Հիմնական բովանդակության սկիզբ

HSBC PLUS

HSBC PLUS բանկային ծառայություններ

Բանկային ծառայությունների և պրոդուկտների փաթեթ, որը նախատեսված է յուրահատուկ ֆինանսական կարիքներ ունեցող մարդկանց համար: Օգտվեք մի շարք ծառայությունների համար գործող արտոնյալ սակագներից, ինչպես նաև անհատական խորհրդատուի ծառայություններից:

Առավելություններ

  • Հատուկ ստեղծված փաթեթ
    Ամսական սպասարկման վճարի դիմաց ստացեք բանկային ծառայությունների փաթեթ՝ հատուկ հարմարեցված Ձեր առօրյա բանկային, վարկային, խնայողական և ապահովագրական կարիքներին:
  • Արտոնյալ սակագներ
    Օգտվեք անվճար ծառայություններից և արտոնյալ սակագներից բանկային հաշիվների, վարկերի, ժանկետային ավանդների և ապահովագրական ծառայությունների համար:
  • Մաստերքարտ Պլատինում քարտ
    Վայելեք աշխարհի ամենահեղինակավոր քարտերից մեկը՝ Մաստերքարտ Պլատինում քարտը:
  • Ձեզ արժանի մոտեցում
    Մեր Հեռախոսային կենտրոնի անհատական խորհրդատուի օգնությամբ լուծեք Բանկի հետ կապված ցանկացած հարց և խնայեք Ձեր ժամանակը:

HSBC PLUS փաթեթ

HSBC PLUS-ը բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ է, որը կազմված է Հիմնական և Լրացուցիչ փաթեթներից: HSBC PLUS փաթեթ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ վարկային սահմանաչափով Մաստերքարտ Պլատինում քարտ: HSBC PLUS փաթեթի համար վճարելով ամսական 2,000 ՀՀ դրամ` Դուք ստանում եք արտոնյալ սակագներով բանկային ծառայությունների մի ամբողջ փաթեթ1, որը հատուկ հարմարեցված է Ձեր առօրյա բանկային գործարքների, վարկային, ապահովագրական և խնայողական կարիքներին:

  • Հիմնական փաթեթը ներառում է հիմնական բանկային ծառայություններ: Հիմնական փաթեթը Ձեզ կտրամադրվի անմիջապես HSBC PLUS հաճախորդ դառնալուց հետո:
  • Լրացուցիչ փաթեթը ներառում է վարկային, ավանդային և ապահովագրական ծառայություններ: Դուք կարող եք Ձեր ընտրությամբ օգտվել Լրացուցիչ փաթեթում ներառված բոլոր կամ առանձին ծառայություններից: Լրացուցիչ փաթեթի բոլոր ծառայություններն առաջարկվում են Ձեզ արտոնյալ պայմաններով:

Պայմաններ

HSBC PLUS ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ Դուք բավարարեք հետևյալ պայմաններից որևէ մեկը`

  • Ձեր ամսական զուտ եկամուտը պետք է կազմի առնվազն 400,000 ՀՀ դրամ և փոխանցվի HSBC Բանկ Հայաստանի Ձեր հաշվեհամարին
  • HSBC Բանկ Հայաստանի Ձեր բոլոր հաշիվներին առկա միջին եռամսյակային մնացորդը պետք է կազմի առնվազն 4,000,000 ՀՀ դրամ

Կարևոր նշում՝ Հաճախորդի՝ HSBC PLUS փաթեթի պայմաններին այլևս չբավարարելու կամ փաթեթից հրաժարվելու դեպքում, Բանկը կարող է վերանայել Հաճախորդին HSBC PLUS փաթեթի շրջանակներում տրամադրվող ծառայությունների սակագները և պայմանները և այդ ծառայությունների համար կիրառել ստանդարտ սակագներ և պայմաններ:

Հարկավոր է իմանալ

HSBC PLUS փաթեթում ներառված բոլոր ծառայությունները տրամադրվում են տվյալ ծառայության պայմաններին համապատասխան: Մանրամասների համար դիտեք մեր կայքի համապատասխան բաժինը:

Բոլոր այն ծառայությունները, որոնք ներառված չեն HSBC PLUS ծառայության Հիմնական կամ Լրացուցիչ փաթեթներում, HSBC PLUS հաճախորդներին տրամադրվում են այդ ծառայության համապատասխան պայմաններով և սակագներով:

HSBC Բանկ Հայաստանի կողմից տրամադրվող պրոդուկտների և ծառայությունների բոլոր դրույթները և վճարները կարող են փոփոխվել, ինչի մասին հաճախորդները կտեղեկացվեն:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 31.10.23, 05:09

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։