով գործառնությունների տեսակներ
Սակագին
  • Մաստերքարտ POS գործարքներ (բանկային քարտի առկայությամբ կամ առանց բանկային քարտի առկայության)
  • Բանկոմատով կանխիկացման գործարքներ
  • Վճարման գործարքներ (քարտից քարտ գումարի փոխանցում ԱրՔա վեբ կայքի միջոցով www.arca.am)

1Տես «Քարտային ծառայությունների տրամադրման պայմանների» 7-րդ բաժինը: 

2Կիրառելի է միայն ֆիզիկական անձանց համար:

Արտոնաշրջանը կիրառվում է անկանխիկ գործարքների դեպքում, և եթե քաղվածքի վերջնական մնացորդի ամբողջ վճարումը ստացվել է Բանկի կողմից մինչև/կամ Վճարման օրը: Արտոնաշրջանի տևողությունը կարող է տարբերվել` կախված թե ամսվա որ օրն է տվյալ գործարքը գրանցվել քարտային հաշվի վրա:

Կարևոր նշումներ

  • ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ՎԱՐԿՆ ԱՐԺԵՆԱԼՈՒ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ՝ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ։
  • Քարտը տրամադրվում է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին
  • Քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ տոկոսներ չեն հաշվարկվում
  • Քարտապանը պետք է լինի առնվազն 18 և առավելագույնը՝ 65 տարեկան:
  • Մաստերքարտ Պլատինում քարտերը թողարկվում են երեք տարի ժամկետով: Քարտերը ենթակա են վերաթողարկման Բանկի հայեցողությամբ:
  • Վարկային քարտի սահմանաչափը տրամադրվում է անորոշ ժամկետով, սակայն սահմանաչափը կարող է վերանայվել Բանկի հայեցողությամբ:
  • ԲԱՆԿԸ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՔԱՐՏԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ՝ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ։
  • «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող ծառայությունների բոլոր պայմանները և սակագները կարող են փոփոխվել, ինչի մասին հաճախորդները կտեղեկացվեն:
  • Վարկային քարտը հաստատելու մասին որոշումը կայացվում է և հաճախորդը դրա մասին տեղեկացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Քարտը հաճախորդի կողմից նշված  հասցեով առաքվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: 
  • Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա Ձեր կողմից պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`
  1. Տուժանք
  2. Տոկոսագումարներ
  3. Մայր գումար
  • Հաճախորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը` կնքման օրվանից 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ), որի դեպքում հաճախորդը պարտավորվում է վճարել Բանկին օգտագործված վարկային սահմանաչափի գումարը և տոկոսներ վարկային սահմանաչափի օգտագործված օրերի համար` հաշվարկված Տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: 
  • Հաճախորդն իրավունք ունի լուծել պայմանագիրը և փակել վարկային քարտը՝ առանց որևէ տուգանքի կիրառման։ Հաճախորդը պարտավոր է վճարել վարկային գծի օգտագործված գումարը, ինչպես նաև վարկային գծի օգտագործման օրերի համար կուտակված Տոկոսագումարը, որը հաշվարկվում է համապատասխան տարեկան տոկոսադրույքի հիման վրա:
  • Բանկն իր հայեցողությամբ կարող է պահանջել, որպեսզի Հաճախորդի պարտավորությունը ապահովված լինի երաշխավորությամբ՝ կախված ռիսկայնության գնահատման արդյունքներից:

Քաղվածքներ

Հաճախորդների վարկային հաշիվների համար բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ հղումներով:

ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի:

Մինչև կրեդիտավորման պայմանագրի կնքումը Դուք հնարավորություն ունեք ծանոթանալու կրեդիտի էական պայմաններին և, ցանկության դեպքում, համեմատելու այլ կրեդիտավորողների կողմից առաջարկվող կրեդիտի էական պայմանների հետ։

Էական պայմանների անհատական թերթիկով սահմանվում է տվյալ կրեդիտի գծով հաճախորդի համար կիրառելի՝ կրեդիտի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

Անհատական թերթիկը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ տեղեկատվությամբ՝ 

  • Կրեդիտի տեսակը
  • Կրեդիտի գումարը
  • Կրեդիտի արժույթը
  • Կրեդիտի տրամադրման ժամկետը
  • Կրեդիտի անվանական տարեկան տոկոսադրույքը
  • Կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքը
  • Կրեդիտի հետ կապված վճարներըՄարումների հաճախականությունը
  • Կանխավճարը
  • Վարկը և տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժերն ու տուգանքները

 

Եթե սպառողի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով և (կամ) երաշխավորությամբ, ապա ապահովվածության մասում ներկայացվում է.

