Նախքան վեբ կայքն (Կայք​) օգտագործելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ստորև նշված տեղեկատվությանը: Մուտք գործելով և օգտվելով տվյալ ինտերնետային կայքից Դուք հաստատում եք, որ ընդունում եք և պարտավորվում եք հետևել և կատարել ստորև շարադրված պայմանները և պահանջները (այսուհետ` Պայմաններ):

Ստորև օգտագործված«Դուք», «Ձեր» և «Ձեզ»արտահայտությունները վերաբերում են կայքից օգտվող անձանց:

Ստորև օգտագործված «Մենք», «Մեզ» և «Մեր» արտահայտությունները վերաբերում են «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին (Փակ Բաժնետիրական Ընկերությանը):

Ստորև օգտագործված «HSBC» կամ «HSBC Խումբ» արտահայտությունները վերաբերում են «HSBC Հոլդինգս» փի էլ սի-ին, ինչպես նաև նրա դուստր և ասոցացված ընկերություններին:

Բովանդակություն

Այս կայքի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ

Սույն ինտերնետային կայքում օգտագործված տեղեկությունները հիմնված են դրանց հրապարակման պահին գործող օրենքների և կարգերի վերաբերյալ մեր պատկերացումների վրա: Համապատասխան օրենսդրության մեջ, կարգերում, հարկային օրենքներում տեղ գտած բոլոր հետագա փոփոխությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ այս ինտերնետային էջում օգտագործված տեղեկությունների վրա:

Սույն ինտերնետային էջում զետեղված տեղեկությունները չեն կարող դիտվել որպես մասնագիտական խորհրդատվություն և չպետք է օգտագործվեն այդ նպատակով: Այս ինտերնետային էջից օգտվող անձանց խորհուրդ է տրվում անհրաժեշտության դեպքում ստանալ համապատասխան մասնագիտական խորհրդատվություն: Կարող են լինել դեպքեր, երբ այս էջում օգտագործված տեղեկությունները ստացվել են այլ աղբյուրներից և չնայած, որ մենք գործադրում ենք բոլոր միջոցներն ապահովելու տեղադրված ամբողջ տեղեկատվության ճշտությունը, այդուհանդերձ մենք չենք երաշխավորում այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության լիակատար ճշտությունը և պատասխանատվություն չենք կրում որոշակի սխալների կամ բացթողումների համար: Կայքից օգտվող անձանց խորհուրդ է տրվում անհրաժեշտության դեպքում ստանալ իրավաբանական, հաշվապահական, հարկերի կամ ներդրումների գծով պատշաճ մասնագիտական խորհրդատվություն:

Այս կայքում զետեղված տեղեկությունները չեն հանդիսանում և չպետք է մեկնաբանվեն, որպես որևէ ներդրում կատարելու, կամ ծառայություն գնելու առաջարկ կամ միջնորդություն: Կայքում տեղադրված որոշակի տեղեկություններ կարող են ստացված լինել ենթադրաբար վստահելի աղբյուրներից, սակայն այդ տեղեկությունները անկախ ստուգում չեն անցել, ուստի մենք չենք երաշխավորում կամ կրում որևէ պատասխանատվություն դրանց ամբողջականության կամ ճշտության համար:

Մեր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով մեր մասնաճյուղերը: Այս Կայքը նախատեսված չէ այն անձանց համար, որոնք բնակվում կամ գտնվում են մեր կողմից տեղեկատվության տարածումը սահմանափակող իրավասություններում: Այս էջերն այցելող նման անձիք պետք է պարտադիր ծանոթանան այդ տեղեկությունների հետ և պահպանեն բոլոր համապատասխան սահմանափակումները:

Պայմաններ

Մեր կողմից, ինչպես նաև HSBC Խմբի այլ անդամ բանկերի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները կարգավորվում են այդ ծառայությունների գծով հարաբերությունները կարգավորող համապատասխան պայմանագրերով:

Դուք պետք է կարդաք այդ Պայմանները ինտերնետային կայքում զետեղված այլ պայմանների հետ մեկտեղ: Որևէ հակասությունների դեպքում առաջնահերթությունը տրվում է ինտերնետային կայքի էջերում զետեղված պայմաններին:

