Ձեր պաշտպանությունը զեղծարարությունից և ֆինանսական հանցագործությունից

Օրեցօր ավելի փոխկապակցվող աշխարհում առավել քան երբևէ կարևոր է ապահովել Ձեր անվտանգությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է բանկային գործարքներին: Դա է պատճառը, որ մենք ներկայացնում ենք HSBC Safeguard-ը, որն իրենից ներկայացնում է մի շարք գործընթացներ, որոնք ուղղված են ուժեղացնելու մեր բոլոր հաճախորդների պաշտպանվածությունը զեղծարարություններից և ֆինանսական հանցագործություններից միջազգային համակարգերի և գործընթացների միջոցով:

Տեղեկատվությունը պաշտպանության հիմքն է

Մեր համակարգերի և գործընթացների աշխատանքի հիմքում ընկած է մեր բոլոր հաճախորդների վերաբերյալ մշտապես ճշգրիտ տեղեկատվության տիրապետումը: Այդ պատճառով հնարավոր է, որ Դուք ստանաք Բանկի կողմից հարցում՝ կատարելու հետևյալ գործողություն(ներ)ը․

  • Հաստատել կամ թարմացնել Ձեր անձնական կամ բիզնեսի տվյալները,
  • Տրամադրել նոր տեղեկատվություն, որը կարող է ներառել նաև որոշ փաստաթղթերի բնօրինակների տրամադրում:

Գիտակցելով, որ վերոնշյալը կարող է Ձեզ պատճառել որոշակի անհարմարություններ՝ մենք նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը և հավաստիացնում, որ կաշխատենք Ձեզ հետ միասին՝ ապահովելու համար այս գործընթացների դյուրինությունն ու պարզությունը հնարավորության սահմաններում:

Ինչ տեղեկատվություն է պահանջվում բանկի կողմից Ձեր անձը հաստատելու համար

Եթե Դուք հանդիսանում եք ֆիզիկական անձ, մենք, հավանաբար, կխնդրենք ներկայացնել երկու տեսակի փաստաթուղթ՝ առաջինը Ձեր անձը հաստատելու, իսկ երկրորդը` ընթացիկ բնակության հասցեն հաստատելու համար: Վերջիններս պետք է լինեն երկու տարբեր փաստաթղթեր, որոնք պետք է ներկայացնել բնօրինակ տարբերակով: Եթե Դուք իրավաբանական անձ եք, պահանջվող փաստաթղթերը կախված կլինեն Ձեր բիզնեսի չափից և գործունեության ոլորտից: Մենք, հավանաբար, կխնդրենք հաստատել Ձեր կազմակերպության կառուցվածքը և վերջնական շահառուներին, ինչպես նաև այն երկրները, որոնց հետ Դուք գործարար կապեր ունեք:

Ինչպես է այս տեղեկատվությունը պաշտպանելու Ձեզ և Ձեր բիզնեսը

Քանի որ ավելի և ավելի մեծ թվով հաճախորդներ են բնակվում, ճանապարհորդում և առևտուր իրականացնում տարբեր երկրներում, մենք միշտ փնտրում ենք առավել արդյունավետ ճանապարհներ` օգնելու իրականացնել Ձեր նպատակներն ապահով կերպով: Վերջինիս մի մասն է կազմում մեր հաճախորդներին պաշտպանելն աշխարհի ցանկացած կետում: Մեր գլոբալ համակարգերը և գործընթացներն օգտագործում են հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը և տվյալները նաև երկրի սահմաններից դուրս՝ ֆինանսական հանցագործությունը բացահայտելու և կանխելու համար: Նույնիսկ եթե Դուք որպես հաճախորդ բանկային գործարքներ եք կատարում միայն մեկ երկրում, միևնույն է մեր պարտականությունն է պաշտպանել Ձեր հաշիվը, քանի որ ֆինանսական հանցագործությունը գլոբալ գործընթաց է:

Հաստատելով Ձեր տվյալները և ապահովելով Ձեր տրամադրած տեղեկատվության արդիականությունն ու ճշգրտությունը՝ Դուք կարող եք վստահ լինել, որ որևէ մեկը չի կարողանա չարաշահել Ձեր հաշիվը, և մենք էլ կգործենք Ձեր կողմից տրված իրական պահանջների հիման վրա:

Ինչպես ենք մենք օգտագործելու Ձեր տվյալները

Այս տեղեկատվության հավաքագրման միակ նպատակը մեր համակարգերի և գործընթացների միջոցով հաճախորդներին և բանկին ֆինանսական հանցագործությունից պաշտպանելն է: Մենք պարտավորվում ենք լրջորեն պաշտպանել Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը: Հետևաբար ցանկացած տվյալ, որը Դուք կտրամադրեք, ենթակա է պահպանման Էյչ-Էս-Բի-Սի Խմբի տվյալների պահպանության և անվտանգության ստանդարտներին համապատասխան: Այս տեղեկատվության նպատակը միայն Ձեր պաշտպանությունն է, և այն չի օգտագործվելու որևէ երրորդ անձանց կողմից մարքեթինգային նպատակներով:

Որն է Ձեր հաջորդ քայլը

Դուք այս պահին որևէ գործողություն իրականացնելու կարիք չունեք: Այս գործընթացը կառավարելու համար մենք կապ ենք հաստատելու հաճախորդների հետ անհատապես՝ փուլ առ փուլ տեղեկացնելով տվյալների ճշգրտման համար սահմանված ժամկետները: Կախված հաղորդակցման Ձեր կողմից ընտրված եղանակից՝ մոտ ապագայում հնարավոր է ստանաք էլեկտրոնային հաղորդագրություն կամ փոստային նամակ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել մեր մասնաճյուղերը կամ զանգահարել մեր հեռախոսային ծառայության բաժին +374 60 655 000 հեռախոսահամարով:

Ունե՞ք հարցեր: Գտեք պատասխանը մեր «Հաճախակի տրվող հարցեր» բաժնում

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 12/3/2019 11:46:02