Հիմնական բովանդակության սկիզբ

«Մոդեռն Թաուն» բնակելի համալիրում անշարժ գույք ձեռք բերելու առաջարկի մանրամասներ

Անշարժ գույքի ձեռքբերման վարկ

Վարկի տարրեր Նկարագրություն
Վարկի ժամկետ1 24 - 240 ամիս
Վարկի գումար 5 միլիոն ՀՀ դրամից մինչև 200 միլիոն ՀՀ դրամ
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկառու (համավարկառու)2   ՀՀ քաղաքացի / ՀՀ ռեզիդենտ
Տոկոսադրույք3

Տարեկան անվանական տոկոսադրույքը՝ լողացող

ՈՒշադրություն` վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել 
մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության դեպքում(ՄՀՏ):

Լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել վարկի գործողության ընթացքում ոչ ավել քան տարին երկու անգամ: Նախատեսված առավելագույն և նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ, որը չի կարող գերազանցվել վարկի գործողության ամբողջ ընթացքում: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում:


ՀՀ դրամով վարկերի համար տարեկան անվանական տոկոսադրույք հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա, որը տվյալ պահին կազմում է.


9% + 2.5% = 11.5%


որտեղ՝


9
% - Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք

2.5% - Հաստատուն մարժա ՀՀ դրամով ձեռքբերման վարկերի համար

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 12.41%-ից մինչև 15․44%

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 12.37%-ից մինչև 14.78% PLUS/STATUS հաճախորդների համար

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկն արժենալու վարկառուի համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:


Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի արժույթով, վարկի մնացորդի նկատմամբ՝ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 oր կամ 366  օր՝ նահանջ տարվա դեպքում:

Վարկ/գրավ հարաբերակցություն Վարկի գումարը չի կարող գերազանցել ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված արժեքի 90%-ը։

Նվազագույն կանխավճարը ՀՀ դրամով վարկավորման դեպքում՝ 10%4
Վարկի տրամադրման վճար (միանվագ)

Վարկի գումարի 1% (0,5% PLUS/STATUS հաճախորդների համար), առավելագույնը` 200.000 ՀՀ դրամ:

Վարկի տրամադրման միանվագ վճարը կգանձվի վարկառուի հաշվից վարկի տրամադրման օրը:

Անշարժ գույքի ձեռքբերման վարկ

Վարկի տարրեր Վարկի ժամկետ1
Նկարագրություն 24 - 240 ամիս
Վարկի տարրեր Վարկի գումար
Նկարագրություն 5 միլիոն ՀՀ դրամից մինչև 200 միլիոն ՀՀ դրամ
Վարկի տարրեր Վարկի արժույթ
Նկարագրություն ՀՀ դրամ
Վարկի տարրեր Վարկառու (համավարկառու)2  
Նկարագրություն ՀՀ քաղաքացի / ՀՀ ռեզիդենտ
Վարկի տարրեր Տոկոսադրույք3
Նկարագրություն

Տարեկան անվանական տոկոսադրույքը՝ լողացող

ՈՒշադրություն` վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել 
մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության դեպքում(ՄՀՏ):

Լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել վարկի գործողության ընթացքում ոչ ավել քան տարին երկու անգամ: Նախատեսված առավելագույն և նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ, որը չի կարող գերազանցվել վարկի գործողության ամբողջ ընթացքում: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում:


ՀՀ դրամով վարկերի համար տարեկան անվանական տոկոսադրույք հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա, որը տվյալ պահին կազմում է.


9% + 2.5% = 11.5%


որտեղ՝


9
% - Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք

2.5% - Հաստատուն մարժա ՀՀ դրամով ձեռքբերման վարկերի համար

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 12.41%-ից մինչև 15․44%

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 12.37%-ից մինչև 14.78% PLUS/STATUS հաճախորդների համար

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկն արժենալու վարկառուի համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:


Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի արժույթով, վարկի մնացորդի նկատմամբ՝ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 oր կամ 366  օր՝ նահանջ տարվա դեպքում:

Վարկի տարրեր Վարկ/գրավ հարաբերակցություն
Նկարագրություն Վարկի գումարը չի կարող գերազանցել ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված արժեքի 90%-ը։

