Հիմնական բովանդակության սկիզբ

Ավտոմեքենայի վարկ

Իրականություն դարձրեք մեքենա վարելու Ձեր ծրագիրը

HSBC Ավտոմեքենայի վարկ

Իրականացրեք մեքենա վարելու Ձեր երազանքը մեր Ավտոմեքենայի վարկի օգնությամբ: Մենք առաջարկում ենք ճկուն և մատչելի տարբերակներ:

Առավելություններ

  • Մատչելի
    Ստացեք ավտովարկ մինչև 40 միլիոն ՀՀ դրամի չափով:
  • Ճկուն
    Ընտրեք վճարման օրը և մարման տարբերակներն ըստ Ձեր ցանկության:
  • Պարզ
    Տարեկան սպասարկման վճար չի կիրառվում, վճարում եք միայն մեկ անգամ` վարկը ստանալիս:

Վարկի տոկոսադրույք

ՓՈՓՈԽՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ` ԲԱՆԿԻ ՀՀ ԴՐԱՄՈՎ ՄԱՆՐԱԾԱԽ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ:

Փոփոխվող տարեկան անվանական տոկոսադրույքը հավասար է HSBC Բանկ Հայաստանի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա՝ տարեկան 7%2 ։ Տվյալ պահին այն կազմում է՝

9% + 7% = 16%3


Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 23.94%-ից:

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով՝ հիմք ընդունելով 365 օրը կամ 366 օրը՝ նահանջ տարվա դեպքում:

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ՎԱՐԿՆ ԱՐԺԵՆԱԼՈՒ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ՝ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

Մանրամասներ

Վարկի արժույթ

Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով:

Վարկի չափ

Առաջնային շուկայից ձեռք բերվող ավտոմեքենաների համար վարկի գումարը`

  • 3 միլիոն ՀՀ դրամից մինչև 40 միլիոն ՀՀ դրամ
  • չի կարող գերազանցել ավտոմեքենայի արժեքի 70%-ը, համապատասխանաբար հաճախորդի կողմից տրամադրվող նվազագույն կանխավճարի չափը կազմում է 30%
  • Վարկի գումարը հաշվարկվում է հետևյալ երկու արժեքներից նվազագույնի հիման վրա՝ ընթացիկ շուկայական արժեք (ավտոմեքենայի գնահատման ակտի համաձայն) և ավտոմեքենայի ձեռքբերման գին

Երկրորդային շուկայից ձեռք բերվող ավտոմեքենաների համար վարկի գումարը՝

  • 3 միլիոն ՀՀ դրամից մինչև 20 միլիոն ՀՀ դրամ
  • չի կարող գերազանցել ավտոմեքենայի արժեքի 60%-ը, համապատասխանաբար նվազագույն կանխավճարի չափը կազմում է 40%
  • Վարկի գումարը հաշվարկվում է հետևյալ երկու արժեքներից նվազագույնի հիման վրա՝ ընթացիկ շուկայական արժեք (ավտոմեքենայի գնահատման ակտի համաձայն) և ավտոմեքենայի ձեռքբերման գին

 

Վարկառուի բոլոր վարկերի ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700 000 ՀՀ դրամից քիչ է և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700 000 ՀՀ դրամ և ավելի է:

Վարկի ժամկետ1

24 - 60 ամիս

Վարկի տրամադրման վճար

Հաճախորդի հաշվից կգանձվի վարկի տրամադրման հետևյալ միանվագ վճարը՝

  • Վարկի գումարի 1%, առավելագույնը 100․000 ՀՀ դրամ
  • HSBC Plus և HSBC Status հաճախորդների համար վարկի գումարի 0․5%, առավելագույնը 100,000 ՀՀ Դրամ։

Վարկային հաշվի սպասարկման վճարը գանձվում է վարկի տրամադրման օրը:

Վարկի մարման կարգը

Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

  • Վարկի մայր գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսագումարը նվազում է մայր գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
  • Վճարման ենթակա վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները, և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:

Նշում. Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ամսական` վարկի մայր գումարի ամսական վճարների հետ միաժամանակ:
 

Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա Ձեր կողմից պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`

  1. Տուժանք
  2. Տոկոսագումարներ
  3. Մայր գումար

Տուգանային տոկոսադրույք և տուժանք

  • Վարկի մայր գումարի կամ տոկոսագումարների վճարումներն ուշացնելու դեպքում ուշացված գումարի նկատմամբ կկիրառվի տուգանային տոկոսադրույք` տարեկան 5% գումարած վարկի տարեկան անվանական տոկոսադրույք:

Վարկի ժամկետից շուտ մարման կարգը

Վարկի ժամկետից շուտ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:

Ժամկետից շուտ մարումը կարող է նաև իրականացվել նվազեցնելով վարկի մայր գումարի մնացորդը, այդպիսով.

  1. Համամասնորեն նվազեցնելով ամսական մարումների չափը ՝ վարկի մարման ժամկետը թողնելով անփոփոխ, կամ
  2. Կրճատելով վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:

 

Նշում՝

ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔԸ, ՆԵՐԱՌՅԱԼ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐԸ, ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ԿՆՎԱԶԵՑՎԻ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ:

Ավտոմեքենայի վարկի տրամադրման պայմաններ

1. Ապահովում և ապահովագրություն

1.1. Վարկառուն պետք է լինի գրավադրվող ավտոմեքենայի սեփականատերը:

1.2. Ավտոմեքենան գրավադրվում է Բանկի օգտին (կոշտ գրավ) մինչև վարկի ամբողջական մարումը:

1.3. Վարկառուն պարտավոր է կատարել ավտոմեքենայի ապահովագրություն` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից1: Ապահովագրական պոլիսը պետք է վերակնքվի յուրաքանչյուր տարի՝ վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Եթե վարկառուն չի ապահովում ավտոմեքենայի ապահովագրությունը, ապա Բանկը կապահովագրի այն` վարկառուի հաշվին:

1.4. Ապահովագրական հատուցման շահառուն Հաճախորդն է:

1.5. Ապահովագրական գումարը պետք է հավասար լինի ավտոմեքենայի շուկայական արժեքին:

1.6. Գրավի պայմանագրով նախատեսված ապահովագրության պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում:

 

2. Զգուշացում և կարևոր նշումներ

2.1. Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձել գրավադրված գույքը և դրա իրացումից ստացված միջոցներն ուղղել վարկային պարտավորությունների մարմանը:

2.2. Հաճախորդի վարկային պարտավորությունները մարելու համար գրավի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել Հաճախորդի այլ գույքի հաշվին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.3. Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի մայր գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում, վարկային պատմության տվյալները կտրամադրվեն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին:

2.4. Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ` հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պահանջներին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլ հանգամանքներ:

2.4.1. Բանկն իր հայեցողությամբ կարող է պահանջել, որպեսզի Հաճախորդի պարտավորությունը ապահովված լինի երաշխավորությամբ՝ կախված ռիսկայնության գնահատման արդյունքներից:

Տեղեկատվություն երաշխավորի համար

2.5. Վարկը տրամադրվում է բացառապես անձնական օգտագործման ավտոմեքենայի ձեռք բերման նպատակով:

2.6. Մոտոցիկլետները և 120 ամսից ավել վաղեմություն ունեցող ավտոմեքենաները չեն վարկավորվում:

2.7. Վարկը տրամադրվում է միայն գրավի և ապահովագրության վկայականները/ պայմանագրերը ներկայացնելուց հետո:

2.8. Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ և փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

2.9. Ավտոմեքենայի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կրում է հաճախորդը: Ծախսերի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով Ավտոմեքենայի գնահատման և գրավադրման հետ կապված վճարներ հղումով։

2.10. Վարկի դիմումը ընդունվում է Բանկի ցանկացած մասնաճյուղում/գրասենյակում:

2.11. Վարկի հաստատման և տրամադրման համար Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերի ձեռք բերման և անհրաժեշտ գործարքների համար վճարվող ծախսերը Բանկի կողմից չեն փոխհատուցվում: Բոլոր վճարները կատարում է Հաճախորդը:

