Անհատական սպառողական վարկ

Հատուկ առաջարկ՝ ցածր տոկոսադրույք և տրամադրվող գումարի ավելի մեծ սահմանաչափ 28.06.2018-31.10.2018 ժամանակահատվածում դիմելու դեպքում: Մանրամասների համար սեղմեք այստեղ:

Վարկի արժույթ

  • Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով

Վարկի չափ

Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

  • Բանկի հաճախորդների և այլ բանկերի հաշվետերերի համար` ամսական զուտ աշխատավարձի առավելագույնը քառապատիկի 1 չափով

    Կիրառելի է միայն Բանկի աշխատավարձային հաճախորդների համար.
    Եթե ամսական զուտ եկամուտը կազմում է 400 000 ՀՀ դրամ կամ ավելի և վարկերի գծով ամսական մարումներ-եկամուտ հարաբերակցությունը փոքր է 50%-ից, ապա վարկի առավելագույն չափը կազմում է մինչև ամսական զուտ աշխատավարձի 6-ապատիկը:

    Այն դեպքում, երբ անհատական սպառողական վարկի առավելագույն գումարը գերազանցում է Ձեր ամսական զուտ եկամտի քառապատիկը, ապա Դուք չեք կարող Բանկում ունենալ կրեդիտ քարտ կամ Օվերդրաֆտ:

Հատուկ առաջարկի շրջանակներում զուտ աշխատավարձի պատիկների և վարկ-գրավ հարաբերակցության պայմանների փոփոխություն 28.06.2018-31.10.2018 ժամանակահատվածում դիմելու դեպքում: Մանրամասների համար սեղմեք այստեղ :

Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

  • Բանկի հաճախորդներ` հաշվի/հաշիվների վերջին 6 ամիսների միջին ամսական մնացորդի կամ վերջին ամսվա միջին մնացորդի առավելագույնը քառապատիկի չափով: Վարկի առավելագույն սահմանաչափի հաշվարկի ժամանակ հիմք է ընդունվում նշված երկու մնացորդներից ավելի փոքրը:
  • Այլ բանկերի հաճախորդներ` հաշվի/հաշիվների վերջին 6 ամիսների միջին ամսական մնացորդի կամ վերջին ամսվա միջին մնացորդի առավելագույնը կրկնապատիկի չափով: Վարկի առավելագույն սահմանաչափի հաշվարկի ժամանակ հիմք է ընդունվում նշված երկու մնացորդներից ավելի փոքրը:
Նշումներ
  • Վարկի նվազագույն և առավելագույն գումար` 150,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ ( PLUS և STATUS հաճախորդների համար վարկի առավելագույն գումարը կազմում է 3,000,000 ՀՀ դրամ): Հատուկ առաջարկ՝ առավելագույնը մինչև 5մլն ՀՀ դրամ 28.06.2018-31.10.2018 ժամանակահատվածում դիմելու դեպքում: Մանրամասների համար սեղմեք այստեղ:
  • Վարկի գումարը նվազեցվում է վարկառուի գրավով չապահովված այլ պարտավորությունների չափով:
  • Վարկառուի բոլոր վարկերի ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելին:

Հատուկ առաջարկի շրջանակներում վարկ-գրավ հարաբերակցության պայմանների փոփոխություն 28.06.2018-31.10.2018 ժամանակահատվածում դիմելու դեպքում: Մանրամասների համար սեղմեք այստեղ :

Վարկի ժամկետ 2

  • 12-24/36 3 ամիս

Վարկի տոկոսադրույք (հաստատուն)

  • Տարեկան անվանական տոկոսադրույք 16% ( 15% PLUS և STATUS հաճախորդների համար): Հատուկ առաջարկ՝ 14% 28.06.2018-31.10.2018 ժամանակահատվածում դիմելու դեպքում: Մանրամասների համար սեղմեք այստեղ:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 18,03%-ից (սկսած 16,07%-ից` PLUS և STATUS հաճախորդների համար): Հատուկ առաջարկի շրջանակներում տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 15,25%-ից (սկսած 14,94%-ից` PLUS և STATUS հաճախորդների համար):

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, հիմք ընդունելով 365 օրը կամ 366 օրը նահանջ տարվա պարագայում:

Վարկային հաշվի սպասարկման վճար

Վարկառուի հաշվից միանվագ կգանձվի հետևյալ գումարը`

  • Վարկի գումարի 2%-ը, առավելագույնը` 20,000 ՀՀ դրամ (չի գանձվում PLUS և STATUS հաճախորդների համար, երբ վարկի գումարը գերազանցում է 1 միլիոն ՀՀ դրամը)

Վարկային հաշվի սպասարկման վճարը գանձվում է վարկի տրամադրման օրը:


Նշում

Նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրվում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրվում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

Խնդրում ենք ծանոթանալ տվյալ վարկատեսակի Պայմաններին նախքան վարկին դիմելը:

1 Վարկի չափը ենթակա է հաստատման ելնելով Բանկի կողմից վարկարժանության գնահատման չափանիշներից:
2 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:
3 25-36 ամիս ժամկետով վարկերը կարող են տրամադրվել միայն Բանկի աշխատավարձային հաճախորդներին:



Վճարային և կրեդիտ քարտեր

Վառ գույներ հաղորդեք Ձեր կյանքին

Մանրամասներ

Թարմացվել է` 28/06/2018 15:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան)
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ`հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն
  • Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 6 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր (ոչ աշխատավարձային հաճախորդներ)
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ
 
 

Վարկի մարման կարգը

Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

  • Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
  • Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:

Նշում` Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով` վարկի ամսական վճարների հետ միաժամանակ