Հիմնական բովանդակության սկիզբ

Պահանջվող փաստաթղթեր

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

  • Վարկի դիմում
  • Անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ փաստաթղթի1 բնօրինակներ
  • Տեղեկանք աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ23
  • Բանկային հաշվի (հաշիվների) վերջին 3 ամիսների քաղվածք(ներ)3

 

Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են առձեռն մեր մասնաճյուղերում կամ էլեկտրոնային ձևով Բանկի հետ համաձայնեցված ժամկետներում։

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։

1 Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից մեկը. նույնականացման քարտ, հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ ՀՀ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու վերաբերյալ ՀՀ լիազոր կողմից տրամադրված տեղեկանք:

2 Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար տեղեկանք գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին:

Բանկում ոչ աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, շահաբաժինների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:

3 Եթե դիմողը Բանկի Հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 3 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 3 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:

Թարմացվել է` 27.09.23, 08:54

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։