Բանկային երաշխիքներ և պահուստային ակրեդիտիվներ

Բանկային Երաշխիքներ և Պահուստային Ակրեդիտիվներ

Ձեր բիզնեսը կարող է ստանալ մրցակցային առավելություններ՝ օգտվելով մեր տարատեսակ Բանկային Երաշխիքներից և Պահուստային Ակրեդիտիվներից

Bank guarantees and standby documentary credits

Մրցութային (Տենդերային) երաշխիքներ

Հաճախ պահանջվում են մրցութային պարտավորությունների կատարման համար: Եթե մրցույթի մասնակիցը հրաժարվում է կատարել մրցույթի պայմաններից բխող ցանկացած պարտավորություն, ապա Շահառուն իրավունք է ստանում բանկից պահանջել երաշխիքում նշված գումարը:

Կատարման երաշխիքներ

Երաշխիքների ամենատարածված տեսակներից է և կիրառվում է տարբեր պայմանագրային հարաբերություններում: Սովորաբար տրամադրվում է պայմանագրի մշակման նախնական փուլում և գործում է ինչպես պայմանագրի գործողության ողջ ընթացքում, այնպես էլ նրա սպառումից հետո որոշակի ժամանակահատվածի ընթացքում՝ հնարավորություն տալով Շահառուին ներկայացնել պահանջ երաշխիքով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում:

Կանխավճարային երաշխիքներ

Թողարկվում են պայմանագրերի նախնական փուլում կանխավճարի ստացման դեպքերում: Շահառուն կարող է ետ ստանալ կանխավճարը կամ նրա մի մասը, եթե դիմողը թերացել է կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները:

Ֆինանսական երաշխիքներ

Երաշխիքների տարածված տեսակներից է, որոնք թողարկվում են դիմողի կողմից տարբեր տիպի ֆինանսական պարտավորությունների ծածկման նպատակով: Շահառուն ստանում է ֆինանսական ապահովվածություն, եթե դիմողը թերացել է վճարել առաքված ապրանքների կամ ծառայությունների դիմաց:

Վարկային երաշխիքներ

Հիմնականում թողարկվում են այլ երկրներում դուստր/փոխկապակցված ընկերությունների համար ֆինանսավորում ստանալու նպատակով:

Հանդիպակաց երաշխիքներ

Օգտագործվում են երրորդ բանկի կողմից երաշխիքների վերաթողարկման համար: Լայն տարածում ունեն միջազգային առևտրային գործարքներում:

Հետվճարային երաշխիք

Պայմանագրի ներքո շահառուն կարող է չվճարել պայմանագրի գումարի մի մասը մինչև պայմանագրով նախատեսված աշխատանքների զգալի մասի կատարումը: Սակայն շահառուն կարող է վճարել պայմանագրի մնացորդային գումարը կատարողի կողմից հետվճարային երաշխիքի ներկայացման դիմաց:

Բանկային Երաշխիքը և Պահուստային Ակրեդիտիվը թողարկվում է Առևտրի Միջազգային Պալատի կողմից հրապարակված միջազգային կանոնակարգերի համաձայն:

Թարմացվել է` 22/09/2015 15:00