Կայքում զետեղված տեղեկատվության նյութերի բովանդակությունը կարող է ցանկացած ժամանակ փոփոխության ենթարկվել` առանց համապատասխան ծանուցման: Պայմանները ևս կարող են փոփոխությունների ենթարկվել ցանկացած ժամանակ առանց նախնական որևէ ծանուցման: Դուք համաձայնվում եք պարբերաբար ուսումնասիրել այդ Պայմանները և ձեր կողմից տվյալ ինտերնետային կայք շարունակական մուտքը կամ այն օգտագործելը կդիտվի որպես այդ փոփոխությունների ընդունում ձեր կողմից:

Առաջարկի բացառում

Մեր կայքում տեղադրված որևէ տեղեկություն կամ կարծիք չի հանդիսանում որևէ արժեթղթեր կամ ֆինանսական գործիքներ գնելու առաջարկ կամ միջնորդություն և չի հանդիսանում այդ արժեթղթերի կամ ֆինանսական գործիքների գծով արված առաջարկություն կամ խորհուրդ:

Օգտագործողները

Ընդհանուր առմամբ սույն ինտերնետային կայքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր օգտվում են տվյալ կայքից Հայաստանի Հանրապետությունում: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող երաշխավորել, որ տվյալ կայքը կամ դրա վրա զետեղված տեղեկությունները համապատասխանում են այլ երկրներում օգտագործման պահանջներին կամ կարող են օգտագործվել այլ երկրներում:

Սույն կայքում ներկայացված ծառայություններն առաջարկվում են միայն այն երկրներում, որտեղ տվյալ ծառայությունները կարող են օրինականորեն առաջարկվել HSBC Բանկ Հայաստանի կողմից: Կայքում ներկայացված տեղեկատվությունը նախատեսված չէ այն երկրներում գտնվող կամ ռեզիդենտ հանդիսացող անձանց համար, որտեղ առկա են սահմանափակումներ մեր կողմից ներկայացված նյութերի տարածման նկատմամբ: Այս կայքը դիտարկող անձինք պետք է ինքնուրույն պարզեն առկա բոլոր սահմանափակումները, հետևեն դրանց պահանջներին և հարկային պարտավորություններին: Կայքում ներկայացված տեղեկատվությունը չպետք է դիտվի որպես առաջարկ կամ միջնորդություն՝ վաճառել ներդրումային գործիքներ կամ ներդնել ավանդներ որևէ երկրում որևէ անձի, եթե տվյալ երկրի օրենսդրությամբ արգելված է նման առաջարկի կամ միջնորդության կատարումը:

Ձեր համակարգչից օգտվող անձանց կողմից սույն կայքի օգտագործման համար պատասխանատվությունը ամբողջությամբ կրում եք ինքներդ և պետք է համապատասխանաբար երաշխավորեք, որ տվյալ անձը կատարում է և հետևում է սույն Պայմաններին:

Երաշխավորության բացառում

Այս դրույթը բացառում կամ սահմանափակում է կայքի համար մեր իրավական պատասխանատվությունը: Դուք պետք է ուշադիր կարդաք ստորև շարադրվածը: Այս դրույթը կիրառելի է այնքանով, որքանով այն չի հակասում օրենքին:

Մինչդեռ մենք ձեռնարկել ենք բոլոր ողջամիտ միջոցները` երաշխավորելու տվյալ ինտերնետային էջում օգտագործված տեղեկատվության ճշտությունը, առկայությունը և ամբողջականությունը, տեղեկությունները տրամադրվում են այնպես, ինչպես դրանք կան, և մենք որևէ բացահայտ կամ ենթադրվող երաշխավորություն կամ ներկայացում չենք անում դրանց վերաբերյալ: Ինտերնետային էջից օգտվելու ռիսկն ամբողջությամբ կրում եք ինքներդ: Օրենքով թույլ տրված սահմաններում չենք կրում որևէ պատասխանատվություն ձեր կողմից տվյալ կայքում զետեղված տեղեկավտության վրա հիմնվելու արդյունքում կամ դրա օգտագործման հետևանքով կրած որևէ վնասների համար:

