Հիմնական բովանդակության սկիզբ

Բնակելի անշարժ գույքի ապահովագրություն

Անշարժ գույքի ապահովագրության հետ անհոգ եղեք Ձեր կորուստների փոխհատուցման համար

Դուք կարող եք ապահովագրել Ձեր գույքը` շուկայական ամբողջ արժեքի կամ դրա մի մասի չափով: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ կողմից տրամադրված վարկերով ձեռք բերված գույքի դեպքում, ապահովագրական գումարը պետք է առնվազն հավասար լինի վարկի գումարին1:

Ապահովագրվող ռիսկեր

Անշարժ գույքի ապահովագրության փաթեթը ներառում է հետևյալ ռիսկերը.
  • Հրդեհ, կայծակ, գազի պայթյուն
  • Ջրի վնաս
  • Երկրաշարժ
  • Կոտրանքով գողություն, կողոպուտ
  • Երրորդ անձանց անօրինական գործողություններ

Փաթեթը չի ներառում հետևյալ ռիսկերը.

  • Ջրհեղեղ, հողմ, փոթորիկ, մրրիկ, կարկուտ,
  • Սողանք, լեռնային/քարային զանգվածների փլուզում

Սակագին

  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ վարկերով ձեռք բերված անշարժ գույքի համար վարկային պայմանագրի գործողության ընթացքում տարեկան ապահովագրության սակագինը կազմում է ապահովագրական գումարի 0.18%-ը

Կիրառվող չփոխհատուցվող գումարներ

  • Ապահովագրական գումարի 1%, ոչ պակաս քան 100,000 ՀՀ դրամ
  • Երկրաշարժի դեպքում` ապահովագրական գումարի 2%

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Ապահովադրի անձնագրի պատճեն
  • Սեփականատիրոջ անձնագրի պատճեն, եթե սեփականատերը ապահովադիրը չէ
  • Գույքի սեփականության վկայականի պատճեն
  • Գույքի գնահատման հաշվետվության պատճեն (առկայության դեպքում), հակառակ դեպքում հիմք է ընդունվում գույքի շուկայական արժեքը:

Կարևոր նշում

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հանդիսանում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ –ի ապահովագրական գործակալ և ներկայացնում է ապահովագրական ծառայությունը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ի անունից և վերջինիս կողմից սահմանված պայմաններով: Ապահովագրական հատուցում վճարելու պահանջները ենթակա են ներկայացման ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում ապահովագրական հատուցումների վճարման հետ կապված:

Ապահովագրական ծառայությունների լրացուցիչ պայմաններին ծանոթանալու համար այցելեք www.ingoarmenia.am

1 Գույքի արժեքի մի մասի չափով ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցումը կվճարվի ապահովագրական գումարի և գույքի ամբողջական շուկայական արժեքի համամասնությամբ:

Թարմացվել է` 15.02.21, 07:16

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։