Հիմնական բովանդակության սկիզբ

«Անտառային» բնակելի համալիրում անշարժ գույք ձեռք բերելու առաջարկի մանրամասներ

Անշարժ գույքի ձեռքբերման վարկ

Վարկի տարրեր Նկարագրություն
Վարկի ժամկետ1 24-240 ամիս
Վարկի գումար 5 միլիոն ՀՀ դրամից մինչև 200 միլիոն ՀՀ դրամ կամ 10 հազար ԱՄՆ դոլարից մինչև 400 հազար ԱՄՆ դոլար
Վարկի արժույթ

ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար։

ԱՄՆ դոլարով վարկեր կարող են տրամադրվել միայն, եթե հաճախորդը բավարարում է արտարժույթով վարկավորման նկատմամբ ներկայացվող բոլոր կիրառելի պահանջները:


 

Մանրամասները տեսեք այստեղ։

Տոկոսադրույք2

Տարեկան անվանական տոկոսադրույք՝ լողացող


 

Ուշադրություն՝ վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության դեպքում։ (ՄՀՏ)


 

Լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել վարկի գործողության ընթացքում ոչ ավել քան տարին երկու անգամ: Նախատեսված առավելագույն և նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ, որը չի կարող գերազանցվել վարկի գործողության ամբողջ ընթացքում: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում: 


 

ՀՀ դրամով վարկերի համար հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա, որը տվյալ պահին կազմում է՝


 

9% + 3.5% = 12.5%


որտեղ՝

9% - Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք

3.5% - հաստատուն մարժա


 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 13.48%-ից մինչև 16.10%:


 

ԱՄՆ դոլարով տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման համար կիրառվում է Կենտրոնական Բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված արտարժույթի փոխարժեքը տվյալ կայքէջի հրապարակման օրվան դրությամբ, ընդ որում՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված վերոնշյալ փոխարժեքի մեծության փոփոխությունից:


 

ԱՄՆ դոլարով վարկերի համար հաշվարկվում է Բանկի ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա, որը տվյալ պահին կազմում է՝


 

3.3% + 4.7% = 8%


 

որտեղ՝


 

3.3% - Բանկի ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք

4.7% - հաստատուն մարժա

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.59%-ից առավելագույնը մինչև 10.70%:

 

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկն արժենալու վարկառուի համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

 

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի արժույթով վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 oր կամ 366  օր՝ նահանջ տարվա դեպքում:

Վարկ/գրավ հարաբերակցություն

Վարկի գումարը չի կարող գերազանցել ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված արժեքի 90%-ը։


Նվազագույն կանխավճարը ՀՀ դրամով վարկավորման դեպքում 10%3, իսկ ԱՄՆ դոլարով վարկավորման դեպքում` 30%4.

Վարկի տրամադրման վճար (միանվագ)

Վարկի գումարի 0.5%, առավելագունը՝ 200.000 ՀՀ դրամ։


Վարկի տրամադրման միանվագ վճարը կգանձվի վարկառուի հաշվից վարկի տրամադրման օրը:

Անշարժ գույքի ձեռքբերման վարկ

Վարկի տարրեր Վարկի ժամկետ1
Նկարագրություն 24-240 ամիս
Վարկի տարրեր Վարկի գումար
Նկարագրություն 5 միլիոն ՀՀ դրամից մինչև 200 միլիոն ՀՀ դրամ կամ 10 հազար ԱՄՆ դոլարից մինչև 400 հազար ԱՄՆ դոլար
Վարկի տարրեր Վարկի արժույթ
Նկարագրություն

ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար։

ԱՄՆ դոլարով վարկեր կարող են տրամադրվել միայն, եթե հաճախորդը բավարարում է արտարժույթով վարկավորման նկատմամբ ներկայացվող բոլոր կիրառելի պահանջները:


 

Մանրամասները տեսեք այստեղ։

Վարկի տարրեր Տոկոսադրույք2
Նկարագրություն

Տարեկան անվանական տոկոսադրույք՝ լողացող


 

Ուշադրություն՝ վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության դեպքում։ (ՄՀՏ)


 

Լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել վարկի գործողության ընթացքում ոչ ավել քան տարին երկու անգամ: Նախատեսված առավելագույն և նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ, որը չի կարող գերազանցվել վարկի գործողության ամբողջ ընթացքում: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում: 


 

ՀՀ դրամով վարկերի համար հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա, որը տվյալ պահին կազմում է՝


 

9% + 3.5% = 12.5%


որտեղ՝

9% - Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք

3.5% - հաստատուն մարժա


 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 13.48%-ից մինչև 16.10%:


 

