HSBC STATUS բանկային ծառայություն

HSBC STATUS հաճախորդի կարգավիճակում Դուք կկարողանաք օգտվել անհատական խորհրդատուի ծառայություններից, սպասարկվել առանձին STATUS մասնաճյուղում:

Առավելություններ

  • Բացառիկ սպասարկում և հատուկ վերաբերմունք
    Վայելեք բարձրակարգ և անհատականացված սպասարկումը STATUS հաճախորդների համար նախատեսված հատուկ մասնաճյուղում:
  • Ձեր պրեմիում դասի վարկային քարտն անվճար
    Ստացեք անվճար Մաստերքարտ World Black Edition քարտը, օգտվեք միջազգային կոնսիերժ ծառայությունից, ճանապարհորդության ապահովագրությունից, Priority Pass քարտից և ավելին:
  • Ձեզ և Ձեր ընտանիքի անդամների համար նախատեսված առավելություններ
    STATUS փաթեթի շրջանակներում առաջարկվող ծառայություններից կկարողանան օգտվել նաև Ձեր ընտանիքի անդամները:
  • Օգտվեք արտոնյալ սակագներից
    Օգտվեք բանկում գործող լավագույն սակագներից, պայմաններից, տոկոսադրույքներից և ավելին:

Անհրաժեշտ պայմաններ STATUS ծառայությունից օգտվելու համար

Դուք կարող եք անվճար օգտվել STATUS ծառայություններից, եթե Ձեր տվյալները բավարարում են հետևյալ պայմաններից որևէ մեկին`

  • HSBC Բանկ Հայաստանում ունեցած Ձեր հաշիվների վերջին երեք ամիսների ընդհանուր միջին մնացորդը կազմում է նվազագույնը 20 միլիոն ՀՀ դրամ
  • Դուք հանդիսանում եք HSBC Խմբի Պրեմիեր (Premier) հաճախորդ
  • Դուք հանդիսանում եք HSBC Խմբի Private Banking հաճախորդ
  • Դուք STATUS հաճախորդի ընտանիքի անդամ եք (ամուսին, կին, հայր, մայր, որդի, դուստր)1

Եթե հետագայում դադարեք բավարարել վերը նշված չափանիշներին, ապա Բանկի հայեցողությամբ կկարողանաք ժամանակավորապես օգտվել STATUS ծառայության առավելություններից` վճարելով ամսական 20,000 դրամ2:

 

1Ընտանիքի անդամը կարող է ձեռք բերել STATUS կարգավիճակ, եթե STATUS հաճախորդի՝ Բանկում ունեցած հաշիվների միջին մնացորդը վերջին վեց ամիսների ընթացքում կազմել է առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ:

2STATUS հաճախորդ դառնալուց հետո առաջին 6 ամիսների ընթացքում վճարներ չեն գանձվի:

Դիմել հեռախոսով

Զանգահարեք մեզ +374 (60) 655 151 հեռախոսահամարով:

կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:

Դիմել մասնաճյուղում

Գտեք Ձեզ ամենամոտը գտնվող մասնաճյուղը ծառայությանը դիմելու համար:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 2/3/2019 09:05:22 PM