Հիմնական բովանդակության սկիզբ

Պահանջվող փաստաթղթեր

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

  • Վարկի դիմում
  • Անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ փաստաթղթի1 բնօրինակներ*
  • Տեղեկանք աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ2, 3 *
  • Բանկային հաշվի (հաշիվների) վերջին 3 ամիսների քաղվածք(ներ)3 *
  • Ավտոմեքենայի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական
  • Ավտոմեքենայի գնահատման հաշվետվություն4
  • Տեղեկանք ՀՀ լիազոր մարմնի կողմից ավտոմեքենայի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ
  • Ավտոմեքենայի հաշվառման վկայագրի պատճեն
  • Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր
  • Պաշտոնական ներկայացուցչությունից նոր ավտոմեքենա գնելու դեպքում պետք է ներկայացվի նաև առք ու վաճառքի պայմանագիրը` համապատասխան հաշիվ ապրանքագրի և մաքսազերծման փաստաթղթերի հետ միասին
  • Ավտոմեքենայի ապահովագրության վկայական[5
  • Դիմում-հանձնարարական ոչ հաշվետեր Հաճախորդի և Բանկի միջև հաղորդակցման կարգի վերաբերյալ (համավարկառուների առկայության դեպքում)*

 

Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են առձեռն Բանկի մասնաճյուղերում կամ էլեկտրոնային ձևով Բանկի հետ համաձայնեցված ժամկետներում։

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։

Վերը նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նաև համավարկառուների և երաշխավորների համար (առկայության դեպքում):

1 Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից մեկը. նույնականացման քարտ, հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ ՀՀ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու վերաբերյալ ՀՀ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք:

2 Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար տեղեկանք գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին:

Բանկում ոչ աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, շահաբաժինների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:

3 Եթե դիմողը Բանկի Հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 3 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 3 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:

4 Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից ընդունելի անկախ գնահատող կազմակերպության կողմից:

5 Ավտոմեքենան պետք է ապահովագրվի ` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից:

Թարմացվել է` 28.09.23, 07:35

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։