Նվազագույն կանխավճարը ՀՀ դրամով վարկավորման դեպքում՝ 10%4
Վարկի տարրեր Վարկի տրամադրման վճար (միանվագ)
Նկարագրություն

Վարկի գումարի 1% (0,5% PLUS/STATUS հաճախորդների համար), առավելագույնը` 200.000 ՀՀ դրամ:

Վարկի տրամադրման միանվագ վճարը կգանձվի վարկառուի հաշվից վարկի տրամադրման օրը:

Խնդրում ենք ծանոթանալ տվյալ վարկատեսակի պայմաններին նախքան վարկին դիմելը:

Վարկի մարման կարգ

Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

Տարբերակ 1 (նվազող մնացորդով) - վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ ամսական տոկոսագումարները նվազում են ժամանակի ընթացքում՝ հիմնական գումարի նվազմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում Ձեր ընդհանուր ամսական վճարումները նվազում են:

Տարբերակ 2 (անուիտետային) - վճարման ենթակա գումարները հաշվարկվում են հավասարաչափ ամսական վճարումների սկզբունքով: Այս դեպքում վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է անփոփոխ, սակայն դրանում ներառվող վարկի մայր գումարի գծով վճարումների և ամսական տոկոսագումարների հարաբերակցությունը կարող է փոփոխվել։

Վարկի կամ տոկոսագումարների վճարումները ուշացնելու դեպքում ուշացված գումարի վրա կկիրառվի տուժանք 5% տարեկան գումարած վարկի անվանական տարեկան տոկոսադրույք:

Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ՝ պարտավորության ժամկետանց դառնալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, որը բացասական ազդեցություն կունենա վարկառուի վարկային պատմության վրա և կարող է խոչընդոտ հանդիսանալ ապագայում մեկ այլ վարկի դիմելիս։ Առկայության դեպքում կիրառելի է նաև համավարկառուների և երաշխավորների նկատմամբ:

Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել և Դուք կարող եք զրկվել դրա նկատմամբ Ձեր իրավունքներից:

Դուք իրավունք ունեք ԱՔՌԱ վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:

Տոկոսագումարի հաշվարկում

Տոկոսագումարը հաշվարկվում է օրական`օգտագործելով հետևյալ բանաձևը.

I = R*L/365 (կամ 366՝ նահանջ տարվա դեպքում), որտեղ

I = մեկ օրվա տոկոսագումար

R = ընթացիկ տոկոսադրույք

L = վարկի մնացորդ

Տոկոսագումարի հաշվարկման ներկայացուցչական օրինակ

Հաճախորդին տրամադրվել է ՀՀ դրամով անշարժ գույքի ձեռքբերման վարկ՝ նվազող մարումներով:

  • Վարկի գումար` 50,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի ժամկետ`  240 ամիս
  • Տարեկան անվանական տոկոսադրույք`  11.5%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք`  12.55%
  • Տարվա օրերի քանակ` 365/366
  • Վարկի տրամադրման ամսաթիվ`  01/09/2022
  • Առաջին մարման ամսաթիվ`  05/10/2022
  • Վարկի վերջնաժամկետ`  05/09/2042
  • Վարկի տրամադրման միանվագ վճար`  200,000 ՀՀ դրամ
  • Ամսական վճարման չափ՝

Առաջին ամսվա վճարման չափ`  743,949.77 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝  535,616.44 ՀՀ դրամ)

Երկրորդ ամսվա վճարման չափ` 694,654.68 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 486,321.35 ՀՀ դրամ)

Վերջին ամվա վճարման չափը`   210,368.15 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝  2,034.82 ՀՀ դրամ)

Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 57,798,699.92 ՀՀ դրամ:

Կարևոր է իմանալ

Ֆինանսական Տեղեկատու

«Ձեր Ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Վարկը կարող եք ձևակերպել և՛ HSBC Բանկ Հայաստանի գլխամասում, և՛ մասնաճյուղերում։ Գտե՛ք Ձեզ հարմար գրասենյակը կամ մասնաճյուղը:

1 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:

2 Սույն վարկային ծառայության համար ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

3 Կախված վարկի ռիսկայնության գնահատումից` վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:

4 Եկամուտ պարտք հարաբերակցությունը ՀՀ դրամով վարկերի համար` 60 - 70%` կախված եկամուտից:

 

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 30.01.23, 06:38 

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։