Հիմնական բովանդակության սկիզբ

Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման վարկերի տրամադրման պայմաններ

  1. Ապահովում և ապահովագրություն
    1. Անշարժ գույքը գրավադրվում է Բանկի օգտին (կոշտ գրավ) մինչև վարկի ամբողջական մարումը:
    2. Անշարժ գույքի ձեռքբերման վարկի դեպքում հաճախորդը` այսուհետ նաև վարկառու, գրավադրվող գույքի նկատմամբ պետք է ունենա սեփականության իրավունք:
    3. Եթե վարկը տրամադրվում է առաջնային շուկայից գնվող անշարժ գույքի ձեռքբերման համար, և այն կառուցման փուլում է գտնվում (այսինքն դեռևս բացակայում է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը),որպես վարկի ապահովում պետք է գրավադրվի որևէ այլ բնակելի անշարժ գույք: Սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի վերջնական տրամադրումից հետո ձեռք բերված անշարժ գույքը պետք է գրավադրվի Բանկի օգտին` գրավադրված այլ գույքի փոխարեն: Անշարժ գույքի ձեռքբերման փաստաթղթերը (առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական և այլն) պետք է հնարավորինս շուտ տրամադրվեն Բանկին գրավադրման գործընթացը սկսելու նպատակով (ձեռքբերված անշարժ գույքը առավելագույնը 12-րդ ամսվա ավարտին պետք է գրավադրված լինի Բանկի օգտին):
    4. Գրավադրված անշարժ գույքը պետք է ապահովագրվի ` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից: Ապահովագրական պոլիսը պետք է վերակնքվի յուրաքանչյուր տարի վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Եթե վարկառուն չի ապահովում գույքի ապահովագրումը, ապա Բանկը ինքնուրույն կիրականացնի ապահովագրությունը` վարկառուի հաշվին1:
    5. Ապահովագրական հատուցման շահառուն վարկառուն է:
    6. Գույքի ապահովագրությունը կատարվում է գույքի ամբողջ արժեքի կամ վարկի գումարի չափով, ըստ վարկառուի ցանկության: Գույքի արժեքի մի մասի չափով ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցումը կվճարվի ապահովագրական գումարի և գույքի ամբողջական շուկայական արժեքի հարաբերակցության համամասնությամբ:
    7. Գրավի պայմանագրով նախատեսված գրավի առարկայի ապահովագրության պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում:
    8. Վերանորոգման վարկերի դեպքում, գրավադրվող բնակելի անշարժ գույքի սեփականատերեր կարող են լինել վարկառուն կամ վարկառուի ընտանիքի անմիջական անդամները, ովքեր պետք է ունենան առնվազն 10% սեփականության մասնաբաժին գրավադրվող գույքից կամ ներկայացնեն փաստեր առ այն, որ նրանք բնակվում են այդ տանը:
  2. Զգուշացում և կարևոր նշումներ
    1. Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, մեկ տարվա համար որպես հիմք ընդունելով 365 օրը կամ 366 օրը նահանջ տարվա պարագայում:
    2. Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու կամ կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձել և իրացնել գրավադրված գույքը և գրավի առարկայի իրացումից ստացված միջոցներն ուղղել վարկային պարտավորությունների մարմանը:
    3. Վարկառուի վարկային պարտավորությունները մարելու համար գրավի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել Վարկառուի այլ գույքի հաշվին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
    4. Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ՝ պարտավորության ժամկետանց դառնալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, որը բացասական ազդեցություն կունենա վարկառուի վարկային պատմության վրա և կարող է խոչընդոտ հանդիսանալ ապագայում մեկ այլ վարկի դիմելիս։ Առկայության դեպքում կիրառելի է նաև համավարկառուների և երաշխավորների նկատմամբ: Դուք իրավունք ունեք ԱՔՌԱ վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:
    5. Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների գումարի վրա (ԱՄՆ դոլարով վարկերի համար): Արտարժույթով տրամադրված վարկերի հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման այն արտարժույթով, որով տրամադրվել է վարկը, կամ ՀՀ դրամով՝ վարկի հիմնական գումարի ամսական վճարների հետ միաժամանակ:
    6. Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ`հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պայմաններին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը, գրավադրվող գույքի իրացվելիությունը և այլ հանգամանքներ:
      1. Բանկն իր հայեցողությամբ կարող է պահանջել, որպեսզի Հաճախորդի պարտավորությունը ապահովված լինի երաշխավորությամբ՝ կախված ռիսկայնության գնահատման արդյունքներից:

