Անշարժ գույքի գրավով ապահովված վարկ

 

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկ

Դուք կարող եք դիմել անշարժ գույքի գրավով ապահովված անհատական վարկ ստանալու համար, եթե բավարարված են հետևյալ պահանջները`

Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

  • Դուք ՀՀ քաղաքացի եք կամ հանդիսանում եք ՀՀ ռեզիդենտ1,

և

  • Ունեք բանկային հաշիվ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում (այսուհետ Բանկ) և առնվազն 3 ամիս աշխատում եք Բանկում սպասարկվող պատշաճ բանկային պատմություն ունեցող ընկերությունում, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 50,000 ՀՀ դրամ2;

կամ

  • Ունեք բանկային հաշիվ Բանկում և առնվազն 3 ամիս աշխատում եք ընկերությունում, որն ունի հաշիվ(ներ) այլ ՀՀ բանկերում, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 50,000 ՀՀ դրամ2: Ընդ որում Ձեր աշխատավարձը պետք է փոխանցվի Բանկում սպասարկվող Ձեր հաշվին վարկի տրամադրումից հետո (եթե աշխատավարձի փոխանցումը չի պահանջվում Բանկի կողմից մինչև վարկի տրամադրումը)3;

կամ

  • Ունեք բանկային հաշիվ որևէ այլ բանկում, անընդմեջ աշխատում եք առնվազն 12 ամիս և Ձեր աշխատավարձը վերջին 6 ամսվա ընթացքում փոխանցվել է Ձեր հաշվին, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 200,000 ՀՀ դրամ:

Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

  • Դուք ՀՀ քաղաքացի եք կամ հանդիսանում եք ՀՀ ռեզիդենտ1,

և

  • Ունեք առնվազն 6 ամսվա բանկային պատշաճ պատմություն Բանկում, և Ձեր հաշիվների վերջին 6 ամիսների միջին ամսական մնացորդը, ինչպես նաև վերջին ամսվա միջին մնացորդը կազմում է նվազագույնը 100,000 ՀՀ դրամ (կամ համարժեք այլ արժույթով)

կամ

  • Ունեք առնվազն 6 ամսվա բանկային պատշաճ պատմություն ՀՀ տարածքում գործող որևէ այլ բանկում, և Ձեր հաշիվների վերջին 6 ամիսների միջին ամսական մնացորդը, ինչպես նաև վերջին ամսվա միջին ամսական մնացորդը կազմում է նվազագույնը 250,000 ՀՀ դրամ (կամ համարժեք այլ արժույթով):

1 Սույն վարկային ծառայության համար ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:
2 Հաճախորդի ընդհանուր ամսական եկամուտը պետք է լինի նվազագույնը 100,000 ՀՀ դրամ:
3 Աշխատավարձը Բանկում սպասարկվող հաշվին փոխանցելու հետ կապված մանրամասներին կծանոթանաք վարկի հաստատման գործընթացի ժամանակ:



Անհատական սպառողական վարկեր

Իրականացրեք Ձեր նպատակները մեր վարկերի օգնությամբ

Մանրամասներ

Կարևոր տեղեկատվություն ԱՄՆ դոլարով վարկերի վերաբերյալ

Ձեր վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Ձեր գույքը կարող է բռնագանձվել Բանկի կողմից:

Ձեր վարկային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Ձեր գույքը կարող է բռնագանձվել Բանկի կողմից:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 25/11/2015 02:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ,
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան):
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:
  • Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 6 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ),հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ:

Ի հավելումն վերոհիշյալ փաստաթղթերի, անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի համար կպահանջվեն հետևյալ փաստաթղթերը`

  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (բնօրինակը պահվում է Բանկում մինչև վարկի ամբողջական մարումը), անշարժ գույքի սեփականության իրավունքը հաստատող բավարար հիմքերը` փաստաթղթերի պատճենները (օրինակ` ժառանգության իրավունքի վկայագիր, առուվաճառքի պայմանագիր, որոշում, վճիռ, մահվան վկայական, լիազորագիր և այլն), սեփականատերերի/համասեփականատերերի անձնագրերի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները:
  • Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը: Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից առաջարկված անկախ գնահատող կազմակերպության կողմից:
  • Բանկի կողմից հաստատված ապահովագրական ընկերությունում գույքի ապահովագրության պայմանագիրը:
  • Միասնական տեղեկանք անշարժ գույքի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից բնակելի անշարժ գույքի առկա սահմանափակումների վերաբերյալ (տրամադրել բնօրինակը):