ԱՄՆ դոլարով տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման համար կիրառվում է Կենտրոնական Բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված արտարժույթի փոխարժեքը տվյալ կայքէջի հրապարակման օրվան դրությամբ, ընդ որում՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված վերոնշյալ փոխարժեքի մեծության փոփոխությունից:


 

ԱՄՆ դոլարով վարկերի համար հաշվարկվում է Բանկի ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա, որը տվյալ պահին կազմում է՝


 

3.3% + 4.7% = 8%


 

որտեղ՝


 

3.3% - Բանկի ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք

4.7% - հաստատուն մարժա

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.59%-ից առավելագույնը մինչև 10.70%:

 

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկն արժենալու վարկառուի համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

 

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի արժույթով վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 oր կամ 366  օր՝ նահանջ տարվա դեպքում:

Վարկի տարրեր Վարկ/գրավ հարաբերակցություն
Նկարագրություն

Վարկի գումարը չի կարող գերազանցել ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված արժեքի 90%-ը։


Նվազագույն կանխավճարը ՀՀ դրամով վարկավորման դեպքում 10%3, իսկ ԱՄՆ դոլարով վարկավորման դեպքում` 30%4.

Վարկի տարրեր Վարկի տրամադրման վճար (միանվագ)
Նկարագրություն

Վարկի գումարի 0.5%, առավելագունը՝ 200.000 ՀՀ դրամ։


Վարկի տրամադրման միանվագ վճարը կգանձվի վարկառուի հաշվից վարկի տրամադրման օրը:

Խնդրում ենք ծանոթանալ տվյալ վարկատեսակի պայմաններին նախքան վարկին դիմելը:

Վարկի մարման կարգ

Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝

  • Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
  • Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները, և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:

Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ՝ պարտավորության ժամկետանց դառնալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, որը բացասական ազդեցություն կունենա վարկառուի վարկային պատմության վրա և կարող է խոչընդոտ հանդիսանալ ապագայում մեկ այլ վարկի դիմելիս։ Առկայության դեպքում կիրառելի է նաև համավարկառուների և երաշխավորների նկատմամբ:

Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել և Դուք կարող եք զրկվել դրա նկատմամբ Ձեր իրավունքներից:

Տոկոսագումարի հաշվարկում

Տոկոսագումարը հաշվարկվում է օրական`օգտագործելով հետևյալ բանաձևը.

I = R*L/365 (կամ 366՝ նահանջ տարվա դեպքում), որտեղ

I = մեկ օրվա տոկոսագումար

R = ընթացիկ տոկոսադրույք

L = վարկի մնացորդ

Տոկոսագումարի հաշվարկման ներկայացուցչական օրինակ

Հաճախորդին տրամադրվել է ՀՀ դրամով անշարժ գույքի ձեռքբերման վարկ՝ նվազող մարումներով:

  • վարկի գումար՝ 50,000,000 ՀՀ դրամ
  • վարկի ժամկետ՝ 240 ամիս
  • տարեկան անվանական տոկոսադրույք՝ 11.5%
  • տարեկան փաստացի տոկոսադրույք` 12.55%
  • տարվա օրերի քանակ՝ 365/366
  • վարկի տրամադրման ամսաթիվ` 01/09/2022
  • առաջին մարման ամսաթիվ` 05/10/2022
  • վարկի վերջնաժամկետ` 05/09/2042
  • վարկի տրամադրման վճար՝  200,000 ՀՀ դրամ
  • ամսական վճարման չափ՝

Առաջին ամսվա վճարման չափ՝ 743,949.77  ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 535,616.44 ՀՀ դրամ)

Երկրորդ ամսվա վճարման չափ՝ 694,654.68 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 486,321.35 ՀՀ դրամ)

Վերջին ամվա վճարման չափը` 210,368.15 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 2,034.82ՀՀ դրամ)

Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 57,798,699.92 ՀՀ դրամ:

Կարևոր է իմանալ

Ֆինանսական Տեղեկատու

«Ձեր Ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Վարկը կարող եք ձևակերպել և՛ HSBC Բանկի գլխամասում, և՛ մասնաճյուղերում։ Գտեք Ձեզ հարմար գրասենյակը կամ մասնաճյուղը:

1 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին: Վարկառուն պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ: Սույն վարկային ծառայության համար ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

2 Կախված վարկի ռիսկայնության գնահատումից` վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:

3 Եկամուտ պարտք հարաբերակցությունը ՀՀ դրամով վարկերի համար` 60%-70%`կախված եկամուտից:

4 Եկամուտ պարտք հարաբերակցությունը ԱՄՆ դոլարով վարկերի համար` 60%:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 23.01.24, 05:36 

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։