2.7. Վարկը տրամադրվում է միայն գրավի և ապահովագրության վկայականները / պայմանագրերը ներկայացնելուց հետո:

2.8. Վարկը տրամադրվում է անկանխիկ:

2.9. Անշարժ գույքի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կրում է Հաճախորդը:

2.10. Վերանորոգման վարկերի համար, վարկի գումարի տրամադրումից հետո 6 ամսվա ընթացքում պետք է ներկայացվի կատարված վերանորոգման մասին Բանկի կողմից առաջարկված անկախ գնահատող կազմակերպության եզրակացությունը:

2.11. Եթե շուկայում անշարժ գույքի գների բացասական միտում է նկատվում` 20 % և ավելի չափով, Բանկը կարող է պահանջել գրավադրված անշարժ գույքի լրացուցիչ գնահատում:

2.12. Վարկի հաստատման և տրամադրման համար Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերի ձեռք բերման և անհրաժեշտ գործարքների համար վճարվող ծախսերը կատարվում են Հաճախորդի կողմից և որևէ դեպքում չեն փոխհատուցվում Բանկի կողմից:

2.13. Լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել վարկի գործողության ընթացքում, սակայն ոչ ավել քան տարին երկու անգամ: Նախատեսված առավելագույն և նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ, որը չի կարող գերազանցվել վարկի գործողության ամբողջ ընթացքում: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում: Սույն պայմանն առկա է յուրաքանչյուր վարկային պայմանագրում:

2.14. Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա Ձեր կողմից պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`


1) Տուժանք

2) Տոկոսագումարներ

3) Մայր գումար

 

3. Տուժանք և տույժեր   

3.1. Վարկի կամ տոկոսագումարների վճարումները ուշացնելու դեպքում ուշացված գումարի վրա կկիրառվի տուժանք 5% տարեկան գումարած վարկի անվանական տարեկան տոկոսադրույք:

3.2. Վարկի հիմնական գումարի վաղաժամկետ մարում կատարելու դեպքում Բանկը կարող է կիրառել տուգանք

ա) կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի 0.6%-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,

բ) կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի 0.4 %-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,

գ) կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի 0.2 %-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:

Վարկառուն պայմանագրային տարվա որևէ պահի կարող է վաղաժամկետ մարել այդ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցի համաձայն մարման ենթակա կրեդիտի մայր գումարը առանց տուգանքի: Պայմանագրային տարի է համարվում կրեդիտավորման պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը:

 

Վարկի հիմնական գումարի վաղաժամկետ մարում կատարելու դեպքում Բանկը Հաճախորդի ընտրությամբ`

ա. վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն նվազեցնում է ամսական վճարումների չափը` թողնելով Վարկի մարման ժամկետն անփոփոխ, կամ

բ. նվազեցնում է Վարկի մարման ժամկետը` ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ։

 

Ուշադրություն՝

Վարկի վաղաժամկետ մարում կատարելու դեպքում Բանկի կողմից համամասնորեն նվազեցվում է կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝ Բանկի կողմից գանձվող վճարները, մասնավորապես՝ վարկի տրամադրման վճարը, համամասնորեն վերադարձնելով Հաճախորդին։

 

4. Պահանջվող փաստաթղթերի ցանկ

Վարկի հաստատման համար դիմումը լրացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկ

  • Վարկի դիմում
  • Անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ փաստաթղթի2 բնօրինակներ*
  • Տեղեկանք աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ3, 4 *
  • Բանկային հաշվի (հաշիվների) վերջին 3 ամիսների քաղվածք(ներ)4 *
  • Ձեռք բերվող անշարժ գույքի առքուվաճառքի գինը հավաստող փաստաթուղթ (օրինակ` տեղեկանք կառուցապատողից)

 