Մենք չենք երաշխավորում տվյալ ինտերնետային կայքի առկայությունը և որ այն կբավարարի ձեր պահանջները, ինչպես նաև անխափան մուտքի հնարավորությունը, և որ չեն լինի որևէ ուշացումներ, խափանումներ, սխալներ կամ բացթողումներ կամ փոխանցվող տեղեկությունների կորուստ, և որ տեղի չի ունենա որևէ վիրուսների կամ այլ քայքայիչ ֆայլերի փոխանցում և որ ձեր համակարգչին որևէ վնաս չի հասցվի: Դուք ինքներդ եք կրում պատասխանատվություն տվյալների և/կամ սարքավորումների համապատասխան պաշտպանության համար և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու` վիրուսների առկայությունը պարզելու նպատակով:

Մենք չեն երաշխավորում տվյալ կայքի օգտագործման հետ կապված որևէ երրորդ անձանց համակարգչային ծրագրերի ճշտությունը և ֆունկցիոնալությունը:

Երրորդ անձանց ինտերնետային կայքեր

Ինտերնետի այլ վեբկայքերի կամ էջերի հիպերտեքստային հղումներ մենք տրամադրում ենք միայն տեղեկատվական նպատակներով: Մենք պատասխանատվություն չենք կրում այս Կայքի հետ կապակցված ցանկացած այլ վեբկայքերի կամ էջերի բովանդակության համար: Մենք չենք ստուգել նման այլ կայքերում զետեղված տեղեկատվության բովանդակությունը: Այսպիսով, նման կապակցումների հետ կապված ռիսկը կրում եք դուք ինքներդ և մենք պատասխանատվություն չենք կրում դրա հետ կապված որևէ վնասների համար: Ներլցնելի համակարգչային ծրագրերին (downloadable software) արված կապակցումները միայն հարմարավետության նպատակներով են արված և մենք որևէ պատասխանատվություն չենք կրում համակարգչային ծրագրի ներլցման հետ կապված որևէ դժվարությունների կամ հետևանքների համար: Ներլցված ծրագրերի օգտագործումը ղեկավարվում է համապատասխան լիցենզավորման պայմանագրով, եթե այդպիսին գոյություն ունի, որը սովորաբար լինում է ծրագրի հետ:

Մեր կայքի վրա պարունակվող որևէ տեղեկատվություն չի ենթադրում կամ բացահայտ կերպով արտահայտում որևէ երրորդ կողմի հավանություն կամ հաստատում վերջինիս խորհուրդը, կարծիքը, տեղեկությունները, ծառայությունները:

Նշոցիկներ

Այս կայքն այլ խոշոր կայքերի նման ունի նշոցներ: Դրանք տեղեկատվություններ են, որոնք կայքը գրանցում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրայի նշոցիկ ֆայլում: Նշոցիկներն թույլ են տալիս ուսումնասիրել վեբկայքը և, անհրաժեշտության դեպքում, թույլ են տալիս մեզ համապատասխանեցնել կայքի պարունակությունը այցելուների պահանջներին:

HSBC Հայաստանն այս վեբկայքում օգտագործում է երկու տեսակի նշոցիկներ՝

  • Աշխատանքային նշոցիկներ (Session cookies), որոնք ժամանակավորապես ավելացվում են Ձեր համակարգչում պահվող նշոցիկ ֆայլում՝ մինչև զննարկիչի փակումը (որի հետո դրանք ջնջվում են)
  • Մշտական կամ պահպանվող նշոցիկներ (Persistent or stored cookies), որոնք մշտապես մնում են ձեր համակարգչի նշոցիկ ֆայլում

Նշոցիկները չեն կարող մուտք գործել Ձեր համակարգիչ և ստանալ տեղեկություններ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների մասին, ինչպես նաև կարդալ համակարգչի կոշտ սկավառակում պահվող նյութերը: Նշոցիկները չեն կարող օգտագործվել նաև Ձեր ինքնությունը պարզելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք մուտք եք գործել որևէ հավաստագրված էջ:

Համակարգչից օգտվելու իրավունք ունեցող ցանկացած այլ անձ չի կարող օգտագործել նշոցիկները Ձեր մասին տեղեկություններ ստանալու նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա որոշակի վեբկայք է այցելել: Նշոցիկները ոչ մի վտանգ չեն ներկայացնում Ձեր համակարգչի համար:

