Հիմնական բովանդակության սկիզբ

Անկանխիկ ոսկով մետաղական հաշվի սակագներ և պայմաններ

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվը հանդիսանում է բանկային հաշիվ, որը հնարավոր է վարել միայն անկանխիկ ոսկով: Սկսած 2015թ. մայիսի 4-ից դադարեցված է անկանխիկ ոսկով մետաղական հաշիվների բացումը:*

Հիմնական սակագներ

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվի ամսական սպասարկման վճար` 3,000 ՀՀ դրամ`անկախ հաշվի մնացորդից:

Սպասարկման ամսական վճարը գանձվում է անկախ այն փաստից, թե արդյոք հաճախորդը հաշիվն օգտագործում է, թե` ոչ:

Բոլոր տեսակի գանձումները կատարվում են ՀՀ դրամով: Սակագներով նախատեսված վճարները, որպես կանոն, վճարվում/գանձվում են մետաղական հաշվից, ընդ որում` Բանկին իրավունք է վերապահվում գանձվելիք գումարի չափով անկանխիկ ոսկին փոխանակել ՀՀ դրամի և գանձել: Անկանխիկ ոսկու փոխանակման գործարքն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված ոսկու հաշվարկային փոխարժեքով, եթե այլ բան նախատեսված չէ սույն սակագներով:

Անկանխիկ ոսկով հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Հիմնական առանձնահատկություններ

Մետաղական հաշվից կատարվող գործարքների համար պահանջվող նվազագույն մուտքը կամ հաշվով գործարքի նվազագույն չափը՝ 1 տրոյական ունցիա

1 տրոյական ունցիան հավասար է 31.10348 գրամի

Անկանխիկ ոսկով փոխանցումները հնարավոր է կատարել միայն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ հաշվետեր հաճախորդների համար:

Սակագինը ՝ փոխանցվող գումարի 0.1%1

Էյչ-Էս-Բի-Սի Բանկում հաճախորդի հաշիվների միջև փոխանցումները կատարվում են անվճար:

Կարևոր նշում. Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվը դա արտարժութային հաշիվ է, այսինքն XAU փոխարժեքի տատանումը կարող է ունենալ ինչպես դրական այնպես էլ բացասական ազդեցություն մետաղական հաշվին առկա միջոցների վրա՝ արտահատված ՀՀ դրամով:

*Սկսած 2015թ. մայիսի 4-ից դադարեցված է անկանխիկ ոսկով մետաղական հաշիվների բացումը:

1 Փոխանակումը իրականացվում է Բանկի կողմից սահմանված անկանխիկ ոսկու գնման փոխարժեքով:

Թարմացվել է` 18.10.22, 08:36

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։