Հիմնական բովանդակության սկիզբ

Միջազգային կոնսիերժ ծառայություն

Կառավարեք Ձեր ինչպես աշխատանքային, այնպես էլ ազատ ժամանակը միջազգային կոնսիերժ ծառայության օգնությամբ

Մեր Միջազգային Կոնսիերժ ծառայությունը հնարավորություն է ընձեռում պատվիրել տարատեսակ ծառայություններ, կատարել տեղեկատվական հարցումներ, կազմակերպել Ձեր ամենօրյա գնումները, պատվիրել ավիատոմսեր և կատարել ամրագրումներ և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում:

Դիմել HSBC STATUS ծառայության համար այսօր

Ինչպե՞ս է աշխատում Միջազգային Կոնսիերժ ծառայությունը

Միջազգային Կոնսիերժ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ զանգ +374 (95) 515 515 կամ +7 (499) 500 44 46 հեռախոսահամարին, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ձեր տվյալների նույնականացումից և հարցումն ընդունելուց հետո, օպերատորը հետ կզանգահարի Ձեր խնդրին լուծում տալու կամ հարցին պատասխանելու համար:

Ծառայությունը հասանելի է նաև Telegram հավելվածի միջոցով հետևյալ կոնտակտային տվյալով.

Telegram

@HSBCConciege_bot

Aspire Lifestyles Կոնսիերժ ծառայության օպերատորները խոսում են ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն:

Միջազգային Կոնսիերժ ծառայությունից օգտվելու պայմաններ

Միջազգային Կոնսիերժ ծառայությունը տրամադրվում է անվճար HSBC Բանկ Հայաստանի Մաստերքարտ Պլատինում և  Մաստերքարտ World Black Edition քարտապաններին։

Ծառայություններ և ապրանքներ պատվիրելիս կամ ամրագրումներ կատարելիս կարող եք վճարել Ձեր HSBC Մաստերքարտով:

Միջազգային Կոնսիերժ ծառայությունը կազմակերպում է հետևյալ ծառայությունների տրամադրումը՝

Օժանդակություն ճանապարհորդելիս

  • տոմսերի և ուղևորության հետ կապված տեղեկատվության տրամադրում
  • տարատեսակ ամրագրումների և հյուրանոցների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • Մաստերքարտ Airport Experiences-ի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և առաքում
  • օդանավակայանների VIP սրահների մասին տեղեկատվության տրամադրում և ամրագրում
  • ավտոմեքենաների վարձույթի և լիզինգի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • ճանապարհորդության ժամանակ վիզաների, եղանակի, տվյալ երկրին բնորոշ անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ բազմաբնույթ տեղեկատվության տրամադրում
  • ճանապարհորդության համակարգում/կոորդինացիա

Հանգստի ճիշտ կազմակերպում

  • տեղեկատվության տրամադրում ռեստորանների վերաբերյալ, ցանկության դեպքում սեղանների ամրագրում
  • տեղեկատվություն սպորտային, մշակութային և այլ միջոցառումների վերաբերյալ, ցանկության դեպքում տոմսերի ամրագրում
  • տեղեկատվություն հանգստավայրերի և առողջարանների վերաբերյալ, ցանկության դեպքում նաև ամրագրում
  • տարբեր ապրանքների մասին տեղեկատվության տրամադրում, գնման և առաքման ծառայություն
  • տաքսի ծառայության տրամադրում
  • հաճախորդի տարատեսակ միջոցառումների կազմակերպում

Բիզնես ծառայություններ

  • սուրհանդակային/առաքչի ծառայություններ
  • խորհրդատվություն և օժանդակություն որևէ փաստաթղթերի կորստի դեպքում
  • նվերների առաքում
  • փաստաթղթերի թարգմանություն թարգմանչական գրասենյակների միջոցով
  • գրասենյակային տարածքների վարձույթ, գրասենյակային սարքավորումների ձեռքբերում

Օգնություն ճանապարհին

  • մեքենայի հրատապ էվակուացիա
  • մեքենայի անսարքությունների վերացում և վերանորոգում ճանապարհին

Կարևոր նշում՝

Կոնսիերժ ծառայությունն ակտիվացման կարիք չունի: Եթե Դուք Բանկի Մաստերքարտ Պլատինումի կամ Մաստերքարտ World Black Edition-ի քարտապան եք, ապա ծառայությունն արդեն ակտիվացված է:

Ծառայություններ պատվիրելիս կամ ամրագրումներ իրականացնելիս վճարումներ կարող եք կատարել Ձեր HSBC Մաստերքարտ World Black Edition քարտով:

Դիմել հեռախոսով

Զանգահարեք մեզ +374 (60) 655 151հեռախոսահամարով:

Կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:

Դիմել մասնաճյուղում

Գտեք Ձեզ ամենամոտ գտնվող մասնաճյուղը ծառայությանը դիմելու համար:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ Հրատարակման ամսաթիվը

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։