Նշոցիկները չեն օգտագործվի մարքեթինգային նպատակով Ձեզ հետ կապ հաստատելու համար, բացառությամբ այս վեբկայքի միջոցով առաջարկվող գովազդի:

Նշոցիկները կարող են օգտագործվել այս կայքում Ձեր կողմից այցելված որոշակի ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող էջերի մանրամասները գրանցելու նպատակով։ Այդ միջոցով HSBC Հայաստանը ստանում է օգտագործման մասին ընդհանուր վիճակագրական տեղեկություններ, որոնք ընկերությանը թույլ են տալիս բարելավել այս վեբկայքի որակը և ապահովել Ձեր հետաքրքրություններին համապատասխանող տեղեկատվության տրամադրումը:

Այս կայքը հաճախորդների կարիքների համաձայն զարգացնելու նպատակով HSBC Հայաստանը համագործակցում է Adobe Analytics ընկերության հետ, ինչը թույլ է տալիս հետագծել կայքի օգտագործումը: Adobe Analytics-ը HSBC Հայաստանին տրամադրում է վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե այս վեբկայքի որ էջերն են օգտատերերն այցելում առավել հաճախ, և որքան ժամանակ են օգտատերերն անցկացնում այս կայքում:

Այս վեբկայքի եզակի օգտատերերի քանակը հաշվելու համար Adobe Analytics-ն օգտագործում է նշոցիկ: Այն հիմնականում տեղեկացնում է, թե արդյոք կայքն ունի քիչ քանակությամբ մշտական այցելուներ, թե մեծ քանակությամբ ոչ հաճախակի այցելուներ: Տեղեկությունների սկզբնաղբյուրը պարզելը/հայտնաբերելը բացառվում է: HSBC Հայաստանը չի կարող իմանալ, թէ ով եք Դուք որպես անհատական այցելու, այլ միայն կարող է տեղեկություն ստանալ կայքից օգտվողների, այցելուների քանակի մասին: Նշոցիկը պարունակում է միայն ընդհանուր տեղեկություններ վեբկայքում իրականացվող գործողությունների մասին: Տեղեկատվությունը չի կարող օգտագործվել անհատական մարքեթինգային առաջարկներ կատարելու համար:

Adobe Analytics-ի կողմից տվյալների հավաքագրման եղանակների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարդացեք նրա գաղտնիության պայմանները:

Հիմնականում համակարգիչների զննարկիչներն ի սկզբանե կարգաբերված են նշոցիկներ ընդունելու: Սակայն, ըստ նախասիրության, Դուք կարող եք կարգաբերել Ձեր զննարկիչն ընդհանրապես չընդունել նշոցիկներ, կամ տեղեկացվել, երբ որևէ կայք փորձի ավելացնել նշոցիկ: Կարող եք նաև ջնջել նշոցիկները, որոնք նախկինում ավելացվել են Ձեր համակարգչի նշոցիկներ ֆայլում:

Կարող եք զննարկիչում անջատել մշտական և/կամ աշխատաշրջանի նշոցիկները: Աշխատաշրջանի նշոցիկներն անջատելու դեպքում Դուք կկարողանաք տեսնել կայքի չպաշտպանված էջերը, սակայն հնարավոր է, որ չկարողանաք մուտք գործել լիազորված/հավաստագրված էջեր:

Ինտերնետային փոստ

Մենք չենք երաշխավորում ինտերնետի միջոցով ուղարկված հաղորդագրությունների լիարժեք ապահովությունը, քանի որ դրանք կարող են կորել, փոփոխության կամ հափշտակման ենթարկվել: Մենք պատասխանատվություն չենք կրում վերոհիշյալի համար և պարտավորություն չենք կրում Ձեր կամ որևէ այլ անձի առջև ինտերնետի միջոցով Ձեր կողմից մեզ կամ էլ հակառակ ուղղությամբ ուղարկված հաղորդագրությունների հետ կապված վնասների համար:

