Հիմնական բովանդակության սկիզբ

Կենսաչափական նույնականացում

Կենսաչափական նույնականացում

Ձեզ ենք ներկայացնում HSBC Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելու պարզ, արագ և անվտանգ եղանակ: Օգտագործելով նոր iOS Face ID-ն` Դուք կարող եք հաստատել Ձեր ինքնությունը և մուտք գործել Մոբայլ Բանկ հավելված ակնթարթորեն, ընդամենը մեկ հայացքով: Ավելին, Դուք կարող եք նաև մուտք գործել Մոբայլ Բանկ հավելված iOS Touch ID և Android Touch ID  մատնահետքով նույնականացման միջոցով: Ե՛վ Touch ID-ն, և՛Face ID-ն այլընտրանքային եղանակ են HSBC Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելու առանց Մոբայլ Բանկի PIN կոդի և անվտանգության սարքի:

Face ID-ն ներկայումս հասանելի է միայն Apple iPhone X և ավելի նոր սարքերում, իսկ Touch ID-ն՝ iOS 10.3  կամ ավելի նոր օպերացիոն համակարգով գործող սարքերում, ինչպես նաև  AndroidTM սարքերում, որոնք գործում են 6 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով։

Ակտիվացրեք կենսաչափական նույնականացումը, որպեսզի մուտք գործեք HSBC Մոբայլ Բանկ հավելված առանց անվտանգության տվյալների մուտքագրման:

Ինչպե՞ս կիրառել կենսաչափական նույնականացումը

Ակտիվացրեք Face ID-ն 4 պարզ քայլով

1. Face ID

Գրանցեք Ձեր կենսաչափական տվյալները iPhone-ի «Կարգավորումներ» բաժնում

2. Մուտք գործեք

Այժմ բացեք HSBC Մոբայլ Բանկ հավելվածը և մուտքագրեք Ձեր Մոբայլ բանկային ծառայության PIN կոդը

3. Թույլատրեք

Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելուց հետո հաստատեք Face ID-ն ակտիվացնելու Ձեր ցանկությունը

4. Նույնականացրեք

Ավարտեք Face ID սկանը նույնականացման համար

Ակտիվացրեք Touch ID-ն 4 պարզ քայլով

1. Fingerprint

Գրանցեք Ձեր մատնահետքերը iPhone-ի «Կարգավորումներ» բաժնում

2. Մուտք գործեք

Այժմ բացեք HSBC Մոբայլ Բանկ հավելվածը և մուտքագրեք Ձեր Մոբայլ բանկային ծառայության PIN կոդը

3. Թույլատրեք

Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելուց հետո հաստատեք Touch ID-ն ակտիվացնելու Ձեր ցանկությունը

4. Նույնականացրեք

Սկանավորեք Ձեր մատնահետքը նույնականացման համար

Հաճախ տրվող հարցեր

Դեռ չե՞ք օգտագործում HSBC Մոբայլ Բանկ հավելվածը:

Ներբեռնեք այն հիմա առանց որևէ վճարի1:

Եթե ցանկանում եք ակտիվացնել կենսաչափական նույնականացումը (Face ID կամ Touch ID), խնդրում ենք կարդալ կարևոր տեղեկատվությունը «Հաճախ տրվող հարցեր» բաժնում:

1Face ID-ն այս պահին հասանելի է միայն Apple iPhone X բջջային սարքի վրա, իսկTouch ID-ն՝ Apple iPhone 5s կամ ավելի նոր մոդելների վրա, որոնք աշխատում են iOS 10.1.1-ով կամ ավելի նոր համակարգով: Touch ID/Face ID-ն այժմ հասանելի չէ Android օպերատիվ համակարգով աշխատող սարքերում:

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։