Հիմնական բովանդակության սկիզբ

Տեղեկատվություն երաշխավորի համար

Երաշխավորություն տրամադրելիս երաշխավորը պետք է գիտակցի երաշխավորության տրամադրման հետևանքները, այդ թվում՝ պարտապանի կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում պարտավորության, տույժերի ու տուգանքների ամբողջական կատարումը երաշխավորի կողմից, վարկառուի կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում երաշխավորի վարկային պատմության վատանալը, ընդհուպ մինչև երաշխավորի գույքից զրկվելը:

 

Բանկը պարտավոր է

  • Տրամադրել վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը իրականացնել Ձեր կողմից ընտրված եղանակով,
  • 7 օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը 1 օր հետո Ձեզ տեղեկացնել այդ մասին:

Դուք իրավունք ունեք

  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Թարմացվել է` 20.08.21, 03:49

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։