Ներմուծման Ինկասո

Ներմուծման Ինկասո

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի Ինկասոները միջազգային առևտրի կազմակերպման պարզ, արդյունավետ ծախսերով և ապահով գործիքներ են, որոնք Ձեզ հնարավորություն են տալիս վճարում կատարել առաքման փաստաթղթերին ծանոթանալուց հետո:

Ներմուծման Ինկասո

Ծառայության նկարագիր

Արտահանողը Ձեզ է առաքում ապրանքները և հանձնարարում իր բանկին ուղարկել առաքման փաստաթղթերը Ձեր բանկ` վճարումը գանձելու համապատասխան հրահանգներով: Առաքման փաստաթղթերը կարող են հանձնվել Ձեզ կամ ամբողջական վճարման դիմաց, կամ Ձեր կողմից գրավոր հետաձգված պարտավորությամբ փաստաթղթի (մուրհակի) ընդունման (ակցեպտի) դիմաց: Նախապես համաձայնեցված պայմաններով Բանկը կարող է երաշխավորել Ձեր կողմից ակցեպտավորված մուրհակի վճարումը ավալի միջոցով:

Ձեր կարիքները
  • Դուք ցանկանում եք ներմուծել ապրանքներ առանց կանխավճարի փոխանցման կամ վարկային միջոցների օգտագործման
  • Դուք ցանկանում եք վստահ լինել, որ մատակարարվել են Ձեր պահանջներին համապատասխանող ապրանքներ, որի համար իրավունք ունեք զննել առաքման փաստաթղթերը մինչ վճարում կատարելը
  • Ձեր մատակարարը ստանում է վստահություն առաքված ապրանքների դիմաց վճարման համար, քանզի առաքման փաստաթղթերը հանձնվում են ներմուծողին Ինկասոյի բոլոր պահանջները կատարելուց հետո
Առավելություններ
  • Դուք կարող եք ապրանքների դիմաց վճարումը կամ ակցեպտը կատարել առաքման փաստաթղթերին ծանոթանալուց հետո
  • Համեմատաբար ցածր բանկային սակագներ
  • Դուք կարող եք ստանալ ներմուծման կարճաժամկետ վարկեր Ձեր Ինկասո գործարքները վճարելու համար
  • Հաճախ կիրառվում է իբրև Փաստաթղթային Ակրեդիտիվներին այլընտրանք, երբ գնորդի ու մատակարարի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա

Ինկասո գործարքը կատարվում է Առևտրի Միջազգային Պալատի կողմից հրապարակված միջազգային կանոնակարգերի համաձայն:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի Բանկի մասնագետներին
(055) 00 11 84
(060) 655 000

Երկ – Ուրբ (9:00 - 18:00)

Թարմացվել է` 22/09/2015 15:00