Անվտանգության սարք

Անվտանգության Ձեր նոր սարքը

Մենք կարևորում ենք ինտերնետային բանկային ծառայության անվտանգությունը

 

Անվտանգության սարք

Անվտանգության սարք

Գրանցվել
  • Մենք հոգ ենք տանում ինտերնետային բանկային ծառայության անվտանգության համար
    Էյչ-Էս-Բի-Սի Բանկը խիստ կարևորում է ինտերնետային բանկային ծառայության անվտանգությունը: Այդ իսկ պատճառով 2013 թվականին Բանկը նորացրել է Ինտերնետային բանկային համակարգը և ինտերնետային բանկային ծառայությունից օգտվող բոլոր հաճախորդներին տրամադրել է անվտանգության նոր սարքեր, որոնք օգնում են ապահովելու ինտերնետային բանկային համակարգով կատարված նրանց բոլոր գործարքների անվտանգությունը:
  • Պաշտպանություն ֆինանսական զեղծարարությունից
    Անվտանգության նոր սարքը հագեցած է ինտերնետային բանկային ծառայության նորագույն տեխնոլոգիաներով՝ պաշտպանելու Ձեզ ինտերնետային վտանգներից:
  • Անվտանգության նորագույն տեխնոլոգիա
    Այս տեխնոլոգիան ավելի անվտանգ է քան որևէ այլ անվտանգության ծածկագրման տեխնոլոգիա (ինչպես օրինակ SMS անվտանգության ծածկագրման տեխնոլոգիան):
  • Շարունակական վավերացում
    Այս սարքը ամեն անգամ կատարում է անձի վավերացում, համոզվելու համար, որ գործարքը կատարողը Դուք եք:

Թարմացվել է` 22/09/2015 15:00

 

 
 

Ավանդի մարման եղանակներ

Ավանդի մայր գումարի վերաներդրում
Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով:

Ավանդի մայր գումարի փոխանցում այլ հաշվի
Մարումից հետո ավանդի մայր գումարը կփոխանցվի այլ հաշվի (չի ներդրվի նոր ավանդի տեսքով):

Նշում: Նվազագույնը մեկ ամիս հետո ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում, ավանդի վճարվելիք տոկոսագումարը կվերահաշվարկվի գործող ժամկետային ավանդի մեկ ամսվա համար կիրառելի տոկոսադրույքի համաձայն: Ավանդի ժամկետի ընթացքում հաճախորդին վճարված տոկոսագումարի և մեկ ամսվա համար վերահաշվարկված տոկոսագումարի տարբերությունը ենթակա է նվազեցման ավանդի մայր գումարից:
Եթե հաճախորդն ավանդը դադարեցնում է ավանդի հաշվի բացման օրվանից մինչև մեկ ամիս ժամկետի ընթացքում, ապա վճարվում է դադարեցման պահին հաշվեգրված տոկոսագումարի 1%-ը:

 
 

Ավանդի մարման եղանակներ

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի վերաներդրում
Մարումից հետո և՛ ավանդի մայր գումարը, և՛ տոկոսագումարները նորից կներդրվեն նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով: Այս տարբերակը հասանելի է միայն ՀՀ դրամով ավանդի դեպքում:

Ավանդի մայր գումարի վերաներդրում
Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով, իսկ տոկոսագումարը չի ներդրվի:

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի փոխանցում այլ հաշվի
Մարումից հետո և՛ ավանդի մայր գումարը, և՛ տոկոսագումարները կփոխանցվեն այլ հաշվի (չեն ներդրվի նոր ավանդի տեսքով):

Նշում: Հաճախորդի պահանջով կատարված ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում կվճարվի հաշվեգրված տոկոսագումարի 1%-ը:

 
 

Ինչպես կարող եմ ստանալ տոկոսագումարները?

1. Մարման ժամանակ
2. Ամսական կտրվածքով
Տոկոսագումարը կմուտքագրվի Ձեր ՀՀ դրամով հաշվին ամսական կտրվածքով կամ մարման ժամանակ` համաձայն ժամկետային ավանդի պայմանագրի: Գումարը կարող եք դուրս բերել Ձեր բանկոմատային քարտի միջոցով կամ այցելելով որևէ մասնաճյուղ:

 
 

Որո՞նք են ժամկետային ավանդը ժամկետից շուտ դադարեցնելու հետևանքները:

Հաճախորդի պահանջով կատարված ավանդի ցանկացած վաղաժամկետ փոփոխության դեպքում կվճարվի հաշվեգրված տոկոսագումարի 1%-ը: Եթե տոկոսագումարն արդեն վճարվել է, ապա այն ենթակա է դուրսգրման հիմնական գումարից:

 
 

Կարո՞ղ եմ արդյոք համալրել իմ ժամկետային ավանդի գումարը:

Ոչ, Դուք չեք կարող համալրել Ձեր ավանդի գումարը, սակայն ցանկացած ժամանակ կարող եք բացել ժամկետային ավանդի նոր հաշիվ:

 
 

Կարո՞ղ եմ արդյոք մասամբ օգտագործել ժամկետային ավանդի գումարը:

Դա կհամարվի ավանդի վաղաժամկետ դադարեցում: Սակայն, եթե Ձեր գումարի միայն մի մասի կարիքն ունեք, ապա մենք ուրախությամբ կբացենք նոր ժամկետային ավանդ` այն գումարով, որ ցանկանում եք խնայել:

 
 

Հարկվու՞մ է արդյոք իմ ժամկետային ավանդից ստացված տոկոսագումարներ:

Համաձայն Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի` ցանկացած եկամուտ ենթակա է հարկման: Սակայն անհանգստանալու կարիք չկա. մեր բանկը, հանդիսանալով հարկային գործակալ, Ձեր անունից կիրականացնի բոլոր անհրաժեշտ վճարումները: