Հիմնական բովանդակության սկիզբ

Տոկոսագումարների և տոկոսադրույքների հաշվարկման կարգը

Տոկոսագումարների և տոկոսադրույքների հաշվարկման կարգը

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը վարկառուի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

 

Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` օգտագործելով հետևյալ բանաձևը.

I = R*L /365, որտեղ

I = մեկ օրվա տոկոսագումար

R = ընթացիկ տոկոսադրույք

L = վարկի մնացորդ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը կախված է վարկի պայմաններից (գումար, ժամկետ, վարկի մարմանն ուղղված վճարների գումար և մարումների քանակ):

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

որտեղ`

i տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը սպառողի վարկավորման ընդհանուր ծախսն է` արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսով, որն իր մեջ ներառում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում

A սպառողին տրամադրվող վարկի սկզբնական գումարը

n սպառողի կողմից վարկի մարմանն ուղղված վճարի (վարկի հիմնական գումար, տոկոսագումար և/կամ այլ վճար` ներառյալ վարկի ստացման պահին կատարվող վճար) հերթական համարը

N վճարումների քանակը

CFn սպառողի կողմից վարկի ստացման պահին և/ կամ վարկի գործողության ընթացքում կատարված հերթական` n-րդ վճարի գումարն է (հիմնական գումար, տոկոսագումարներ և/կամ այլ վճարումների գումարներ)

Dn այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել վարկի ստացման օրից մինչև վարկի գումարի հերթական` n-րդ մարման օրը ներառյալ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի և տոկոսագումարի հաշվարկման ներկայացուցչական օրինակներ

Անշարժ գույքի ձեռքբերման վարկ ՀՀ դրամով

  • Վարկի գումար` 50,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի ժամկետ`  240 ամիս
  • Վարկի մարման տարբերակ՝ նվազող մնացորդով
  • Տարեկան անվանական տոկոսադրույք`  12.5%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք` 13.67%
  • Տարվա օրերի քանակ` 365/366
  • Վարկի տրամադրման ամսաթիվ`  01/09/2022
  • Առաջին մարման ամսաթիվ`  05/10/2022
  • Վարկի վերջնաժամկետ`  05/09/2042
  • Վարկի տրամադրման միանվագ վճար`  200,000 ՀՀ դրամ
  • Ամսական վճարման չափ՝

Առաջին ամսվա վճարման չափ`  790,525.11 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 582,191.78 ՀՀ դրամ)

Երկրորդ ամսվա վճարման չափ`  736,943.49 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 528,610.16 ՀՀ դրամ)

Վերջին ամվա վճարման չափը`   210,545.09 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 2,211.76 ՀՀ դրամ)

Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 62,824,673.83 ՀՀ դրամ:

Էներգաարդյունավետ անհատական սպառողական վարկի պայմաններ

  • Վարկի գումար` 1,500,000 ՀՀ դրամ
  • Հաստատուն տարեկան անվանական տոկոսադրույք` 15%
  • Մարման ժամկետ` 24 ամիս
  • Մարման կարգ` վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ ամսական տոկոսագումարները նվազում են ժամանակի ընթացքում՝ հիմնական գումարի նվազմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում Ձեր ընդհանուր ամսական վճարումները նվազում են։
  • Վարկի տրամադրման միանվագ վճար չի գանձվում
  • Վարկի տրամադրման օր` 04/10/2022
  • Առաջին մարման օր` 04/11/2022
  • Վարկի վերջնաժամկետ՝ 04/10/2024
  • Ամսական վճարման չափը՝

Առաջին ամսվա վճարման չափը՝ 81,609.59 ՀՀ դրամ, որից տոկոսագումար՝ 19,109.59 ՀՀ դրամ

Երկրորդ ամսվա վճարման չափը 80,813.36 ՀՀ դրամ, որից տոկոսագումար 18,313.36 ՀՀ դրամ

