Հիմնական բովանդակության սկիզբ

Անհատական սպառողական վարկի տրամադրման պայմաններ

  1. Ընդհանուր դրույթներ
    1. Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ` հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պայմաններին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլ հանգամանքներ:

      1.1.1. Բանկն իր հայեցողությամբ կարող է պահանջել, որպեսզի Հաճախորդի պարտավորությունը ապահովված լինի երաշխավորությամբ՝ կախված ռիսկայնության գնահատման արդյունքներից:

1.2. Վարկի դիմումը ընդունվում է Բանկի ցանկացած մասնաճյուղում/գրասենյակում:

 

2. Վարկի դիմումի մասին որոշման կայացման և վարկի տրամադրման ժամկետներ

2.1. Վարկային հայտի վերաբերյալ վերջնական որոշման կայացման և Հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետը՝ Բանկի կողմից պահանջված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:


2.2. Վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը` վարկային պայմանագիրը ստորագրելուց և վարկային պայմանագրով սահմանված վճարումները կատարելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Վարկի հաստատման և մերժման չափանիշները

3.1. Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ. 

- Փաստաթղթավորված կայուն եկամուտ, որը համապատասխանում է տվյալ վարկատեսակի տրամադրման նվազագույն պահանջներին:

- Դրական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը չպետք է գերազանցի Բանկի կողմից տվյալ պահին սահմանված առավելագույն շեմը:

- Վարկային գործընթացի համար անհրաժեշտ լիարժեք փաստաթղթեր:


3.2. Վարկի տրամադրման վերաբերյալ բացասական որոշման կայացման չափանիշներ. 

- Վարկը մարելու համար անբավարար կամ չփաստաթղթավորված եկամուտներ:

- Վարկի ոչ նպատակային օգտագործում:

- Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում:

- Բացասական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի  բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը գերազանցում է Բանկի կողմից տվյալ պահին սահմանված առավելագույն շեմը:

 - Հաճախորդի տարիքը չի համապատասխանում տվյալ վարկատեսակի տրամադրման համար Բանկի կողմից սահմանված չափանիշին:

 

Թարմացվել է` 20.07.22, 07:45

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։