Հիմնական բովանդակության սկիզբ

«Կանաչ ուրբաթ» արշավի արդյունքները

Բանկի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ 5 հաղթող հաճախորդներին հանձնվեցին նվերներ

Ամփոփվեցին «Կանաչ ուրբաթ» արշավի արդյունքները

Հայաստանում «կանաչ և էկոլոգիապես մաքուր» ապրելակերպը խթանելու նպատակով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը իրականացնում է մի շարք ծրագրեր և արշավներ՝ աջակցելով կայուն մոտեցումների աճին, ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ Բանկի հաճախորդների շրջանակում։ Միևնույն ժամանակ, գիտակցելով ժամանակի պահանջները, Բանկը ջանում է հաճախորդների համար ավելի գրավիչ դարձնել իր կողմից թողարկված վճարային քարտերը: Համատեղելով այս երկու նպատակները` Բանկը նախաձեռնեց և իրականացրեց «Կանաչ ուրբաթ» արշավը:

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ «Կանաչ ուրբաթ» արշավի շրջանակներում Բանկի Մաստերքարտ վճարային քարտեր ունեցող հաճախորդներն իրենց քարտերով գործարքներ կատարելով հնարավորություն ստացան շահելու էլեկտրոնային սկուտերներ:

Բանկի գլխամասային գրասենյակում դեկտեմբերի 22-ին կազմակերպված ընդունելության ժամանակ Արշավի ընթացքում առավելագույն քանակով գործարքներ կատարած 5 հաճախորդներին և մեկ աշխատակցին հանձնվեցին մրցանակները:

Նմանատիպ նախագծերը լիովին համապատասխանում են Բանկի արժեքներին և սկզբունքներին և Բանկի կողմից շարունակական են լինելու: Սպասե՛ք նորությունների։

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 23.12.21, 10:18

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։