HSBC ընթացիկ հաշիվ

  • Անվճար միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ
  • Ցանկության դեպքում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով հաշիվների համար տրամադրվում է չեկային գրքույկ (PDF, 27 ԿԲ)
  • Հասանելի է ՀՀ դրամով և արտարժույթով (PDF, 44 ԿԲ) (USD, EUR, GBP, RUB, CNY և JPY)
  • Լիարժեք վերահսկողություն ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունների միջոցով
  • Հաշվին նվազագույն մուտքի պահանջ չի գործում

Ստացեք Ձեր աշխատավարձը, կատարեք և ընդունեք տեղական և միջազգային փոխանցումներ միայն մեկ բանկային հաշվի միջոցով։

HSBC խնայողական հաշիվ

  • Հասանելի է ՀՀ դրամով և արտարժույթով (PDF, 44 ԿԲ)
  • Անվճար միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ
  • Հաշիվն անվճար օգտագործելու հնարավորություն, եթե խնայողական հաշվի միջին ամսական մնացորդը տվյալ ամսվա համար կազմում է 100 000 ՀՀ դրամ կամ ավելին
Գործում են պահանջներին համապատասխանության չափանիշներ։

Խնայեք Ձեր գումարները HSBC-ում` միաժամանակ հնարավորություն ունենալով դրանք օգտագործել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում:

HSBC մինչև 18 տարեկան երեխայի հաշիվ

  • Հասանելի է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով
  • Հաշվի անվճար բացում
  • Հաշվի անվճար սպասարկում
  • Հաշվին նվազագույն մուտքի պահանջ չի գործում
Գործում են պահանջներին համապատասխանության չափանիշներ։

Եթե Ձեր երեխայի համար գումար կուտակելու նպատակով հատուկ հաշիվ եք փնտրում, ապա մեր` մինչև 18 տարեկան երեխայի անվճար հաշիվը Ձեր լավագույն ընտրությունն է:

HSBC էսքրոու հաշիվ

  • Էսքրոու հաշիվը տարանցիկ հաշիվ է, որը նախատեսված է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների ապահով իրականացման համար
  • Անշարժ գույքի գնորդն ու վաճառողը համաձայնության են գալիս էսքրոու գումարի վճարման պայմանների շուրջ
  • Էսքրոու հաշիվ բացելու համար ծառայության վճար է գանձվում էսքրոու գումարի 0,5%-ի չափով (նվազագույնը՝ 100,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500,000 ՀՀ դրամ)

Մեր էսքրոու հաշվի միջոցով կարգավորեք անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների ընթացքում ծագող հնարավոր խնդիրները:.

HSBC անկանխիկ ոսկով մետաղական հաշիվ

  • Գործում է ամսական սպասարկման վճար՝ անկախ հաշիվն օգտագործելու փաստից
  • Մետաղական հաշվին կատարվող մուտքագրման կամ հաշվի միջոցով իրականացվող գործարքի համար պահանջվող նվազագույն շեմը 1 տրոյական ունցիա է
Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվը արտարժութային հաշիվ է, այսինքն` XAU փոխարժեքի տատանումը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն մետաղական հաշվին առկա միջոցների վրա՝ արտահայտված ՀՀ դրամով։

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվների բացումը 2015թ.-ի մայիսի 4-ից դադարեցված է:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 2/7/2019 09:23:24 AM