Հիմնական բովանդակության սկիզբ

Ժամկետային ավանդի մարման տարբերակներ

Մարման տարբերակներ

Ստանդարտ ժամկետային ավանդ

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի վերաներդրում

Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով` համաձայն Հիմնական պայմանների:

Ավանդի մայր գումարի վերաներդրում

Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով` համաձայն Հիմնական պայմանների, իսկ տոկոսագումարը չի ներդրվի:

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի փոխանցում այլ հաշվի

Ավանդի մարումից հետո և՛ մայր գումարը, և՛ տոկոսագումարները չեն վերաներդրվի նոր ավանդի տեսքով և կփոխանցվեն հաճախորդի հաշվին՝ ցպահանջ ավանդների պայմաններով: Ցպահանջ ավանդների համար Բանկի կողմից առաջարկվող տոկոսադրույքը կազմում է 0%: 

Միջանկյալ տոկոսագումարով ժամկետային ավանդ

Ավանդի մայր գումարի վերաներդրում

Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով` համաձայն Հիմնական պայմանների:

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի փոխանցում այլ հաշվի

Ավանդի մարումից հետո և՛ մայր գումարը, և՛ տոկոսագումարները չեն վերաներդրվի նոր ավանդի տեսքով և կփոխանցվեն հաճախորդի հաշվին՝ ցպահանջ ավանդների պայմաններով: Ցպահանջ ավանդների համար Բանկի կողմից առաջարկվող տոկոսադրույքը կազմում է 0%: 

Նշում: Նվազագույնը մեկ ամիս հետո ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում, ավանդի վճարվելիք տոկոսագումարը կվերահաշվարկվի գործող ժամկետային ավանդի մեկ ամսվա համար կիրառելի տոկոսադրույքի համաձայն: Ավանդի ժամկետի ընթացքում հաճախորդին վճարված տոկոսագումարի և մեկ ամսվա համար վերահաշվարկված տոկոսագումարի տարբերությունը ենթակա է նվազեցման ավանդի մայր գումարից:

Եթե հաճախորդն ավանդը դադարեցնում է ավանդի հաշվի բացման օրվանից մինչև մեկ ամիս ժամկետի ընթացքում, ապա վճարվում է դադարեցման պահին հաշվեգրված տոկոսագումարի 1%-ը:

Ժամկետային ավանդային հաշվի փակման վճար առկա չէ:

Թարմացվել է` 26.07.21, 04:32

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։