Ապրանքանշաններ եվ հեղինակային իրավունք

Մեր կայքում տեղադրված կամ տվյալ կայքի օգտագործման հետ կապված ձեզ տրամադրված տեղեկությունների բովանդակությունը հանդիսանում է HSBC-ի և այլ երրորդ անձանց (եթե այդպիսիք առկա են) սեփականությունը: Մեր կայքում հայտնված ապրանքանշանները, լոգոները և այլ տարբերակիչ նշանները ներառում են մեր և այլ երրորդ անձանց գրանցված և չգրանցված ապրանքանշաններ և տարբերանշաններ: Մեր կայքում օգտագործված որևէ տեղեկություն չի տալիս որևէ իրավունք օգտվել կայքում օգտագործված ապրանքանշաններից և տարբերանշաններից և չպետք է մեկնաբանվի որպես այդպիսին: Կայքի հետ կապված բոլոր գույքային իրավունքները պատկանում են մեզ: Վերջիններս չեն կարող օգտագործվել այլ անձանց կողմից առանց HSBC-ի կամ նման երրորդ անձանց գրավոր թույլտվությամբ:

Կայքում օգտագործված նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Էջերի էկրանների, տեղեկությունների և նյութերի հետ կապված հեղինակային իրավունքները պատկանում են և տրվում են HSBC-ի Խմբի կողմից, եթե այլ բան նշված չէ: Դուք կարող եք տպել, արտագրել, ներլցնել կամ ժամանակավորապես պահել մեր կայքից որոշ քաղվածքներ տեղեկավտական նպատակներով կամ, երբ որ դուք օգտվում եք մեր ծառայություններից: Որևէ փոփոխության կատարում չի թույլատրվում: Տվյալ կայքում պարունակվող տեղեկատվության որևէ մաս չպետք է փոփոխության ենթարկվի, վերարտադրվի, պահվի վերականգնման համակարգում, փոխանցվի (որևէ ձևով կամ միջոցներով), արտագրվի, բաժանվի, օգտագործվի ածանցյալ գործերի ստեղծման համար կամ օգտագործվի որևէ այլ կերպ կոմերցիոն կամ հասարակական նպատակներով` առանց դրա համար ստացված նախնական համաձայնության:

Տվյալների պաշտպանություն

Մենք կարող ենք Ձեր կողմից կայք մուտք գործելու և այն օգտագործելու ընթացքում մեր ստացված տեղեկությունները պահել և օգտագործել դրանք` Ձեր հետ հարաբերությունների կարգավորման, խարդախությունների կանխարգելման և պարտքերի հավաքագրման նպատակներով կամ Ձեր ֆինանսական կարիքները հասկանալու, մեր բիզնեսն իրականացնելու և Ձեզ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով, ինչպես նաև կայքի միջոցով իրականցվող մարկետինգի արդյունավետությունը գնահատելու և վիճակագրական վերլուծություն կատարելու համար:

Մենք պարտավորվում ենք չտրամադրել այդ տեղեկությունները որևէ երրորդ անձի` բացառությամբ օրենքով կամ կառավարման, դատական կամ վերահսկող մարմինների կողմից պատշաճ կերպով պահանջվելու դեպքում կամ Ձեր իսկ համաձայնությամբ:

Մեր կողմից կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու մեր ունեցած Ձեր բոլոր անձանական տվյալները ոչ լիազորված, պատահական մուտքի, ոչնչացման կամ տրամադրման հնարավորությունից:

Ձեր հարցումները

Որևէ հարցեր ունենալու կամ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար ուղարկեք մեզ նամակ էլեկտորանյին փոստով կամ այցելեք մեր գրասենյակը: Կայքի օգտագործման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար ծանոթացեք այս կայքի Գաղտնիության հայտարարագրին և Գերկապ հաստատելու քաղաքականությանը (hyperlink policy).

Մեր մասին տեղեկություններ

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կարգավորող մարմինն է ՀՀ Կենտրոնական բանկը:

Բանկային գործունեության լիցենզիա թիվ 067, տրված՝ 20 հունիս 1995թ․

Գլխամասային գրասենյակ` Տերյան փողոց 66, Երևան, Հայաստանի Հանրապետություն,0009

Կարևոր նշում` Մուտք գործելով այս կայք կամ դրա ցանկացած էջ Դուք հաստատում եք, որ ընդունում եք վերը շարադրված պայմանները:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 14/5/2019 08:25:50