Վարկի հաստատումից հետո պահանջվող փաստաթղթերի ցանկ

  • Գրավադրվող անշարժ գույք(երի)ի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական(ներ)
  • Գրավադրվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն5
  • Նախահաշիվ (բնակելի անշարժ գույքի վերանորոգման վարկերի դեպքում)
  • Գրավադրվող անշարժ գույքի հաջորդող գրավի թույլտվություն (անհրաժեշտության դեպքում)
  • Գրավադրվող անշարժ գույքի սեփականատերերի/համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները

 

Վարկի նոտարացման և տրամադրման փուլում պահանջվող փաստաթղթերի ցանկ

  • Վարկառուի անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի2 վերաբերյալ փաստաթղթի պատճեններ*
  • Վարկառուի ամուսնության (ամուսնալուծության, կնոջ/ամուսնու մահվան) վկայականի բնօրինակը*
  • Միասնական տեղեկանք Կադաստրի կոմիտեից բնակելի անշարժ գույքի նկատմամբ առկա սահմանափակումների վերաբերյալ
  • Գրավատուի անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ) և հանրային ծառայությունների համարանիշի2 վերաբերյալ փաստաթղթի պատճեն
  • Վաճառող կողմի անձը հաստատող փաստաթուղթ
  • Դիմում-հանձնարարական ոչ հաշվետեր Հաճախորդի և Բանկի միջև հաղորդակցման կարգի վերաբերյալ (համավարկառուների առկայության դեպքում)*
  • Կառուցապատման փուլում գտնվող գույքի դեպքում` գնման իրավունքի վկայական
  • Գնման իրավունքի գրավի գրանցման վկայական (կառուցապատման փուլում գտնվող գույքի դեպքում)
  • Գույքի գրավի գրանցման վկայական
  • Գույքի ապահովագրության վկայական6

 

Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են առձեռն մեր մասնաճյուղերում կամ էլեկտրոնային ձևով Բանկի հետ համաձայնեցված ժամկետներում։

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։

 

Վերը նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նաև համավարկառուների և երաշխավորների համար (առկայության դեպքում):

 

5. Վարկային դիմումի մասին որոշման և վարկի տրամադրման կայացման ժամկետներ

5.1. Վարկային հայտի վերաբերյալ վերջնական որոշման կայացման և Հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետը և կարգը՝ Բանկի կողմից պահանջված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, Հաճախորդի նախընտրած եղանակով։

5.2. Վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը՝ գրավի վկայականը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

6. Վարկի հաստատման և մերժման չափանիշները

6.1. Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ

• Փաստաթղթավորված կայուն եկամուտ, որը համապատասխանում է տվյալ վարկատեսակի տրամադրման նվազագույն պահանջներին

• Դրական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը չպետք է գերազանցի Բանկի կողմից տվյալ պահին սահմանված առավելագույն շեմը

• Վարկային գործընթացի համար անհրաժեշտ լիարժեք փաստաթղթեր

 

6.2. Վարկի տրամադրման վերաբերյալ բացասական որոշման կայացման չափանիշներ

• Վարկը մարելու համար անբավարար կամ չփաստաթղթավորված եկամուտներ

• Վարկի ոչ նպատակային օգտագործում

• Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում

• Բացասական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը գերազանցում է Բանկի կողմից տվյալ պահին սահմանված առավելագույն շեմը

• Հաճախորդի տարիքը չի համապատասխանում տվյալ վարկատեսակի տրամադրման համար Բանկի կողմից սահմանված չափանիշին

 

7. Քաղվածքներ

Հաճախորդների վարկային հաշիվների համար Բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` Բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և  Հիմնական պայմաններ հղումներով:

1 Անշարժ գույքի ապահովագրման արժեքը կարող է կազմել գույքի գնահատված արժեքի 0.18%-ը:

2 Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից մեկը. նույնականացման քարտ, հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ ՀՀ  լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու վերաբերյալ ՀՀ  լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք:

3 Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար տեղեկանք գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին:

Բանկում ոչ աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, շահաբաժինների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:

4 Եթե դիմողը Բանկի Հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 3 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 3 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:

5 Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից ընդունելի անկախ գնահատող կազմակերպության կողմից:

6 Գրավադրված գույքը պետք է ապահովագրվի ` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից:

Թարմացվել է` 22.09.23, 11:26

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։