Հիմնական բովանդակության սկիզբ

Ավանդներ

Ձեր միջոցներն օգտագործեք առավել արդյունավետ

Ստանդարտ ժամկետային ավանդ

  • Հաշվի անվճար բացում և սպասարկում
  • Արժույթն ընտրելու հնարավորություն
    Ժամկետային ավանդները հասանելի են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
  • Մարման տարբերակներ
    Տոկոսագումարները վճարվում են ավանդի ժամկետի վերջում, և Դուք կարող եք ընտրել Ձեր կարիքներին համապատասխանող մարման տարբերակը:
  • Ժամկետային ավանդի բացում ինտերնետային բանկային ծառայության միջոցով
    Դուք կարող եք բացել ժամկետային ավանդն ինտերնետային բանկային ծառայության միջոցով, եթե գրանցված եք այդ ծառայությանը:

Միջանկյալ տոկոսագումարով ժամկետային ավանդ

  • Հաշվի անվճար բացում և սպասարկում
  • Արժույթն ընտրելու հնարավորություն
    Ժամկետային ավանդները հասանելի են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
  • Մարման տարբերակներ
    Տոկոսագումարները վճարվում են ավանդի ժամկետի ընթացքում` ամսական կտրվածքով, և Դուք կարող եք ընտրել Ձեր կարիքներին համապատասխանող մարման տարբերակը:
  • Ժամկետային ավանդի բացում ինտերնետային բանկային ծառայության միջոցով
    Դուք կարող եք բացել ժամկետային ավանդն ինտերնետային բանկային ծառայության միջոցով, եթե գրանցված եք այդ ծառայությանը:

Կուտակային ժամկետային ավանդ

  • Հաշվի անվճար բացում և սպասարկում
  • Արժույթն ընտրելու հնարավորություն
    Ժամկետային ավանդները հասանելի են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
  • Ավանդը համալրելու հնարավորություններ
    Ավանդի համալրումները հնարավոր է կատարել բանկոմատի միջոցով, մասնաճյուղերում, հեռախոսային/ինտերնետային բանկային ծառայության միջոցով կամ պարբերական վճարման հանձնարականների ձևակերպմամբ:

Կարևոր է իմանալ

  1. Բանկը կարող է Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել HSBC Խմբի մեջ մտնող ընկերություններին և օտարերկրյա իրավասու մարմիններին՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու նպատակով: Նշված տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են Հիմնական Պայմաններին որպես Հավելված կցվող և Հիմնական Պայմանների անբաժանելի մասը կազմող «Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ» փաստաթղթով: Այդպիսի կարգավորումներից է «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը» (ՕՀՀՀԱ), որն ուժի մեջ է մտել 2014 թ. հուլիսի 1-ից: Այս օրենսդրական ակտը, որի կիրառումն ապահովվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից, ուղղված է հարկային համապատասխանության խրախուսմանը՝ կանխարգելելով, որ ԱՄՆ քաղաքացիներն իրենց եկամուտների և ակտիվների հարկումից խուսափելու նպատակով օգտվեն ոչ ամերիկյան ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա ձեռնարկություններից:
  2. Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերի պահանջների` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարելու (այդ թվում՝ բանավոր) կամ պահանջելու լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր: HSBC Safeguard-ն իրենից ներկայացնում է մի շարք գործընթացների ամբողջականություն, որն ուղղված է ուժեղացնել մեր բոլոր հաճախորդների պաշտպանությունը զեղծարարություններից և ֆինանսական հանցագործություններից գլոբալ համակարգերի և գործընթացների միջոցով: Այն ընդգրկում է փողերի լվացման և պատժամիջոցներից խուսափման դեմ պայքարելու մեր կարողությունների ամրապնդում, քանի որ հաճախ դրանք են ընկած բազմաթիվ ֆինանսական հանցագործությունների հիմքում: 
  3. Հաճախորդների ավանդային հաշիվների համար Բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` Բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և  Հիմնական պայմաններ հղումներով:
  4. Դուք իրավունք ունեք  հաղորդակցվել մեզ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային  եղանակով:

Իմանալ ավելին

Հեռախոսով

Զանգահարեք մեզ +374 60 655 000 հեռախոսահամարով:

Հեռախոսահամարը գործում է շուրջօրյա:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 24.06.21, 06:41

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։