Վերջին ամսվա վճարման չափը 63,268.44 ՀՀ դրամ, որից տոկոսագումար 768.44 ՀՀ դրամ

Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 234,539.64 ՀՀ դրամ

Տարեկան փաստացի տոկոսադրույք` 16.10%

Ավտոմեքենայի վարկի պայմաններ

  • Վարկի գումար` 4,500,000 ՀՀ դրամ
  • Փոփոխվող անվանական տարեկան տոկոսադրույք՝ 16%
  • Մարման ժամկետ` 48 ամիս
  • Մարման կարգ` ամսական ոչ հավասարաչափ մարումներ (վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց)
  • Վարկի տրամադրման միանվագ վճար՝ 45․000 ՀՀ դրամ
  • Ապահովագրության վճար` 187,500 ՀՀ դրամ (ավտոմեքենայի գնահատված արժեք` 7,500,000 ՀՀ դրամ)
  • Ավտոմեքենայի գնահատման վճար` 8,000 ՀՀ դրամ
  • ՃՈ կողմից տրամադրվող տեղեկանք գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ` 3,005 ՀՀ դրամ
  • Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վճար` 23,900 ՀՀ դրամ
  • Գրավի իրավունքի պետական գրանցման պետական տուրք և վճար` 2,003 ՀՀ դրամ
  • Վարկի տրամադրման օր` 01/09/2022
  • Առաջին մարման օր` 05/10/2022
  • Վարկի վերջնաժամկետ՝ 05/09/2026
  • Ամսական վճարման չափը՝

Առաջին ամսվա վճարման չափը 160,818.49 ՀՀ դրամ, որից տոկոսագումար՝ 67,068.49 ՀՀ դրամ

Երկրորդ ամսվա վճարման չափը 153,626.71 ՀՀ դրամ, որից տոկոսագումար 59,876.71 ՀՀ դրամ

Վերջին ամսվա վճարման չափը 95,023.97 ՀՀ դրամ, որից տոկոսագումար 1,273.97 ՀՀ դրամ

Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 1,477,458.68 ՀՀ դրամ

Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 28.33%

Էլեկտրական ավտոմեքենայի վարկի պայմաններ

  • Վարկի գումար` 10,000,000 ՀՀ դրամ
  • Փոփոխվող անվանական տարեկան տոկոսադրույք՝ 14%
  • Մարման ժամկետ` 84 ամիս
  • Մարման կարգ` վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ ամսական տոկոսագումարները նվազում են ժամանակի ընթացքում՝ հիմնական գումարի նվազմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում Ձեր ընդհանուր ամսական վճարումները նվազում են։
  • Վարկի տրամադրման միանվագ վճար չի գանձվում
  • Ապահովագրության վճար` 375,000 ՀՀ դրամ (ավտոմեքենայի գնահատված արժեք` 15,000,000 ՀՀ դրամ)
  • Ավտոմեքենայի գնահատման վճար` 8,000 ՀՀ դրամ
  • ՃՈ կողմից տրամադրվող տեղեկանք գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ` 3,005 ՀՀ դրամ
  • Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վճար` 23,900 ՀՀ դրամ
  • Նոտարական ծառայության վճար (ներառյալ նոտարական ստուգման պետական տուրքը) – Գրավի և առք ու վաճառքի նոտարական վճար – 26000 ՀՀ դրամ.
  • Գրավի իրավունքի պետական գրանցման պետական տուրք և վճար` 2,003 ՀՀ դրամ
  • Վարկի տրամադրման օր` 01/10/2022
  • Առաջին մարման օր` 01/11/2022
  • Վարկի վերջնաժամկետ՝ 01/10/2029
  • Ամսական վճարման չափը՝

Առաջին ամսվա վճարման չափը 237,951.73 ՀՀ դրամ, որից տոկոսագումար՝ 118,904.11 ՀՀ դրամ

Երկրորդ ամսվա վճարման չափը 232,746.25 ՀՀ դրամ, որից տոկոսագումար 113,698.63 ՀՀ դրամ