  • Գրավի տեսակը
  • Նշում երաշխավորի մասին
  • Եվ այլ պայմաններ

 

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ անհատական թերթիկի և կրեդիտավորման,  հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրերի միջև հնարավոր է տարբերություններ լինեն` պայմանավորված մարման ժամանակացույցի և (կամ) փոխարժեքի փոփոխությամբ:

Անհատական թերթիկը չի փոխարինում և չի հանդիսանում կրեդիտավորման պայմանագրի մաս, և սպառողը պետք է առաջնորդվի պայմանագրով:

Անհատական թերթիկի պայմանները գործում են կրեդիտային հայտի դրական որոշման վերաբերյալ  Ձեզ, որպես սպառող, տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր: Այն դեպքում, երբ սպառողը (երաշխավորը) ցանկանում է անմիջապես ստորագրել Անհատական թերթիկը, ապա Բանկը բավարար ժամանակ է ընձեռում սպառողին (երաշխավորին), որպեսզի մանրամասն կարդա Անհատական թերթիկը: Եթե սպառողը ստորագրված թերթիկը Բանկին ներկայացնում է սահմանված ժամկետից ուշ, ապա Բանկը իր ներքին իրավական ակտերի համաձայն ինքն է որոշում ընդունել թերթիկը և կնքել կրեդիտավորման, հիպոտեկային կրեդիտավորման պայմանագիրը այդ պայմաններով, թե ոչ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՇԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ԵՎ ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՓԲԸ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՕՐՎԱՆԻՑ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՈՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՐԿԻ ԴԻՄԵԼԻՍ։ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

Ֆինանսական տեղեկատու

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Ավանդների հատուցման երաշխավորվող սահմանաչափեր

Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն: Օրենքով սահմանված են ավանդների երաշխավորման հետևյալ սահմանաչափերը 1՝

  • Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ` առավելագույնը` 16 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ՝ առավելագույնը՝ 7 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը գերազանցում է 7 միլիոն ՀՀ դրամը` մինչև 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
  • Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է` առավելագույնը՝ 7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):

1 Մանրամասների համար այցելեք Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի պաշտոնական ինտերնետային կայք՝  www.adgf.am հղումով:

Կարևոր ծանուցում

Հաճախորդի բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա: Հաճախորդը կարող է տեղեկացվել արգելանքի մասին`արգելանք կիրառելու որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:

Առանց Հաճախորդի կարգադրության Հաճախորդի հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա։ Հաճախորդը կարող է տեղեկացվել իր հաշվից միջոցների բռնագանձման մասին` բռնագանձման որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ հիմք ընդունելով Բանկի Քարտային ծառայությունների տրամադրման պայմանների 6.5 կետը ս.թ. օգոստոսի 31-ից Բանկը արգելափակում է «Binance» խմբի անդամ հանդիսացող  ընկերություններին (կրիպտոարժույթների ձեռքբերման նպատակով)  Բանկի կրեդիտ քարտերով ուղղված փոխանցումները:

Դիմել մասնաճյուղում

Այցելեք Ձեր մոտակա մասնաճյուղ և դիմեք մեր աշխատակիցներին, ովքեր ուրախ կլինեն Ձեզ օգնել:

Հաճախ տրվող հարցեր

Ձեզ կարող են հետաքրքրել նաև

 

Քարտ, որը հեշտացնում է կանխիկ և անկանխիկ գործարքները:

 

Հեղինակավոր վարկային քարտ, որը կօգնի իրականացնել Ձեր նպատակները:

 

Բացառիկ արտոնություններով պրեմիում դասի վարկային քարտ, որը կհամապատասխանի Ձեր կենսակերպին:

Վերջին թարմացման ամսաթիվը` 29.01.24, 05:26

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։