Հիմնական բովանդակության սկիզբ

Անհատական սպառողական վարկերի հատուկ առաջարկ

Պլանավորումից անցեք իրագործման

Ցանկանու՞մ եք կատարել կարևոր գնում, մեկնել արձակուրդ, վերանորոգել տունը կամ իրականացնել Ձեր երկար պլանավորած նպատակները, մեր Անհատական սպառողական վարկը կօգնի Ձեզ պլանավորումից անցնել իրագործման։

Մեր նոր հատուկ առաջարկը տրամադրում է բազմաթիվ առավելություններ, որպեսզի վարկ ստանալը դառնա առավել պարզ և մատչելի։ Դիմեք հիմա և ստացեք՝

  • 14% նվազեցված տարեկան անվանական տոկոսադրույք (տարեկան փաստացի տոկոսադրույք` 14.94% օնլայն դիմելու դեպքում և 14.99-19.5% մասնաճյուղում դիմելու դեպքում)
  • հնարավորություն հետաձգել մայր գումարի մարումը մինչև 6 ամիս
  • վարկի տրամադրման վճար չի գործի` օնլայն համակարգով դիմելու դեպքում

Հատուկ առաջարկն ուժի մեջ է մինչև 2021թ.-ի օգոստոսի 1-ը։

Ծանոթացեք վարկավորման մեր բացառիկ պայմաններին

Վարկի արժույթ և գումար Վարկի ժամկետ1 Տարեկան անվանական տոկոսադրույք Տարեկան փաստացի տոկոսադրույք
150.000 - 15 մլն ՀՀ դրամ 1 - 7 տարի 14% 14.94 - 19.5%

Ծանոթացեք վարկավորման մեր բացառիկ պայմաններին

Վարկի արժույթ և գումար 150.000 - 15 մլն ՀՀ դրամ
Վարկի ժամկետ1 1 - 7 տարի
Տարեկան անվանական տոկոսադրույք 14%
Տարեկան փաստացի տոկոսադրույք 14.94 - 19.5%

Լրացուցիչ առավելություններ

Վարկը տրամադրվում է՝

  • առանց գրավի կամ երաշխավորի պահանջի
  • առանց ամսական կամ տարեկան սպասարկման վճարների
  • առանց տրամադրման վճարի օնլայն դիմելու դեպքում։ Բանկում դիմելու դեպքում գանձվում է վարկի տրամադրման միանվագ վճար վարկի գումարի 2%-ի չափով (HSBC Plus և Status հաճախորդների համար՝ 1%-ի չափով), առավելագույնը՝ 20.000 ՀՀ դրամ
  • վճարման օրվա և մարման տարբերակների ընտրության հնարավորությամբ

Վարկավորման հետ կապված լրացուցիչ մանրամասներին ծանոթացեք սեղմելով ստորև՝

կամ զանգահարեք hաճախորդների շուրջօրյա սպասարկման կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:

Սեղմեք ստորև կոճակը և վարկի համար դիմեք օնլայն՝ առանց Բանկ այցելելու և Ձեզ հարմար ցանկացած պահի։ Սկսելու համար պարզապես լրացրեք մեր օնլայն դիմումի ձևը:  

1Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18: Վարկառուի տարիքի և վարկի տրամադրման ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:

Թարմացվել է` 29.06.21, 07:27