Հիմնական բովանդակության սկիզբ

Էսքրոու հաշիվ

HSBC էսքրոու հաշիվ

Էսքրոու հաշիվը հատուկ բանկային հաշիվ է, որը նախատեսված է անշարժ գույքի առուվաճառքի գործարքների ընթացքում կողմերի (Գնորդ և Վաճառող) միջև հաշվարկների ապահով իրականացման համար:

Առավելություններ

Էսքրոու հաշվի շնորհիվ Դուք ստանում եք՝

  • Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների գերազանց և ապահով կարգավորում
  • Առանց ամսական սպասարկման վճարի հաշիվ
  • Հաշիվ ՀՀ դրամով
  • Հաշվին նվազագույն մնացորդի պահանջ չի սահմանվում

Կարևոր է իմանալ

Անշարժ գույքի Գնորդն ու Վաճառողը համաձայնության են գալիս Էսքրոու գումարի վճարման պայմանների շուրջ: Առկա են հետևյալ տարբերակները՝

  • Վճարում Վաճառողին
    Էսքրոու Համաձայնագրով սահմանված ժամկետում անշարժ գույքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը հավաստող վկայականը կամ անշարժ գույքի առուվաճառքի նոտարական կարգով վավերացված պայմանագրի մեկ օրինակը Բանկին ներկայացնելու դեպքում կամ
  • Վճարում Գնորդին
    Վերոնշյալ փաստաթղթերը Էսքրոու Համաձայնագրով սահմանված ժամկետում Բանկին չներկայացնելու կամ սահմանված ժամկետում անշարժ գույքի առուվաճառքի համաձայնագրից կամ դրա առնչությամբ ծագող Գնորդի իրավունքները մերժելու մասին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված փաստաթղթի բնօրինակը Բանկին ներկայացնելու դեպքում:

Էսքրոու հաշիվ բացելու համար ծառայության վճար է գանձվում Էսքրոու գումարի 0,5%-ի չափով (նվազագույնը՝ 100,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500,000 ՀՀ դրամ):

Էսքրոու հաշվին առկա դրամական միջոցների նկատմամբ տոկոսադրույք չի վճարվում։

Ավանդների հատուցման երաշխավորվող սահմանաչափեր

Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն: Օրենքով սահմանված են ավանդների երաշխավորման հետևյալ սահմանաչափերը1՝

 

  • Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ` առավելագույնը՝ 16 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ` առավելագույնը՝ 7 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը գերազանցում է 7 միլիոն ՀՀ դրամը`մինչև 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
  • Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է` առավելագույնը՝ 7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):

Կարևոր ծանուցում

Էսքրոու հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել Հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերի: 

1Մանրամասների համար այցելեք Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի պաշտոնական ինտերնետային կայք www.adgf.am  հղումով:

Դիմել հեռախոսով

Զանգահարեք մեզ +374 (60) 655 151 հեռախոսահամարով:

Կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև`

 

Ստացեք Ձեր աշխատավարձը, կատարեք և ընդունեք տեղական և միջազգային փոխանցումներ միայն մեկ բանկային հաշվի միջոցով։

 

Խնայեք Ձեր գումարները HSBC-ում` միաժամանակ հնարավորություն ունենալով դրանք օգտագործել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում:

 

Եթե Ձեր երեխայի համար գումար կուտակելու նպատակով հատուկ հաշիվ եք փնտրում, ապա մեր` մինչև 18 տարեկան երեխայի անվճար հաշիվը Ձեր լավագույն ընտրությունն է:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 15.02.21, 07:16

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։