Վերջին ամսվա վճարման չափը 120,417.48 ՀՀ դրամ, որից տոկոսագումար 1,369.86 ՀՀ դրամ

Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 4,959,033.24 ՀՀ դրամ

Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 23.00%

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկի պայմաններ

  • Վարկի գումար` 10,000,000 ՀՀ դրամ
  • Փոփոխվող անվանական տարեկան տոկոսադրույք` 14%
  • Մարման ժամկետ` 120 ամիս
  • Մարման կարգ` վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են անուիտետային սկզբունքով
  • Վարկի տրամադրման վճար՝ 100,000 ՀՀ դրամ
  • Գույքի ապահովագրավճար հաշվարկված վարկի գումարի նկատմամբ՝ 18,000 ՀՀ դրամ
  • Գույքի գնահատման վճար` միջինը 17,500 ՀՀ դրամ
  • Գույքի գրավադրման հետ կապված նոտարական և պետական այլ վճարներ՝ 51,239 ՀՀ դրամ
  • Վարկի տրամադրման օր` 01/09/2022
  • Առաջին մարման օր` 05/10/2022
  • Վարկի վերջնաժամկետ՝ 06/09/2032
  • Ամսական հավասարաչափ վճարման չափը 155,266.44 ՀՀ դրամ, որից`

Առաջին ամսվա տոկոսագումարը 130,410.96 ՀՀ դրամ

Երկրորդ ամսվա տոկոսագումարը 118,608.57 ՀՀ դրամ

Վերջին ամսվա տոկոսագումարը 2,573.67 ՀՀ դրամ

Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար՝ 8,689,538.88 ՀՀ դրամ

Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 15.71%

Օվերդրաֆտի պայմաններ

  • Օվերդրաֆտի սահմանաչափ՝ 500,000 ՀՀ դրամ
  • Օվերդրաֆտի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 16%
  • Հաշվարկման ժամկետ` 12 ամիս, կամ 365 օր
  • Օվերդրաֆտի ամսական վճար՝ չի գանձվում
  • Մարումներ` առնվազն ամիսը մեկ անգամ Օվերդրաֆտի սահմանաչափիօգտագործված մասի` (ներառյալ հաշվեգրված տոկոսները) նվազագույնը 10%-իչափով
  • Օվերդրաֆտի տրամադրման օր` 01/11/2017
  • Առաջին վճարման օր` 01/12/2017

Տարեկան փաստացի տոկոսադրույք` 17,23%

Կրեդիտ քարտի պայմաններ

  • Քարտի տեսակ` Մաստեր Քարտ Ստանդարտ
  • Տրամադրվող վարկային սահմանաչափ` 1,000,000 ՀՀ դրամ
  • Անվանական տարեկան տոկոսադրույք - 18%
  • Հաշվարկման ժամկետ` 12 ամիս, կամ 365 օր
  • Մարումներ` առնվազն ամիսը մեկ անգամ վարկային սահմանաչափի օգտագործվածմասի` (ներառյալ հաշվեգրված տոկոսները1) նվազագույնը 10%-ի չափով`նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ:
  • Քարտային հաշվի սպասարկման ամսական վճար` 1,000 ՀՀ դրամ
  • Քարտի վարկային սահմանաչափի տրամադրման օր` 01/11/2017
  • Առաջին վճարման օր` 01/12/2017

Տարեկան փաստացի տոկոսադրույք վարկային սահմանաչափի անկանխիկ օգտագործման դեպքում՝ 21,01%

Տարեկան փաստացի տոկոսադրույք վարկային սահմանաչափի կանխիկ օգտագործման դեպքում` 21,01%

1Տոկոսները հաշվեգրվում են վարկային սահմանաչափի օգտագործված մասն առաջին վճարման հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ չմարելու դեպքում, երկրորդ ամսվանից սկսած մինչև կատարված ծախսերի լրիվ մարումը` տոկոսը կիրառելով դրա սկզբնական գումարի վրա` այդ ծախսերի գոյացման պահից:

Թարմացվել է` 30.06.23, 06:29

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։