Հիմնական բովանդակության սկիզբ

Բանկի հաշվարկային տոկոսադրույք

Բանկի հաշվարկային տոկոսադրույք

Արժույթ տոկոսադրույքը
ՀՀ դրամ 10.00%
USD
9.75%
EUR
9.00%

Բանկի հաշվարկային տոկոսադրույք

Արժույթ ՀՀ դրամ
տոկոսադրույքը
10.00%
Արժույթ USD
տոկոսադրույքը
9.75%
Արժույթ EUR
տոկոսադրույքը
9.00%

ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույք

ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Ռեպո տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի կայքում` www.cba.am

Բանկի կողմից ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայման օրվանից սկսած Ռեպո տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետ) տատանման (բարձրացման կամ իջեցման) դեպքում Բանկն իրավունք ունի փոփոխել ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքը: Ռեպո տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոխվել Բանկի հայեղցողությամբ` տեղական կամ միջազգային շուկաների փոփոխությունները արտացոլելու նպատակով: 

Բացատրագիր ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ

2022թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկ խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն տարեկան 10%:

Այսպիսով, Բանկի՝ ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի` 28 մարտ 2022թ.-ին կատարված վերջին վերանայումից հետո, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է գումարային 2 տոկոսային կետով, ինչը հիմք է հանդիսանում Բանկի կողմից ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի վերանայման համար։

Զուգահեռաբար իրականացվող շուկայական տոկոսադրույքի վերլուծության արդյունքները վկայում են, որ 2022թ. ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրուքի շարունակական բարձրացումները նպաստել են տնտեսությունում տոկոսադրույքների աճին:

Նպատակ ունենալով արձագանքել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը, ինչը հիմնականում պայմանավորված է տնտեսությունում առկա գնաճային ճնշումներով՝  Բանկը որոշում է կայացրել բարձրացնել  ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի տարր կազմող վերաֆինանսավորման տոկոսադրույքի բաղադրիչի արժեքը` սահմանելով այն 10.0%: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ շուկայում արձանագրված տոկոսադրույքների աճը համահունչ չէ վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճին, որոշում է կայացվել նվազեցնել ֆիքսված մարժայի բաղադրիչի արժեքը` սահմանելով այն 0%: Այսպիսով, հաշվարկային տոկոսադրույքի բաղադրիչների վերանայման արդյունքում 0.5 տոկոսային կետով բարձրացվել է ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի արժեքը` 9.5%-ից դառնալով 10.0%:

ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի վերանայման օր՝ 31 հոկտեմբեր 2022թ․:

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 15 դեկտեմբեր 2022թ․:

ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույք (փոփոխվել է)

ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքը հավասար է ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի (ԱՄՆ կենտրոնական բանկի) կողմից սահմանվող տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է Ֆեդերալ Ռեզերվի ինտերնետային էջում`

https://www.federalreserve.gov/monetarypolicy/openmarket.htm

Բանկի կողմից ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայման օրվանից սկսած` ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետով) տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում, Բանկն իրավունք ունի փոփոխել ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքը: ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխությունները արտացոլելու նպատակով:

ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի վերանայման օր՝ 06 դեկտեմբեր 2022թ․:

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 20 փետրվար 2023թ․:

Բացատրագիր ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ

2022թ. նոյեմբերի 2-ին ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի տոկոսադրույքի միջակայքը բարձրացվել է 0.75 տոկոսային կետով` սահմանվելով տարեկան 3.75% - 4%: Այսպիսով՝ Բանկի՝ ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայումից հետո` 27 մարտ 2018թ., ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի տոկոսադրույքը աճել է գումարային 2 տոկոսային կետով, ինչը հիմք է հանդիսանում Բանկի՝ ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի վերանայման համար։

Զուգահեռաբար իրականացվող շուկայական տոկոսադրույքների վերլուծության արդյունքները վկայում են, որ ՀՀ շուկայում արդեն իսկ նկատվում է ԱՄՆ դոլարով տոկոսադրույքների աճի միտում, սակայն պայմանավորված ֆինանսական և աշխատուժի ներհոսքի, ինչպես նաև վարկավորման արձանագրված տեմպերով, ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի տոկոսադրույքի աճը դեռևս համարժեք կերպով չի ազդել ՀՀ տնտեսությունում ԱՄՆ դոլարով տոկոսադրույքների վրա։ 

Հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով արձագանքել միջազգային և տեղական շուկայում արձանագրված միտումներին` Բանկը որոշում է կայացրել բարձրացնել ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի տարր կազմող ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի տոկոսադրույքի բաղադրիչի արժեքը` սահմանելով այն 4.0%, միևնույն ժամանակ, նվազեցնել ֆիքսված մարժայի բաղադրիչը` 7.75%-ից դարձնելով 5.75%: Այսպիսով, ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի բաղադրիչների վերանայման արդյունքում 0.5 տոկոսային կետով բարձրացվել է ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի արժեքը` 9.25%-ից դառնալով 9.75%:

Եվրոյով հաշվարկային տոկոսադրույք (փոփոխվել է)

Եվրոյով հաշվարկային տոկոսադրույքը հավասար է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է Եվրոպական կենտրոնական բանկի ինտերնետային էջում`

http://www.ecb.europa.eu/stats/monetary/rates/html/index.en.html

Բանկի կողմից եվրոյով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայման օրվանից սկսած Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի 200 բազիսային (2 տոկոսային կետով) կետով տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում Բանկն իրավունք ունի փոփոխել Եվրոյով հաշվարկային տոկոսադրույքը: Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխություններն արտացոլելու նպատակով:

Եվրոյով հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 29 սեպտեմբեր, 2023թ․:

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 11 դեկտեմբեր, 2023թ.:

Բացատրագիր եվրոյով հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ

2023թ. սեպտեմբերի 20-ին Եվրոպական կենտրոնական բանկի (այսուհետ՝ ԵԿԲ) կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.50 տոկոսային կետով՝ դառնալով տարեկան 4.50%: Այսպիսով, Բանկի՝ եվրոյով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայումից հետո (30 դեկտեմբեր 2022թ.) ԵԿԲ-ի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը աճել է գումարային 2 տոկոսային կետով, ինչը հիմք է հանդիսանում Բանկի՝ եվրոյով հաշվարկային տոկոսադրույքի վերանայման համար։

Զուգահեռաբար իրականացվող շուկայական տոկոսադրույքների վերլուծության արդյունքները վկայում են, որ Բանկի՝ եվրոյով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայումից հետո ՀՀ շուկայում եվրոյով տոկոսադրույքների աճի միտումը շարունակվել է, սակայն ոչ ԵԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճին համարժեք չափով։

Հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով արձագանքել միջազգային շուկայում արձանագրված տոկոսադրույքների աճին` Բանկը որոշում է կայացրել համապատասխանաբար սահմանել  եվրոյով հաշվարկային տոկոսադրույքի տարր հանդիսացող  ԵԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բաղադրիչի արժեքը 4.50%: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ շուկայում արձանագրված տոկոսադրույքների աճը համահունչ չէ ԵԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճին` Բանկը որոշել է նվազեցնել մյուս բաղադրիչի՝ ֆիքսված մարժայի արժեքը` սահմանելով այն 4.50% :

Արդյունքում, եվրոյով հաշվարկային տոկոսադրույքի վերանայման հետևանքով 0.50 տոկոսային կետով բարձրացվել է եվրոյով հաշվարկային տոկոսադրույքի արժեքը` 8.50%-ից դառնալով 9.00%:

Արդյունքում Բանկի հաշվարկային տոկոսադրույքի տարրերն ունեն հետևյալ մեծությունները`

 

ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույք - 10.00%, որտեղ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքը ընդունվում է 10.00% իսկ ֆիքսված մարժան` 0%,

 

ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույք - 9.75%, որտեղ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի (ԱՄՆ կենտրոնական բանկի) կողմից սահմանվող տոկոսադրույքը ընդունվում է 4.00%, իսկ ֆիքսված մարժան` 5.75%,

 

Եվրոյով հաշվարկային տոկոսադրույք - 9.00%, որտեղ ԵԿԲ կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդունվում է 4.50%, իսկ ֆիքսված մարժան` 4.50%:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 11.12.23, 09:48

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։