Հիմնական բովանդակության սկիզբ

Կարևոր տեղեկատվություն

ՀՀ դրամ

ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 25.02.2023թ.

Ուժի մեջ է` 12.03.2020թ.

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր

25.02.2023թ. -ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2022թ․ դեկտեմբերի և 2023թ․ հունվար ամիսների համար համապատասխանաբար կազմում է 9,2% և 9,1%, ուստի հիմնական ցուցանիշը՝ հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին, 25.02.2023թ. -ի դրությամբ կազմում է 9,2%:

Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (9%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով չի գերազանցում 0,5 տոկոսային կետը, վերանայման արդյունքում ՄՀՏ-ի արժեքը հաջորդ ժամանակահատվածի համար մնում է անփոփոխ` կազմելով 9%:

Հիմնական ցուցանիշ

Ցուցանիշի բացատրագիր

Հիմնական ցուցանիշ: ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 25.02.2023թ․ դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2022թ. դեկտեմբեր և 2023թ. հունվար ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը վերոնշյալ ամիսների համար համապատասխանաբար կազմում է 9,22% և 9,13%, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, 25.02.2023թ. դրությամբ կազմում է 9,2%:

Երկրորդային ցուցանիշ

Ցուցանիշի բացատրագիր

Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ): ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 25.02.2023թ․ դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2022թ. դեկտեմբեր և 2023թ․ հունվար ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների պարզ միջինը դեկտեմբեր ամսվա համար 9,19% է ((8,62% + 9,76%)/2), իսկ 2023թ․ հունվարամսվա համար` 9,14% ((8,43% + 9,85%)/2), երկրորդային ցուցանիշը, հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, 25.02.2023թ. դրությամբ կազմում է 9,2%:

ԱՄՆ դոլար

ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 25․02․2023թ

Ուժի մեջ է՝ 03.11.2022թ.

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր

25.02.2023թ. -ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2022թ. դեկտեմբեր և 2023թ․ հունվար ամիսների համար կազմում է 3,1% և 2,7%, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես  հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին, հավասար է  2,9%:

Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (2,7%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով չի գերազանցում 0,5 տոկոսային կետը, վերանայման արդյունքում ՄՀՏ-ի արժեքը հաջորդ ժամանակահատվածի համար մնում է անփոփոխ` կազմելով 2,7%:

Ցուցանիշի բացատրագիր

Հիմնական ցուցանիշ. ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 25.02.2023թ․-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2022թ. դեկտեմբեր և 2023թ․ հունվար ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2022թ. դեկտեմբեր և 2023թ. հունվար ամիսների համար համապատասխանաբար կազմում 3,10% և 2,77%, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին, 25.02.2023թ.-ի դրությամբ կազմում է 2,9%:

Ցուցանիշի բացատրագիր

Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ). ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 25.02.2023թ․-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2022թ. դեկտեմբեր և 2023թ․ հունվար ամիների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ` ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների պարզ միջինը 2022թ. դեկտեմբեր ամսվա համար 3,27% է` ((2,40% + 4,14%)/2), իսկ 2023թ․ հունվար ամսվա համար` 2,71%` ((1,91%+ 3,50%)/2)՝ Բանկի երկրորդային ցուցանիշը, հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին՝ կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, կազմում է 3,0%:

Եվրո

Եվրոյով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 25.02.2023թ.

Ուժի մեջ է` 02.05.2023թ.

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր

25.02.2023թ. դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված €STR-ի ինդեքսի վերջին հասանելի վեց ամիսների` 24.08.2022թ.-ից մինչև 24.02.2023թ. հրապարակված ցուցանիշների միջին թվաբանականը` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, կազմում է 1,3%, ուստի, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես վերջինիս և 3% ֆիքսված մարժայի հանրագումար, սահմանվում է 4,3%:

Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (2,5%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով գերազանցում է 0,5 տոկոսային կետը` ՄՀՏ-ի արժեքը, հավասարվելով եվրոյով հիմնական ցուցանիշին, հաջորդ ժամանակահատվածի համար կկազմի 4,3%:

Հիմնական ցուցանիշ

Ցուցանիշի բացատրագիր

Հիմնական ցուցանիշ: ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 25.02.2023թ․-ի  դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված €STR-ի ինդեքսի վերջին հասանելի տեղեկատվությունը 24.02.2023թ․ դրությամբ է, ուստի ցուցանիշը սահմանվում է որպես 24.08.2022թ.-ից մինչև 24.02.2023թ․ ընկած ժամանակահատվածում հրապարակված ցուցանիշների միջին թվաբանական`1,26%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա և 25.02.2023թ.-ի դրությամբ կազմում է 4,3%:

Երկրորդային ցուցանիշ

Ցուցանիշի բացատրագիր

Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ): ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված եվրոյով օվերնայթ գործարքների հիմնական տոկոսադրույքի հասանելի վերջին տեղեկատվությունը 25.02.2023թ.-ի դրությամբ է: Ուստի, 25.02.2023թ.-ի դրությամբ, ցուցանիշը սահմանվում է որպես 25.08.2022թ.-ից մինչև 25.02.2023թ. ընկած ժամանակահատվածում հրապարակված ցուցանիշների միջին թվաբանական՝ 1,36%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա և 25.02.2023թ.-ի դրությամբ կազմում է 4,4%:

Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգ

Բրիտանական ֆունտով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ ՝ 25․02․2023թ․

Ուժի մեջ է՝ 02.05.2023թ.

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր

25.02.2023թ․-ի դրությամբ Անգլիայի բանկի կողմից հրապարակված SONIA ինդեքսի վերջին հասանելի վեց ամիսների` 23.08.2022–23.02.2023թթ. հրապարակված ցուցանիշների միջին թվաբանականը` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ 2,8% է։ Հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես վերջինիս և 3% ֆիքսված մարժայի հանրագումար կազմում է 5,8%:

Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (4%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով գերազանցում 0,5 տոկոսային կետը` վերանայման արդյունքում ՄՀՏ-ի արժեքը, հավասարվելով Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգով հիմնական ցուցանիշին, հաջորդ ժամանակահատվածի համար կկազմի 5.8%:

Ցուցանիշի բացատրագիր

Հիմնական ցուցանիշ. ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 25.02.2023թ.-ի դրությամբ Անգլիայի բանկի կողմից հրապարակված SONIA ինդեքսի վերջին հասանելի տեղեկատվությունը 23.02.2023թ.-ի դրությամբ է, ուստի 25.02.2023թ.-ի դրությամբ ցուցանիշը սահմանվում է որպես 23.08.2022–23.02.2023թթ. հրապարակված ցուցանիշների միջին թվաբանական` 2,81%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա` կազմելով 5,8%: 

Ցուցանիշի բացատրագիր

Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ). ՄՀՏ-ի դիտարկման ժամանականահատվածում` 25.08.2022թ. մինչև 25.02.2023թ., Անգլիայի բանկի հիմնական տոկոսադրույքը կազմել է 2,903%, ուստի երկրորդային ցուցանիշը հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների օրական դիտարկումների պարզ միջին, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա` 25.02.2023թ.-ի դրությամբ կազմում է 5,9%:

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։