 

3. Վարկի դիմումի մասին որոշման կայացման և վարկի տրամադրման ժամկետներ

3.1. Վարկային հայտի վերաբերյալ վերջնական որոշման կայացման և հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետը՝ Բանկի կողմից պահանջված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 2-5 աշխատանքային օրվա ընթացքում:

3.2. Վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը՝ գրավի վկայականը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

4. Վարկի հաստատման և մերժման չափանիշները

4.1. Վարկի հաստատման չափանիշները

  • Փաստաթղթավորված կայուն եկամուտ, որը համապատասխանում է տվյալ վարկատեսակի տրամադրման նվազագույն պահանջներին,
  • Դրական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը չպետք է գերազանցի Բանկի կողմից տվյալ պահին սահմանված առավելագույն շեմը,
  • Վարկային գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ:

4.2. Վարկի մերժման չափանիշներ

  • Վարկը մարելու համար անբավարար կամ չփաստաթղթավորված եկամուտներ,
  • Վարկի ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն,
  • Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ կամ ոչ լիարժեք տվյալների տրամադրում,
  • Բացասական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը գերազանցում է Բանկի կողմից սահմանված առավելագույն շեմը,
  • Հաճախորդի տարիքը չի համապատասխանում տվյալ վարկատեսակի տրամադրման համար Բանկի կողմից սահմանված չափանիշին:

 

1Ավտոմեքենայի ապահովագրության ծախսը կազմում է ավտոմեքենայի շուկայական արժեքի 2,5%:

Քաղվածքներ

Հաճախորդների վարկային հաշիվների համար բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ հղումներով:

ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի:

Մինչև կրեդիտավորման պայմանագրի կնքումը Դուք հնարավորություն ունեք ծանոթանալու կրեդիտի էական պայմաններին և, ցանկության դեպքում, համեմատելու այլ կրեդիտավորողների կողմից առաջարկվող կրեդիտի էական պայմանների հետ։

Էական պայմանների անհատական թերթիկով սահմանվում է տվյալ կրեդիտի գծով հաճախորդի համար կիրառելի՝ կրեդիտի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

Անհատական թերթիկը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ տեղեկատվությամբ՝

  • Կրեդիտի տեսակը
  • Կրեդիտի գումարը
  • Կրեդիտի արժույթը
  • Կրեդիտի տրամադրման ժամկետը
  • Կրեդիտի անվանական տարեկան տոկոսադրույքը
  • Կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքը
  • Կրեդիտի հետ կապված վճարները
  • Մարումների հաճախականությունը
  • Կանխավճարը
  • Վարկը և տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժերն ու տուգանքները

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ անհատական թերթիկի և կրեդիտավորման, հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրերի միջև հնարավոր է տարբերություններ լինեն` պայմանավորված մարման ժամանակացույցի և (կամ) փոխարժեքի փոփոխությամբ:

Անհատական թերթիկը չի փոխարինում և չի հանդիսանում կրեդիտավորման պայմանագրի մաս, և սպառողը պետք է առաջնորդվի պայմանագրով:

Անհատական թերթիկի պայմանները գործում են կրեդիտային հայտի դրական որոշման վերաբերյալ Ձեզ, որպես սպառող, տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր: Այն դեպքում, երբ սպառողը (երաշխավորը) ցանկանում է անմիջապես ստորագրել Անհատական թերթիկը, ապա Բանկը բավարար ժամանակ է ընձեռում սպառողին (երաշխավորին), որպեսզի մանրամասն կարդա Անհատական թերթիկը: Եթե սպառողը ստորագրված թերթիկը Բանկին ներկայացնում է սահմանված ժամկետից ուշ, ապա Բանկը իր ներքին իրավական ակտերի համաձայն ինքն է որոշում ընդունել թերթիկը և կնքել կրեդիտավորման, հիպոտեկային կրեդիտավորման պայմանագիրը այդ պայմաններով, թե ոչ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՔ ԶՐԿՎԵԼ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ։

ՈՒՇԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ԵՎ ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՓԲԸ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՕՐՎԱՆԻՑ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՈՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՐԿԻ ԴԻՄԵԼԻՍ։ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

1Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:

2Կախված ռիսկի գնահատման արդյունքներից վարկի հայտը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:

31%-ով ավելի ցածր ստանդարտ տարեկան անվանական տոկոսադրույք՝ HSBC Plus և HSBC Status հաճախորդների համար: Տոկոսադրույքը փոփոխական է, այն ներկայումս հավասար է 9% + 6% = 15%,

որտեղ՝ 9%՝ Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք, 6%՝ հաստատուն մարժա (6%-ի փոխարեն)

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 23.29%-ից:

Ծառայությունից օգտվելու պայմաններ

Դուք կարող եք դիմել ավտովարկի համար, եթե ՀՀ ռեզիդենտ եք1 և համապատասխանում եք նվազագույն չափանիշներին, որոնք նախատեսված են աշխատավարձային և ոչ աշխատավարձային հաշվետերերի համար:

Աշխատավարձային հաշվետիրոջ չափանիշներ

Դուք պետք է ունենաք՝

  • Հաշիվ մեր բանկում
  • Առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ ընկերությունում, որն ունի պատշաճ բանկային պատմություն մեր կամ ՀՀ-ում գործող մեկ այլ բանկում
  • Առնվազն 200,000 ՀՀ դրամ զուտ ամսական աշխատավարձ

Ձեր աշխատավարձը պետք է փոխանցվի Ձեր հաշվին վարկի տրամադրումից հետո (եթե աշխատավարձի փոխանցումը չի պահանջվում մեր կողմից մինչև վարկի տրամադրումը):2:

 

Եթե մեր բանկում սպասարկվող հաշիվ չունեք, ապա անհրաժեշտ է՝

 

  • Հաշիվ մեկ այլ բանկում
  • առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ ներկայիս գործատուի մոտ
  • 3 ամսվա ընթացքում Ձեր հաշվին փոխանցվող աշխատավարձ
  • Առնվազն 250,000 ՀՀ դրամ զուտ ամսական աշխատավարձ

Ոչ աշխատավարձային հաշվետիրոջ չափանիշներ

Անհրաժեշտ է ունենալ առնվազն 3 ամսվա բանկային պատշաճ պատմություն մեր կամ տեղական այլ բանկում և Ձեր հաշիվների վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդը և վերջին ամսվա միջին մնացորդը պետք է կազմի՝

  • Առնվազն 200,000 ՀՀ դրամ (կամ համարժեքն այլ արժույթով), եթե ունեք մեր բանկում սպասարկվող հաշիվ
  • Առնվազն 250,000 ՀՀ դրամ (կամ համարժեքն այլ արժույթով), եթե ունեք մեկ այլ բանկում սպասարկվող հաշիվ

 

1ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

2Աշխատավարձը Բանկում սպասարկվող հաշվին փոխանցելու հետ կապված մանրամասներին կծանոթանաք վարկի հաստատման ժամանակ:

Կարևոր է իմանալ

Ֆինանսական տեղեկատու

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դիմել հեռախոսով


Զանգահարեք մեր Հեռախոսային բանկային գործառնությունների կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:

Կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:

Դիմել մասնաճյուղում

Կարող եք նաև այցելել մեր մասնաճյուղերից որևէ մեկը, որտեղ մեր աշխատակիցներն ուրախությամբ կհաղորդեն լրացուցիչ տեղեկություններ և ընթացք կտան Ձեր դիմումին։

Ձեզ կարող են հետաքրքրել նաև

 

Նախատեսված է համապատասխանելու Ձեր պահանջներին:

 

Հիանալի հնարավորություն Ձեր ծրագրերի իրագործման համար:

 

Ձեր ֆինանսական կարիքները հոգալու արագ և ճկուն տարբերակ:

Վերջին թարմացման ամսաթիվը` 23.01.24, 04:59

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։