Հիմնական բովանդակության սկիզբ

Renault և Nissan ավտոմեքենաների ձեռքբերման հատուկ առաջարկի մանրամասներ

Հատուկ առաջարկ

Վարկի տոկոսադրույք (հաստատուն)1

  • Անվանական տոկոսադրույք՝ 7%, 9%, 11%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 7,23%-ից
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ առավելագույնը 13.08%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն սահմանաչափը չի կարող գերազանցել  ԿԲ հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով՝ հիմք ընդունելով 365 օրը կամ 366 օրը նահանջ տարվա դեպքում:

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկն արժենալու վարկառուի համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Մանրամասներ

Վարկի չափ

Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում`
  • Զուտ ամսական եկամտի մինչև 6-ապատիկի չափով, եթե հաճախորդի՝ փաստաթղթերով հիմնավորված ամսական զուտ եկամուտը փոքր է 300,000 ՀՀ դրամից 
  • Զուտ ամսական եկամտի մինչև 8-ապատիկի չափով, եթե հաճախորդի՝ փաստաթղթերով հիմնավորված նվազագույն զուտ ամսական եկամուտը 300,000 ՀՀ դրամ է և ավելի
Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում՝
  • Բանկի հաշվետերերի համար՝ հաշվի վերջին 6 ամիսների միջին ամսական մնացորդի, վերջին ամսվա միջին մնացորդի կամ ամսական զուտ եկամտի մեծություններից նվազագույնի   մինչև 6-ապատիկի չափով
  • Այլ բանկերի հաշվետերերի համար՝ հաշվի վերջին 6 ամիսների միջին ամսական մնացորդի, վերջին ամսվա միջին մնացորդի և ամսական զուտ եկամտի մեծություններից նվազագույնի 4-ապատիկի չափով

Նշումներ

  • Վարկի գումարը կարող է կազմել 150,000 ՀՀ դրամից մինչև 10,000,000 ՀՀ դրամ HSBC Plus և HSBC Status հաճախորդների համար (և մինչև 3,000,000 ՀՀ դրամ HSBC Plus կամ HSBC Statusչհանդիսացող հաճախորդների համար)
  • Վարկի գումարը նվազեցվում է վարկառուի առկա գրավով չապահովված այլ պարտավորությունների չափով
  • Վարկառուի բոլոր վարկերի ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելի
  • Վարկի ընդհանուր ամսական վճարումների հարաբերությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 50%-ը, եթե վարկը տրամադրվում է 36 ամսից ավելի ժամկետով կամ եթե վարկի գումարը գերազանցում է 3,000,000 ՀՀ դրամը
  • Կտրամադրվի ամսական զուտ եկամտի մինչև վեցապատիկը, եթե վարկի գումարը գերազանցում է 5,000,000 ՀՀ դրամը: Այդպիսի դեպքերում զուտ ամսական եկամտի մեջ աշխատավարձի մասը պետք է կազմի առնվազն 70%:

Վարկի ժամկետ2

12-36/603 ամիս:

Վարկի արժույթ

Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով:

Տուգանային տոկոսադրույք և տուժանք

  • Վարկի կամ տոկոսագումարների վճարումներն ուշացնելու դեպքում ուշացված գումարի վրա կկիրառվի տուգանային տոկոսադրույք` 5% տարեկան գումարած վարկի անվանական տոկոսադրույք:
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում: 

Վարկային հաշվի սպասարկման վճար

Հաճախորդի հաշվից կգանձվի հաշվի սպասարկման հետևյալ միանվագ վճարը՝

  • Վարկի գումարի 2%, առավելագույնը՝ 20 000 ՀՀ դրամ (չի գանձվում HSBC Plus և HSBC Status հաճախորդներից, երբ վարկի գումարը գերազանցում է 2 000 000 ՀՀ դրամը): Վարկային հաշվի սպասարկման վճարը գանձվում է վարկի տրամադրման օրը

Քաղվածքներ

Հաճախորդների վարկային հաշիվների համար բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ հղումներով:

Նշում՝

ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ԵՎ ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՓԲԸ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՕՐՎԱՆԻՑ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ, ՈՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՐԿԻ ԴԻՄԵԼԻՍ։ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

Վարկի տոկոսադրույքը փոփոխվող է 36 ամսից ավելի ժամկետով վարկերի դեպքում: Փոփոխվող տոկոսադրույքը գործում է պայմանագրի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին: 

37-60 ամիս ժամկետով վարկերը կարող են տրամադրվել միայն HSBC Բանկ Հայաստանի աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդներին։

Վարկունակություն

Դուք կարող եք դիմել անհատական սպառողական վարկի համար, եթե ՀՀ ռեզիդենտ եք և համապատասխանում եք աշխատավարձային և ոչ աշխատավարձային հաշվետերերի համար սահմանված նվազագույն չափանիշներին:

Աշխատավարձային հաշվետերերի չափանիշներ

Անհրաժեշտ է ունենալ՝

  • հաշիվ մեր բանկում
  • առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ ներկայիս գործատուի մոտ
  • առնվազն 50,000 ՀՀ դրամ զուտ ամսական աշխատավարձ2:


Ձեր աշխատավարձը պետք է փոխանցվի Ձեր հաշվին վարկի տրամադրումից հետո (եթե աշխատավարձի փոխանցումը չի պահանջվում մեր կողմից մինչև վարկի տրամադրումը)3.

Եթե մեր բանկում սպասարկվող հաշիվ չունեք, ապա անհրաժեշտ է՝

  • հաշիվ ցանկացած այլ բանկում
  • առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ ներկայիս գործատուի մոտ
  • 3 ամսվա ընթացքում Ձեր հաշվին փոխանցվող աշխատավարձ
  • առնվազն 150,000 ՀՀ դրամ զուտ ամսական աշխատավարձ

Ոչ աշխատավարձային հաշվետերերի չափանիշներ

Դուք պետք է ունենաք բանկային պատշաճ պատմություն մեր կամ տեղական այլ բանկում` 3 ամիս կամ ավելի տևողությամբ, և Ձեր հաշիվների վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդը և վերջին ամսվա միջին մնացորդը պետք է կազմեն առնվազն 

  • 100,000 ՀՀ դրամ (կամ համարժեքն այլ արժույթով), եթե ունեք մեր բանկում սպասարկվող հաշիվ
  • Առնվազն 250,000 ՀՀ դրամ (կամ համարժեքն այլ արժույթով), եթե ունեք մեկ այլ բանկում սպասարկվող հաշիվ

1ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:
2Հաճախորդի ընդհանուր ամսական եկամուտը պետք է լինի 100,000 ՀՀ դրամից ոչ պակաս։
3Աշխատավարձը բանկում սպասարկվող հաշվին փոխանցելու պահանջի վերաբերյալ մանրամասներին կծանոթանաք վարկի հաստատման գործընթացի ընթացքում:

Դիմել հեռախոսով

Զանգահարեք մեր Հեռախոսային բանկային գործառնությունների կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:

Դիմել մասնաճյուղում

Կարող եք նաև այցելել մեր մասնաճյուղերից որևէ մեկը, որտեղ մեր աշխատակիցներն ուրախությամբ կհաղորդեն լրացուցիչ տեղեկություններ և ընթացք կտան Ձեր դիմումին։

Ձեզ կարող են հետաքրքրել նաև

 

Նախատեսված է համապատասխանելու Ձեր պահանջներին:

 

Իրականություն դարձրեք մեքենա վարելու Ձեր մտադրությունները:

 

Ձեր ֆինանսական կարիքները հոգալու արագ և հարմար տարբերակ:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 15.02.21, 07:14

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։