Հիմնական բովանդակության սկիզբ

Էլեկտրական ավտոմեքենայի վարկ

Դրույթներ և պայմաններ

Ապահովում և ապահովագրություն

  1. Վարկառուն պետք է լինի գրավադրվող ավտոմեքենայի սեփականատերը:
  2. Ավտոմեքենան գրավադրվում է Բանկի օգտին (կոշտ գրավ) մինչև վարկի ամբողջական մարումը:
  3. Վարկառուն պարտավոր է կատարել ավտոմեքենայի ապահովագրություն` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից: Ապահովագրական պոլիսը պետք է վերակնքվի յուրաքանչյուր տարի՝ վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Եթե վարկառուն չի ապահովում ավտոմեքենայի ապահովագրությունը, ապա Բանկը կապահովագրի այն` վարկառուի հաշվին:
  4. Ապահովագրական հատուցման շահառուն Հաճախորդն է:
  5. Ապահովագրական գումարը պետք է հավասար լինի ավտոմեքենայի շուկայական արժեքին:
  6. Գրավի պայմանագրով նախատեսված ապահովագրության պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում:

 

Զգուշացում և կարևոր նշումներ

  1. Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձել գրավադրված գույքը և դրա իրացումից ստացված միջոցներն ուղղել վարկային պարտավորությունների մարմանը:
  2. Հաճախորդի վարկային պարտավորությունները մարելու համար գրավի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել Հաճախորդի այլ գույքի հաշվին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի մայր գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում, վարկային պատմության տվյալները կտրամադրվեն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին:
  4.  Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ` հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պահանջներին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլ հանգամանքներ:
    1. Բանկն իր հայեցողությամբ կարող է պահանջել, որպեսզի Հաճախորդի պարտավորությունը ապահովված լինի երաշխավորությամբ՝ կախված ռիսկայնության գնահատման արդյունքներից:

5. Վարկը տրամադրվում է բացառապես անձնական օգտագործման ավտոմեքենայի ձեռք բերման նպատակով:

6. Մոտոցիկլետները և 36 ամսից ավել վաղեմություն ունեցող ավտոմեքենաները չեն վարկավորվում:

7. Վարկը տրամադրվում է միայն գրավի և ապահովագրության վկայականները/ պայմանագրերը ներկայացնելուց հետո:

8. Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ և փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

9. Ավտոմեքենայի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կրում է հաճախորդը

10. Վարկի դիմումը ընդունվում է Բանկի ցանկացած մասնաճյուղում/գրասենյակում:

11. Վարկի հաստատման և տրամադրման համար Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերի ձեռք բերման և անհրաժեշտ գործարքների համար վճարվող ծախսերը Բանկի կողմից չեն փոխհատուցվում: Բոլոր վճարները կատարում է Հաճախորդը:

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։