Հիմնական բովանդակության սկիզբ

Փոխանցումներ և վճարումներ կատարելու նոր եղանակներ

Ձեզ ենք ներկայացնում Ինտերնետային բանկային ծառայության միջոցով փոխանցումների և վճարումների կատարման նոր և պարզեցված եղանակները

Հարգելի Հաճախորդ,

Ինչպես տեղյակ եք, մենք իրականացնում ենք հետաքրքիր բարելավումներ HSBC Ինտերնետային բանկային համակարգում։ Մենք արդեն պարզեցրել ենք մուտք գործելու գործընթացը և դարձրել այն դյուրին։

Այսօր Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փոխանցումներ և վճարումներ կատարելու նոր եղանակները, որոնք ավելի պարզ են և արագ։

Հիմնական բարելավումներն են՝

  • Գործարքների ընտրման էջի նոր դիզայն
    Դուք կարող եք ընտրել ուղարկող հաշիվը և գործարքի տեսակն անմիջապես գործարքների ընտրման էջում, քանզի գործարքների բոլոր տեսակները տեղակայված են նույն էջում
  • Կրեդիտ քարտի վճարման պարզեցված եղանակ
    Լրացուցիչ «Ավելացնել շահառու» քայլն այլևս անհրաժեշտ չէ, Դուք ավելացնում եք կրեդիտ քարտն ամիջապես կրեդիտ քարտին վճարում իրականացնելիս
  • Հիշված փոխանցման/վճարման ստեղծում
    Գործարքի կատարման ընթացքում նշում կատարելով համապատասխան դաշտի առջև Ձեր փոխանցման/վճարման հանձնարարականն ավտոմատ կերպով պահպանվում է

Փորձեք ինքներդ

Պարզապես մուտք գործեք Ձեր Ինտերնետային բանկային համակարգ https://www.hsbc.am/security/ հղմամբ և սեղմեք «Արագ Հղումներ» բաժնի «Փոխանցում» կոճակին։

Հաճախ տրվող հարցեր

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։