Անհատական սպառողական վարկ

Դուք կարող եք դիմել անհատական սպառողական վարկ ստանալու համար, եթե բավարարված են հետևյալ պահանջները`

Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում`

  • Դուք ՀՀ ռեզիդենտ եք1,

և

  • Ունեք բանկային հաշիվ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում (այսուհետ Բանկ), առնվազն 3 ամիս աշխատում եք Ձեր ներկայիս գործատուի մոտ, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 50 000 ՀՀ դրամ 2 : Ընդ որում Ձեր աշխատավարձը պետք է փոխանցվի Բանկում սպասարկվող հաշվին վարկի տրամադրումից հետո (եթե աշխատավարձի փոխանցումը չի պահանջվում Բանկի կողմից մինչև վարկի տրամադրումը)3,

կամ

  • Ունեք բանկային հաշիվ որևէ այլ բանկում, անընդմեջ աշխատում եք առնվազն 6 ամիս և Ձեր աշխատավարձը վերջին 6 ամսվա ընթացքում փոխանցվել է Ձեր հաշվին, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 150 000 ՀՀ դրամ:

Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

  • Դուք ՀՀ ռեզիդենտ եք1,

և

  • Ունեք առնվազն 6 ամսվա բանկային պատշաճ պատմություն Բանկում, և Ձեր հաշիվների վերջին 6 ամիսների միջին ամսական մնացորդը և վերջին ամսվա միջին մնացորդը կազմում է նվազագույնը 100 000 ՀՀ դրամ (կամ համարժեքն այլ արժույթով),

կամ

  • Ունեք առնվազն 6 ամսվա բանկային պատշաճ պատմություն ՀՀ տարածքում գործող որևէ այլ բանկում, և Ձեր հաշիվների վերջին 6 ամիսների միջին ամսական մնացորդը և վերջին ամսվա միջին մնացորդը կազմում է նվազագույնը 250 000 ՀՀ դրամ (կամ համարժեքն այլ արժույթով):


Վճարային և կրեդիտ քարտեր

Վառ գույներ հաղորդեք Ձեր կյանքին

Մանրամասներ

1 Սույն վարկային ծառայության համար ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:
2 Հաճախորդի ընդհանուր ամսական եկամուտը պետք է լինի նվազագույնը 100,000 ՀՀ դրամ:
3 Աշխատավարձը Բանկում սպասարկվող հաշվին փոխանցելու հետ կապված մանրամասներին կծանոթանաք վարկի հաստատման գործընթացի ժամանակ:

Թարմացվել է` 28/06/2018 15:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան)
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ`հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն
  • Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 6 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր (ոչ աշխատավարձային հաճախորդներ)
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ
 
 

Վարկի մարման կարգը

Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

  • Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
  • Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:

Նշում` Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով` վարկի ամսական վճարների հետ միաժամանակ